Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավասությունը իր տարածքում տարածվում է բոլորի վրա՝ առանց որևէ ազգային, ռասայական, կրոնական կամ քաղաքացիության հիման վրա բաժանման։ Դրա մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 10-ին Ազգային ժողովի նիստում՝ պատասխանելով «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին։
Պատգամավորը, մասնավորապես, հարցրել է, թե ինչպես է կարգավորվելու Ադրբեջանի քաղաքացիների մուտքը Հայաստան, եթե հաղորդակցությունները վերջնականապես ապաարգելափակվեն։
«Օրինակ՝ ստուգվելո՞ւ են նրանց անձնագրերը, ձերբակալվելո՞ւ և դատվելո՞ւ են, եթե, ասենք, նրանք ՀՀ տարածքում հանցագործություններ կատարեն»,- հարցրել է Խամոյանը։
Փաշինյանը պատասխանել է, որ ՀՀ իրավասությունը պետական սկզբունք է, որը հավասարապես վերաբերում է բոլորին։
«Նրանք, սովորական ռեժիմով, ապահովում են անձնագրային վերահսկողություն՝ օգտագործելով հաշվառման սարքեր։ Այսինքն՝ առանց մարդու մասնակցության։ Սահմանապահները միջամտում են միայն կասկածելի անձանց հայտնաբերման դեպքում»,- պարզաբանել է կառավարության ղեկավարը։
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժներ Հարություն Աբրահամյանը և Գյուլնարա Ալեքսանյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանադյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը