Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի գլխավոր ներկայացուցիչ Բրենդան Հանրահանին։ Այս մասին հայտնել են Ադրբեջանի ԱԳ նախարարությունից։
Հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները, ռազմավարական գործընկերության վերաբերյալ խարտիա պատրաստելու համար ռազմավարական աշխատանքային խմբի ստեղծման մասին փոխըմբռնման հուշագրից բխող հարցերը, Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերը։
Նրանք նաև մտքեր են փոխանակել ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների պատմության և մի շարք ոլորտներում, մասնավորապես անվտանգության և էներգետիկայի ոլորտներում փոխշահավետ համագործակցության վերաբերյալ։ Հատկապես նշվել է, որ այս տարվա օգոստոսին տեղի ունեցած բարձր մակարդակի այցելություններն ու շփումները կարևոր դեր են խաղում հարաբերությունների զարգացման գործում։
Շեշտվել է Վաշինգտոնում պատմական հանդիպման արդյունքում ձեռք բերված պատմական համաձայնությունների կարևորությունը՝ Ադրբեջան-Հայաստան խաղաղության օրակարգը առաջ մղելու համար, ներառյալ՝ խաղաղության պայմանագրի նախաստորագրումը և անցյալի հակամարտության մնացորդ հանդիսացող կառույցների վերացման քայլերը։
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժներ Հարություն Աբրահամյանը և Գյուլնարա Ալեքսանյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանադյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը