Բոլորովին մի զարմացեք, երբ իշխանության մեջ գտնվող պաշտոնյաներն ու պատգամավորները ձկան պես լուռ են` երբեւէ չեն առարկում իրենց առաջնորդին, որեւէ հարցում սեփական կարծիք չեն արտահայտում: Մի զարմացեք, որ նրանք Նիկոլ Փաշինյանի հավանությանն արժանանալու մրցավազքի մեջ են եւ իրար հետ մրցում են, թե ով ավելի շատ կհայհոյի ընդդիմությանը կամ վարչապետի մյուս թիրախներին: Նրանք «տառապանքի» երկար ուղի են անցել այս 7 տարում: Տեսել են, թե ինչպես են տարիներով բանտում «փտում» Դավիթ Տոնոյանը, Վահագն Վերմիշյանը, Անդրանիկ Փիլոյանը՝ հիմնականում առանց դատավճիռների եւ առանց մեղքն ապացուցված լինելու: Ինչպես են մի sms-ով աշխատանքից ազատվում Սասուն Խաչատրյանը Արգիշտի Քյարամյանը, Ռուստամ Բադասյանը, մյուսները։ Տեսել են, թե ինչպես՝ ընդամենը օրենքի տառը պահելու համար, պաշտոնանկ արվեց Լիպարիտ Դրմեյանը: Նրանք ուշադիր հետեւել են Հովիկ Աղազարյանի ոդիսականին: Հասկացել են նաեւ, թե ինչի շնորհիվ են առաջին պլան եկել Հայկ Կոնջորյանը, Արթուր Հովհաննիսյանն ու Վահագն Ալեքսանյանը, ինչպես են երկրորդ շանս ստացել Արսեն Թորոսյանն ու Կարեն Անդրեասյանը: Նրանք ուսումնասիրել են Ալեն Սիմոնյանի, Հակոբ Սիմիդյանի, Սասուն Միքայելյանի, մյուսների «վարքաբանությունը» եւ իրենց համար շատ ուսանելի հետեւություններ են արել՝ լռելու, հնազանդվելու, առաջնորդին չառարկելու մասով: Տեսել են նաեւ, որ իշխանության ղեկավարը ոչ մի բարդույթ չունի՝ կարող է բարձրաստիճան հոգեւորականներին, իրեն քաղաքականություն բերած առաջին նախագահին, իր հետ ճանապարհ անցած հարգարժան մարդկանց, ահելների ու ջահելների, գիտնականների ու բիզնեսմենների հայհոյել, վիրավորել, նրանց արժանապատվությանը դիպչել: Պատրաստ է օրենքը կոպտորեն խախտել, պետական ահռելի միջոցներ վատնել` իր համար տհաճ մեկ նախադասություն ասած սեփականատիրոջը պատժելու համար: Տեսել ու հասկացել են, որ այս մարդուն առարկելը հղի է անկանխատեսելի հետեւանքներով. եթե անգամ առանց դատ ու դատաստանի իրենց բանտ չնետի, ապա կարող է ունեզրկել, պաշտոնազրկել, կյանքը դժոխքի վերածել: Մի զարմացեք․․․
Այս մասին գրել է Հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժներ Հարություն Աբրահամյանը և Գյուլնարա Ալեքսանյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանադյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը