Տնտեսություն՝ առանց ստորացման. ի՞նչ է առաջարկում Սամվել Կարապետյանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Մինչ հայ հասարակության ուշադրությունը կենտրոնացած է երկրի արտաքին քաղաքականության վրա, ազգային տնտեսության հարցերը որոշ չափով դուրս են մնում ուշադրության կենտրոնից։ Միևնույն ժամանակ, իշխանության ներկայացուցիչների հռետորաբանությունից կարելի է եզրակացնել, որ բարեկեցությունը, իբր, ինքնաբերաբար կգա Հայաստան՝ թուրքերի հետ որոշակի պայմանավորվածությունների հասնելու դեպքում։

Այսպիսով, կարելի է առանձնացնել Հայաստանի տնտեսական զարգացման ցանկացած ծրագրի յուրահատկությունը, որը ներկայացվում է ներկայիս իշխանության կողմից։ Դրանք միշտ ենթադրում են, որ Հայաստանը այս կամ այն ձևով պետք է սպասարկի Թուրքիային և Ադրբեջանին՝ որպես շուկա, որպես տարանցիկ հարթակ, որպես օղակ՝ թուրքերին անհրաժեշտ տնտեսական շղթաներում, և այլ նման եղանակներով։ Սա վնասակար է Հայաստանի համար նաև այն պատճառով, որ նրան մշտապես կախվածության մեջ է դնում թուրքական և ադրբեջանական էլիտաների տրամադրություններից։ Իսկ այդ տրամադրությունները, ինչպես հեշտ է պատկերացնել, միշտ պայմանավորված են լինելու նրանով, թե ինչ զիջումների է պատրաստ Հայաստանը՝ կատարելու Բաքվի և Անկարայի պահանջները։

Օրինակ՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որն այդքան ակտիվորեն քարոզվում է Նիկոլ Փաշինյանի կողմից, ըստ էության, կրկին հանգեցնում է նույն բանին՝ ՀՀ-ի վերածմանը թուրքերի համար տարանցիկ գոտու։ Նախագիծը ո՛չ լոգիստիկայի առումով, ո՛չ քաղաքականապես կենսունակ չէ։ Մի՞թե Հայաստանը ոչ մի այլ բանի համար պիտանի չէ, քան լինել Թուրքիային և Ադրբեջանին ծառայող տարանցիկ միջանցք։ Փաշինյանը խոստանում է, որ դա կբարձրացնի Հայաստանի միջազգային կարգավիճակը, սակայն նույն Ալիևների կողմից տարածվող նարատիվներից պարզ է դառնում, որ նման նախագծերում մեր երկրի նկատմամբ վերաբերմունքը լինելու է ծայրահեղ անհարգալից։ Մեզանից պահանջվելու է պարզապես ճանապարհ տալ (և՛ ուղիղ, և՛ փոխաբերական իմաստով) ու լռել։

Բացի այդ, գոյություն ունի համարձակ գաղափար՝ Հայաստանի տնտեսական խնդիրները լուծել՝ կազմակերպելով նրա անդամակցությունը Եվրամիությանը։ Սակայն հայերի մեծամասնությունը նման ծրագրերին արձագանքում է տխուր ժպիտով։ Անկեղծ ասած՝ Հայաստանի համար ԵՄ անդամ դառնալը այնքան իրական է, որքան Ամերիկայի հիսունմեկերորդ նահանգը դառնալը։ Եթե Եվրոպային Հայաստանը հետաքրքրում էլ է, ապա բացառապես որպես տարանցիկ տարածք՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև։ Այսինքն, կրկին թուրքերի հետ կապով, ընդ որում՝ ոչ որպես հավասար գործընկեր, այլ ենթակա դերակատարությամբ։ Ընդհանուր առմամբ, երկար ժամանակ իշխանության ղեկին գտնվող կուսակցությունը ակնհայտորեն չի կարող առաջարկել Հայաստանի համար որևէ նոր տնտեսական նախագիծ, որտեղ չլինի առանցքային կետ՝ թուրքական և ադրբեջանական տնտեսությունների սպասարկման անհրաժեշտության մասին։

Այս ֆոնին լայն հասարակական հետաքրքրություն են առաջացրել Սամվել Կարապետյանի կողմից առաջարկվող պարզ և կոնկրետ տնտեսական լուծումները, որոնք չեն ենթադրում բազմաչարչար Հայաստանի անդամակցությունը ո՛չ «տնտեսական Օսմանյան կայսրությանը», ո՛չ հեռավոր արևմտյան միություններին։

Խոսելով ենթադրվող բարեփոխումների մասին՝ Կարապետյանը բավականին կոնկրետ է։ Նա նշում է գործազրկության բարձր մակարդակը (և դրա հետևանքով՝ կյանքի ցածր որակը) հանրապետության մարզերում, ինչի պատճառով հուսահատված մարդիկ միակ ելքը տեսնում են արտագաղթը։ Խնդրի լավագույն լուծում նա համարում է ինդուստրիալիզացումը, մասնավորապես գործարանների կառուցումը այնտեղ, որտեղ դրանք ժամանակին եղել են։ Նա կարևորում է նաև Հայաստանում արտադրված ապրանքների նկատմամբ պահանջարկի խթանումը։ Սա իրատեսական է՝ ներկայում երկիրը տարեկան 4 միլիարդ դոլարով ավելի շատ ապրանք է գնում, քան վաճառում։

Մեկ այլ միջոց է՝ գյուղատնտեսական արտադրանքի գնման համակարգի փոփոխությունը և այս ոլորտում մրցակցության ձևավորումը։ Սա հնարավորություն կտա գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիներին իրենց արտադրանքի համար արժանապատիվ գումար ստանալ։ Դա կխթանի գյուղաբնակներին աշխատել այս ոլորտում, այլ ոչ թե ապրել նպաստներով՝ նարդի խաղալով ու առանց որևէ փոփոխությունների հույսի։

Այսպիսով, խոսելով գործազրկության խնդրի մասին՝ Կարապետյանը առաջարկում է.

- նոր արտադրությունների ստեղծում,

- գնման համակարգի բարեփոխում,

- միջազգային ներդրողների ներգրավում,

- պետական նպատակային ծրագրեր՝ տեղական բիզնեսի աջակցման համար։

Եվ հաճելի է, որ այս ցանկում չկա ոչ մի կետ Թուրքիայի հետ տնտեսական համագործակցության ընդլայնման մասին, ոչ էլ ԵՄ-ից կամ ԱՄՆ-ից ինչ-որ բան խնդրելու փորձ։ Այսինքն, ինքնաբերաբար հասկանալի է դառնում, որ Հայաստանը իր տնտեսական խնդիրները կարող է լուծել ինքնուրույն։ Ի վերջո, նա հաշմանդամ չէ։

Սամվել Կարապետյանի մոտեցումը անվանում են «գործնական» և կապում նրա՝ խոշոր գործարար լինելու հանգամանքի հետ։ Բայց ինչ-որ իմաստով ցանկացած մոտեցում տնտեսությանը բիզնեսային է, պարզապես շատ բան կախված է իշխանությունների մոտեցումից. սեփական երկիրը կարելի է հարգել կամ չհարգել, հավատալ նրա հնարավորություններին կամ ձեռք թափ տալ, համարել, որ նա արժանի է ինքնուրույն լինել կա ենթադրել, որ նրա ճակատագիրն է միշտ լինել ուրիշների «օգնականը»։

Փաշինյանը, որը Հայաստանի համար ընտրում է «մեծ խաղացողների» տարանցիկ հարթակի դերը, ուղղակի չի հարգում մեր երկիրը։ Եվ դա իր իրավունքն է։ Պարզապես երկրի նկատմամբ նման անհարգալից վերաբերմունքի պայմաններում լավ չէ մնալ նրա ղեկին։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 11․ 09․ 25 թ

դիտվել է 134 անգամ
Լրահոս
Լրջացե՛ք մի հատ․ մարդկանց ասում եք՝ տեռորիստ, էս, էն․ Գառնիկ Դանիելյան (video) Համաշխարհային պարտքային ճգնաժամն ու Հայաստանի վտանգավոր եզրագիծը Մի՛ ոգևորվեք․․․ ասում էիք՝ Բագրատ Սրբազանը ուզել ա մարդ գյուլել, բայց ի՞նչ պարզվեց․Վարդանյանը՝ ՔՊ–ին (video) Պարոն Ռուբինյա՛ն, էս ի՞նչ տռավմաների մեջ եմ ձեզ գցել․ Աննա Գրիգորյան (video) Ինչպիսի՜ անթերի… ինքնաբնութագիր Տիգրան Ուլուբաբյանի գործով երեք անձի մասով ավարտվել է նախաքննությունը Քաղաքային իշխանության կողմից կնքված պայմանագրերի հերթական խախտումը 5 ճշմարտություն, որ ամեն գնով թաքցնելու կամ քողարկելու են կեղծ խաղաղության մասին անվերջ ելույթներով․ թյուրքագետ Դուք խոսելու տեղ չունեք․ ինչպես Նիկոլը ջախջախվեց․․․ (video) ՇՎՏՄ-ն հայտնաբերել է խախտումներ «ԱԼԵՔՍ-33» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում Այս նախագիծը ներսից պետությանը հասցվող ուժգին հարված է, որը մեծացնելու է մեր անվտանգային խնդիրները Հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ Պահնորդական ընկերությունները հաշվետվություն կներկայացնեն Կառուցապատողներն արտոնություն են ստանալու… «օդի հարկի» համա՞ր. «Փաստ» Ռուբեն Վարդանյանն ու կինը ստացել են Հայ կրթական հիմնարկության մրցանակը Սպիտակ տան աշխատակիցները ցնցված են Չարլի Քըրքի դեմ մահափորձից Պռոշյան-Բաղրամյան խաչմերուկի մոտակայքում ավտոմեքենան բախվել է ճանապարհի եզրաքարին. կա տուժած Նորաթուխ պատգամավորը խորհրդարան գնալու փոխարեն ԱՄՆ է մեկնել. «Հրապարակ» Վահե Գրիգորյանն իր սեւ գործն արե՞լ է ՔՊ-ականները տատանվում են երկու թեկնածուների միջեւ. «Ժողովուրդ» Բոլորն իրար դեմ են պայքարում. ամեն բան թողնված է ինքնահոսի․«Ժողովուրդ» Փաշինյանը դժգոհ է Սրբուհի Գալյանի աշխատանքից․ «Հրապարակ» Տնտեսություն՝ առանց ստորացման. ի՞նչ է առաջարկում Սամվել Կարապետյանը. «Փաստ» Արդյոք դատավոր Նելլի Բաղդասարյանի ընտանիքում պաշտոնի առաջխաղացումները փոխկապակցված են միմյանց հետ․ «Ժողովուրդ» Իսկ ի՞նչ պետք է անի Հայաստանը թուրք-ադրբեջանական տանդեմին դիմագրավելու համար. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժներ Հարություն Աբրահամյանը և Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանադյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am