Հերթական անգամ մանիպուլացնում և ստում է. Աշխարհի ոչ մի երկրում օտար անձնագրերով միայն սարքով՝ առանց մարդու միջամտության սահմանի հատում տեղի չի ունենում, կրկնում եմ՝ աշխարհում նման երկիր գոյություն չունի, որ առանց իր անվտանգության ծառայողի միջամտության՝ օտար քաղաքացին ուղղակի սարքով ստուգում անցնի ու հատի սահմանը. Չկա և չի էլ լինելու:
Իր բերած օրինակներում իրականությունը հետևյալն է. ԱՄՆ-ում չեն ստուգում միայն երկրի ներսում թռիչքների դեպքում: ԵՄ տարածքում չեն ստուգում, երբ ԵՄ անդամ երկրի քաղաքացին ճամփորդում է ԵՄ տարածքում: Մնացյալ բոլոր դեպքերում ստուգումը պարտադիր է: Ավելին, նշածս բոլոր երկրներում հատուկ առանձնացված անցակետեր կան քաղաքացիների և օտարների համար:
Ավելին, բոլոր այս երկրներ մուտքի արտոնագիր ստանալիս թերթիկ են տալիս, որում գրված է, որ նույնիսկ մուտքի վիզան երաշխիք չէ երկիր մուտք գործելու համար և սահմանապահը կարող է որոշում կայացնել հենց տեղում և արգելել մուտքը: Եվ ոչ մի պարագայում, ոչ մի սարք մարդու փոխարեն չի որոշում կայացնելու:
Եթե Փաշինյանը անի այն ինչ ԱԺ ամբիոնից ասում էր, Հայաստանը կդառնա տարածաշրջանային մոթել առանց դույզն ինչ չափազանցության:
ԱԺ ամբիոնը դարձրել են մարդկանց խաբելու և մանիպուլացնելու, կեղծիք և սուտ տարածելու հարթակ: Վատը նա է, որ սրա շահառուն մեզ թշնամի համարող օտարն է և հետևաբար՝ վայ մեզ»:
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժներ Հարություն Աբրահամյանը և Գյուլնարա Ալեքսանյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանադյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը