Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամի իր ալիքում գրել է․
«Թրամփի բազմիմաստ գրառումը:
ԱՄՆ նախագահ Թրամփը իր սոցցանցի էջում գրառում է արել Լեհաստանի օդային տարածքը ռուսական անօդաչուներով հատելու դեպի առիթով: «Ռուսական անօդաչուները հատել են Լեհաստանի տարածքը: Սկսվեց», գրառում է արել Թրամփը:
Բազմիմաստ է, ինչ խոսք, ինչպես Թրամփի գրառումների մի զգալի մասը, կամ ինչպես «Դատաստանի օրվա ռադիոն» ՝ ԽՍՀՄ-ից եկող այդ խորհրդավոր բզզոցը, որը երբեմն-երբեմն ընդհատվում է ինչ որ բառերով, առաջացնելով խորհրդավոր ընկալումներ:
Ի դեպ, ԽՍՀՄ տարիներից եկող ռուսական ռազմական այդ ռադիոկայանը, որ պարզապես բզզում է 24 ժամ և շատ ամիսների կամ շաբաթների ընդմիջումով եթեր հեռարձակում ինչ որ «կոդային» բառեր, վերջին անգամ այդպիսի բառեր հեռարձակել է սեպտեմբերի 8-ին: Առավոտյան այդ կայանի եթերում բզզոցը ընդհատվել էր «դիմոսկալպ» բառով, իսկ երեկոյան՝ «հոթել» և «լարյոկ» բառերով:
Թրամփի գրառումները երբեմն իրենց խորհրդավորությամբ չեն զիջում այդ «խորհրդավոր» ռադիոյին:
Իհարկե չեմ ուզում հայտնվենք դավադրապաշտության գրկում, բայց Թրամփի գրառման տոնայնությունը հուշում է, որ նա թերևս փորձելու է անօդաչուների այս պատմությունն օգտագործել եվրոպացիների հանդեպ առնվազն հոգեբանական գրոհի համար: Հատկանշական է, որ նախօրեին Թրամփը խոսել էր Պուտինի հետ մոտալուտ հեռախոսազրույցի մասին»:
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժներ Հարություն Աբրահամյանը և Գյուլնարա Ալեքսանյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանադյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը