Նորաթուխ պատգամավորը խորհրդարան գնալու փոխարեն ԱՄՆ է մեկնել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Թեեւ խորհրդարանում երրորդ օրն է՝ մեկնարկել է աշնանային նստաշրջանը, սակայն ՔՊ-ական նորաթուխ պատգամավոր՝ վանաձորցի Վանիկ Օհանյանը, որն Արեն Մկրտչյանի փոխարեն օրերս մանդատ ստացավ, դեռ աշխատանքի չի ներկայանում։ Նա պատգամավորական երդում չի տվել, ինչը նշանակում է, որ պաշտոնապես չի ստանձնել լիազորությունները։

Չնայած իշխող թիմում փորձում են կոծկել գործընկերոջ բացակայության իրական պատճառները՝ ասելով, որ դա առողջական խնդիրներով է պայմանավորված, սակայն մենք պարզեցինք, որ իրականում նա Հայաստանում չէ, մասնավոր այցով ԱՄՆ է մեկնել ու արդարացել, թե նախապես էր գնել տոմսերը, երբ մտքով չէր կարող անցնել, որ պատգամավոր է դառնալու։ Սա վկայում է այն փնթի կառավարման մասին, որն այսօր առկա է Հայաստանում։

Նշանակում է, որ Արեն Մկրտչյանի՝ մարզպետ դառնալը եղել է հապճեպ, ոչ ոք չի մտածել, թե ով է ցուցակի հաջորդ համարը, այդ անձին ժամանակին չեն տեղեկացրել, չեն մտածել, որ մարդը կարող է երկրում չլինել։ Նա էլ իր հերթին հարկ չի համարել չեղարկել կամ ընդհատել արձակուրդը եւ այլն։

Նման անպատասխանատու մթնոլորտ է ամենուր։ ՔՊ-ում եւս ոմանք բուռն քննարկում են ստեղծված իրավիճակը։

Ասում են, որ անգամ դիտարկել են Վանիկ Օհանյանի թեկնածությունն ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում, եւ զարմանալի չէ, որ այս իրավիճակում այդ բարձր պաշտոնը բաժին հասավ բարձրագույն կրթություն չունեցող բուժքրոջը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 11․ 09․ 25 թ

դիտվել է 111 անգամ
Լրահոս
Բա ու՞ր եք այ «սուչկանե՛ր, ա՛յ սուկանե՛ր»․ Նաիրա Զոհրաբյան (video) Լա՛վ, դուք ո՞նց եք աշխատում, ո՞նց էլի․․․ Գառնիկ Դանիելյան (video) Ալե՛ն, լսի՝ ինչ եմ ասում քեզ․ Արա Վարդանյան (video) «Մեծագլուխ քայլիստ» Վահագ, էս ու՞մ ես ասում՝ Լուբյանկայից շպրտված. Գագիկ Համբարյան (video) Շատ վտանգավոր է․ Զինված ուժերից մի քանի հազար մարդ ազատվել է․ Տիգրան Աբրահամյան (video) Հիմա ասեմ՝ որ հայն է Բաքվում Ռուբեն Վարդանյանին ծախել (video) Խոսքս ուղղում եմ՝ ՊՆ-ին ու Գլխավոր շտաբին․ Գեղամ Մանուկյան (video) «Նիկո՛լ, եկեղեցին կծամի ու կթքի քեզ»․ Արա Վարդանյան (video) Հոր, զոքանչի հետ պայմանագրեր են ստորագրում, կոռուպցիան էս չի՞․ ընդդիմադիր պատգամավոր (video) Սրբուհի Գալյանը բարկացրե՞լ է Փաշինյանին (video) Դա միայն շանտղություն չէ․ Արծվիկ Մինասյանը՝ Վահագն Ալեքսանյանին (video) #ՈՒՂԻՂ․ ՔՊ-ում իրար վրա «սեքս» դանոսներ են գրում․ Նաիրա Զահրաբյան (video) Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. Չարենցավանում հայրը հանկարծամահ է եղել որդու հարսանիքի օրը Ինչպես Թուրքիան է հայերի մեջ Նիկոլ գտել, այնպես էլ Նիկոլն է քահանաների մեջ Արամ գտել, որ եկեղեցու դեմ լարի 7-8 մեքենայով եկել են իրավապահները, մանկապարտեզի բակում՝ երեխաների աչքի դիմաց բերման ենթարկել որդուս. Վարդան Ղուկասյան Ձեր ու Բաքվում հայ գերիներին դատող դատավորների միջև ոչ մի տարբերություն չկա՛․Գրիգորյանը՝ Դանիելյանին (video) Կավարությունը 1 մլրդ դրամ հատկացրեց համայնքներում սուբվենցիոն ծրագրերի համար Գլխավոր դատախազի տեղակալի ամուսինը նշանակվել է ԱԱԾ տնօրենի խորհրդական #ՀԻՄԱ․ «Ինչպես է Ալեն Սիմոնյանը տառապում ադրբեջանցիների համար․․․» (video) Որ ասեիք՝ մեր գերիները պետք է օր առաջ վերադառնան, Ալիևը զանգելու էր, ասել՝ դուք ռևանշիստնե՞ր եք. Վարդանյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլը վա բանկ է գնում․ սարսափած է Վարդան Ղուկասյանից․ Արա Վարդանյան (video) Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունները հանդիպել են Սյունիքի մարզի և Զանգելանի շրջանի հարավային մասերում «BMW»-ն բախվել է բազալտե եզրաքարին, ապա՝ էլեկտրասյանը․ վիրավորին դուրս են բերել պարեկները Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին Այ կապիտուլյանտ ոչնչությու՛ն, քեզ կոնկրետ հարց են տալիս․ Գագիկ Համբարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժներ Հարություն Աբրահամյանը և Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանադյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am