Դատավոր Դավիթ Գրիգորյանին վատաբանողները պետք է ներողություն խնդրեն ՝ Նիկոլ Փաշինյանից և նրա ոհմակից սկսած․ փաստաբան

Դատավոր Դավիթ Գրիգորյանին վատաբանող մարդիկ պետք է կամքի ուժ ունենան, ապաշխարեն ու հրապարակային ներողություն խնդրեն նրանից՝ սկսած Նիկոլ Փաշինյանից և նրա ոհմակից։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը։
Հիշեցնենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որը 2019թ մայիսի 18-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել անձնական երաշխավորությունը, իսկ մայիսի 20-ին որոշում կայացրել քրեական գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու մասին, ինչի դեմ դատախազները բողոք էին ներկայացրել։ Դատավոր Գրիգորյանի որոշումներին հաջորդեց գործադիր իշխանության կողմից աննախադեպ ճնշումը դատարանների նկատմամբ եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ շրջափակվեցին դատարանների մուտքերն ու ելքերը, դատավորի նկատմամբ սկսվեց քրեական հետապնդման իրականացումը, որը թե՛ Առաջին ատյանի դատարանի, թե՛ Վերաքննիչ քրեական դատարանի կողմից ապօրինի է արձանագրվել, գործը՝ կարճվել։ Վճռաբեկ դատարանը, սակայն, բեկանել է որոշումները և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ Դավիթ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Նույն գործով մեղադրյալի կարգավիճակում է նաև Գոռ Վարդանյանը, ոը մեղադրվում էր իբրև օժանդակության մեջ։ Գործը Հակակոռուպցիոն դատարանում քննվել է դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ։ Վերջինս 2025թ․ հունվարի 22-ին արդարացման վճիռ է կայացրել՝ ճանաչելով և հռչակելով Դավիթ Գրիգորյանի և Գոռ Վարդանյանի անմեղությունը։ Հակակոռուպցիոն դատարանի վճիռը բողոքարկվել է թե Վերաքննիչ, թե՛ Վճռաբեկ դատարաններ և մնացել անփոփոխ, ըստ այդմ, Դավիթ Գրիգորյանի և Գոռ Վարդանյանի արդարացման դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ։

Նշենք, որ Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցված են եղել, սակայն օրենսդրական փոփոխություններից հետո նրան տրվել է ռեզերվային դատավորի կարգավիճակ։ Խնդիրը, սակայն, այն է, որ չի բացառվում՝ դատավորին անմիջապես չվերականգնեն պաշտոնում կամ վերականգնելու դեպքում դատավորը ոչ թե Երևանի դատարանում պաշտոնավարի որպես դատավոր, այլ․ օրինակ, որևէ մարզում։ ԲԴԽ-ում դեռևս որոշում չեն կայացրել՝ դատավորի պաշտոնում վերականգնման վերաբերյալ։

Փաստաբան Գեորգի Մելիքյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ ԲԴԽ-ն պետք է իր սեփական նախաձեռնությամբ կամ Դավիթ Գրիգորյանի դիմումի հիման վրա վերանայի լիազորությունների կասեցման որոշումը և վերականգնի պաշտոնում, թե ինչպես կորոշի ԲԴԽ-ն՝ փաստաբանը չի կարող ասել։ Թե արդյո՞ք բարոյական վնասի փոխհատուցման հարց կբարձրացվի՝ նկատի ունենալով, որ ավելի քան վեց տարի դատավորն ակնհայտ ապօրինի հետապնդման է ենթարկվել, ի սկզբանե նշվում էր, որ անձեռնմխելիության հաղթահարում էլ չի իրականացվել՝ փաստաբանը նշեց, որ չի կարող ասել՝ հայց կներկայացվի, թե ոչ։
«Միայն մեկ բան գիտեմ՝ բոլոր «վատ» մարդիկ, որոնք, երբ պարոն Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկում էին, պարոն Գրիգորյանը դեռ մեղադրյալի կարգավիճակ չուներ, հրապարակավ վատաբանում էին պարոն Գրիգորյանին, մեծ արշավ էր իրականացվում պարոն Գրիգորյանի նկատմամբ, այդ հանրային մակարդակով բոլորն անխտիր՝ հատ առ հատ պետք է ներողություն խնդրեն։ Գիտեք, մեր հանրային բարոյական նվազումը որտեղ է՝ երբ մարդուն մեղադրելու վերաբերյալ ինֆորմացիա է հրապարակվում, բոլորն անխտիր սկսում են առանց ճշտելու, վերջնական դատավճռին սպասելու՝ մեղադրել, բայց այժմ, երբ մարդն արդարացվել է, որևէ մեկին չի հետաքրքրում, հանրային անտարբերություն է։ Իմ խոսքը վատաբանող մարդկանց մասին է, նրանք բոլորը հատ առ հատ պետք է ներողություն խնդրեն, բայց նման իրավական մեխանիզմ չկա, դա բարոյահոգեբանական պահանջ է»,- նշեց Գեորգի Մելիքյանը՝ հավելելով, որ օրենքի պահանջ է նաև, որ դատախազությունը հրապարակավ պետք է ներողություն խնդրի Դավիթ Գրիգորյանից։

Անդրադառնալով դատավորներ Դավիթ Գրիգորյանի, Մխիթար Պապոյանի, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի և «Վանոյի Արտակի» հաղորդումների հիման վրա դեռևս 2019թ․ հարուցված քրեական վարույթին, որով, ինչպես մյուս դատավորները, այնպես էլ՝ Դավիթ Գրիգորյանը տուժողի կարգավիճակով են՝ Մելքյանը հայտնեց, որ այդ գործն այդպես էլ մնացել է «սեյֆում», որևէ գործողություն չի իրականացվում, որևէ ընթացք չկա, անգամ տեղյակ էլ չէին, որ գործով փորձագետի եզրակացություն կա, բայց այդ փորձագետի եզրակացության վերաբերյալ Վարդան Ղուկասյանն է հայտարարություններ կատարել, անգամ հաղորդում է ներկայացվել՝ քննություն իրականացնելու և պարզելու, թե որտեղից Վարդան Ղուկասյանին այդ տեղեկությունները։

Աղբյուր՝ Փաստինֆո
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

դիտվել է 270 անգամ
Լրահոս
Թրամփը փորձելու է անօդաչուների պատմությունն օգտագործել եվրոպացիների հանդեպ հոգեբանական գրոհի համար. Հակոբ Բադալյան Միշուստինը Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ է նշանակել Հայաստանը լիովին համապատասխանում էր ՖԻՖԱ-ի վարկանիշի 105-րդ տեղին․ RTÉ Անընդունելի են քաղաքական դաշտի ծայրահեղական դրսևորումները․ Առաքելյան Ուրսուլա ֆոն դեր Լյայենին անվստահություն հայտնելու նոր քվեարկություն կնախաձեռնվի Մինչև Արցախի օկուպացիան՝ Վաղուհասում գործել է մշակույթի տուն, դպրոց, ապրել 650 մարդ Ադրբեջանցիները ձերբակալվելո՞ւ են, եթե, ասենք, ՀՀ տարածքում հանցագործություններ կատարեն. Խամոյանը՝ Փաշինյանին Փարիզում ցուցարարները փողոցներ են փակել Երևանի բյուջեի չիրացված աշխատանքների հերթական վկայությունը Նեպալյան հեղափոխություն. որո՞նք են դրա պատճառները Նոր Գեղիի բնակիչները 20 օրից ավելի է՝ չեն կարողանում այգիները ջրել. սպառնում են դիմել վճռական գործողությունների Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Եմենի Սանա քաղաքին «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները Տավուշում քննարկել են բնակիչներին հուզող խնդիրները Բեռնատարը բախվել է արգելապատնեշներին, հայտնվել ձորակում․ վիրավոր կա Երևանի երկնքում կուտակված ծխի ամպ Կարեն Ֆարխոյանը կշարունակի քննել Բագրատ Սրբազանի և մյուսների վերաբերյալ ռեպրեսիաների գործը․ բացարկի միջնորդությունը մերժվեց Դատավոր Դավիթ Գրիգորյանին վատաբանողները պետք է ներողություն խնդրեն ՝ Նիկոլ Փաշինյանից և նրա ոհմակից սկսած․ փաստաբան Բաքուն ու Վաշինգտոնը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը Մենք ճանապարհի սկզբին ենք, խաղաղությունը երկար խնամք է պահանջում․ Միրզոյան Սեպտեմբերի 11-ին ցիկլոն կներթափանցի Հայաստան. Գագիկ Սուրենյան Դանակահարություն՝ Դավիթաշենում․ «կտրած վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ Հրայր սարկավագը կշարունակի մնալ ազատության մեջ Նեպալում ավելի քան 7500 կալանավոր է փախել բանտերից անկարգությունների ընթացքում Ինչպե՞ս ստացվեց, որ ՔՊ-ականներից սկզբունքայնություն և բարոյականություն դրսևորեցին միայն վեցը․ Շանտա՞ժ, թե՞ «ընտանիք ենք պահում» Նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանել 1,5 տարի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժներ Հարություն Աբրահամյանը և Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանադյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am