Իսկ ի՞նչ պետք է անի Հայաստանը թուրք-ադրբեջանական տանդեմին դիմագրավելու համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հնդկաստանն ու Իրանը Թեհրանում արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցություններ են անցկացրել՝ «կապերը բարելավելու» նպատակով։ Ըստ հաղորդագրությունների, բանակցությունների հիմքում Չաբահար նավահանգստի գործունեության խթանման, «Հյուսիս–Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման, ինչպես նաև այլ թեմաներ են։ Դրանից զատ, տեղի է ունեցել Հնդկաստան-Իրան-Հայաստան պարբերական դարձած եռակողմ հանդիպում, որը ձևավորվում է վերջին մի քանի տարվա ընթացքում՝ Իրանի միջոցով Հնդկաստանի և Հայաստանի միջև կապեր հաստատելու համար։

Անդրադառնալով այս թեմային՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը գրում է, որ Հնդկաստան-Իրան-Հայաստան միջանցքը կմիանա Հյուսիս-Հարավին, և դա թույլ կտա Հայաստանին դառնալ կապող օղակ ՌԴ-ի ու Վրաստանի և Իրանի միջև. ռուսական ապրանքները տարանցվելու են դեպի Իրան և Պարսից ծոց, իսկ հնդկական և իրանական ապրանքները ՀՀ-ով, որպես միջանցք, կարտահանվեն վրացական սևծովյան նավահանգիստներ (Փոթի, Բաթումի) և ՌԴ(Վերին Լարսով)։

«Հայաստանը պետք է ներգրավի ուղիղ ներդրումներ ՌԴ-ից՝ որպես ռազմավարական դաշնակից և ԵԱՏՄ անդամ երկիր, Իրանից՝ որպես ՀՀ-ի բարեկամ և թուրքադրբեջանական տանդեմին հակազդող երկիր, ինչպես նաև Հնդկաստանից՝ որպես տնտեսական գերտերության, որը նաև Ադրբեջանի դաշնակից Պակիստանի հակառակորդն է։ ՀՀ-ի համար թիվ մեկ խնդիր է մնում ինչպես անվտանգության ապահովումը ռուսական, հնդկական և, ինչու ոչ, նաև իրանական զինատեսակներով, այնպես էլ տնտեսության զարգացումը՝ մասնավորապես Սյունիքով անցնող Հյուսիս-Հարավ միջանցքի զարգացումը, ինչը թույլ կտա ստեղծել լրացուցիչ աշխատատեղեր Սյունիքում: Հայաստանը շարունակելու է գտնվել թուրք-ադրբեջանական տանդեմի ճնշումների ներքո, և այդ ճնշմանը դիմակայելու համար պետք է դաշնակիցների օգնությամբ ունենալ հզոր բանակ և կայուն տնտեսություն՝ մաս կազմել տարածաշրջանային կարևորության լոգիստիկ, էներգետիկ-տրանսպորտային նախագծերին, նոր ծրագրեր կյանքի կոչել հարևան Իրանի, Վրաստանի հետ և ԵԱՏՄ-ի համար դառնալ կամուրջ դեպի իրանական 80 միլիոնանոց շուկա»,-գրում է ալիքն ու հավելում, որ, այսպիսով, Հայաստանը թուրք-ադրբեջանական տանդեմին դիմագրավելու համար պետք է հենվի թե՛ ավանդական դաշնակիցների վրա, թե՛ գտնի նոր դաշնակիցներ՝ ի դեմս Հնդկաստանի՝ այս դեպքում նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան կոալիցիային դիմակայելու համար։


Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 11․ 09․ 25 թ

դիտվել է 80 անգամ
Լրահոս
5 ճշմարտություն, որ ամեն գնով թաքցնելու կամ քողարկելու են կեղծ խաղաղության մասին անվերջ ելույթներով․ թյուրքագետ Դուք խոսելու տեղ չունեք․ ինչպես Նիկոլը ջախջախվեց․․․ (video) ՇՎՏՄ-ն հայտնաբերել է խախտումներ «ԱԼԵՔՍ-33» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում Այս նախագիծը ներսից պետությանը հասցվող ուժգին հարված է, որը մեծացնելու է մեր անվտանգային խնդիրները Հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ Պահնորդական ընկերությունները հաշվետվություն կներկայացնեն Կառուցապատողներն արտոնություն են ստանալու… «օդի հարկի» համա՞ր. «Փաստ» Ռուբեն Վարդանյանն ու կինը ստացել են Հայ կրթական հիմնարկության մրցանակը Սպիտակ տան աշխատակիցները ցնցված են Չարլի Քըրքի դեմ մահափորձից Պռոշյան-Բաղրամյան խաչմերուկի մոտակայքում ավտոմեքենան բախվել է ճանապարհի եզրաքարին. կա տուժած Նորաթուխ պատգամավորը խորհրդարան գնալու փոխարեն ԱՄՆ է մեկնել. «Հրապարակ» Վահե Գրիգորյանն իր սեւ գործն արե՞լ է ՔՊ-ականները տատանվում են երկու թեկնածուների միջեւ. «Ժողովուրդ» Բոլորն իրար դեմ են պայքարում. ամեն բան թողնված է ինքնահոսի․«Ժողովուրդ» Փաշինյանը դժգոհ է Սրբուհի Գալյանի աշխատանքից․ «Հրապարակ» Տնտեսություն՝ առանց ստորացման. ի՞նչ է առաջարկում Սամվել Կարապետյանը. «Փաստ» Արդյոք դատավոր Նելլի Բաղդասարյանի ընտանիքում պաշտոնի առաջխաղացումները փոխկապակցված են միմյանց հետ․ «Ժողովուրդ» Իսկ ի՞նչ պետք է անի Հայաստանը թուրք-ադրբեջանական տանդեմին դիմագրավելու համար. «Փաստ» Թովմասյանի եւ ՔՊ քարտուղարի միջադեպը. «Ժողովուրդ» Ում է զոհաբերելու Փաշինյանը․ «Հրապարակ» Լեհաստանում տեղի ունեցածը փոխում է խաղի կանոնները․ Կալաս Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում Կարծում եմ պետք է մեկնեմ Իտալիա և փորձեմ խոսել Մխիթարյանի հետ, անպայման փորձելու եմ նրան հետ բերել․ Եղիշե Մելիքյան Եթե Փաշինյանը անի այն, ինչ ԱԺ ամբիոնից ասում էր, Հայաստանը կդառնա տարածաշրջանային մոթել. Ավետիսյան Բոլորովին մի զարմացեք, երբ իշխանության մեջ գտնվող պաշտոնյաներն ու պատգամավորները ձկան պես լուռ են. Արմինե Օհանյանը բացահայտում է՝ ինչու
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժներ Հարություն Աբրահամյանը և Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանադյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am