Առնվազն 7557 կալանավոր է փախել Նեպալի բանտերից սեպտեմբերի 9-ից երկրում սկսված համատարած զանգվածային անկարգությունների ընթացքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է My Republica պարբերականը՝ հղում անելով Նեպալի ներքին գործերի նախարարության աղբյուրի:
Լրատվամիջոցի տվյալներով՝ փախուստի դիմած կալանավորների մասին հաղորդագրություններն ստացվել են 13 ուղղիչ հաստատություններից: Իրավապահ մարմինների և զինված ուժերի ստորաբաժանումները տեղակայվել են ամբողջ երկրում՝ հանցագործներին վերադարձնելու համար: Իշխանությունները քաղաքացիներին կոչ են արել զգուշություն պահպանել և հայտնել ցանկացած կասկածելի իրավիճակի մասին:
Իրավիճակը Նեպալում սրվել էր այն բանից հետո, երբ կառավարությունն արգելել էր սոցիալական 26 հարթակներ, քանի որ նրանք չէին գրանցվել՝ իշխանությունների պահանջին համապատասխան։ Ցույցերի ֆոնին սոցցանցերի արգելքը չեղարկվել էր, սակայն բողոքի ակցիաները շարունակվել էին, և երկրի վարչապետը հրաժարական է տվել։ Ընդհանուր առմամբ, ակցիաների ընթացքում երկրում զոհվել է 26 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժներ Հարություն Աբրահամյանը և Գյուլնարա Ալեքսանյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանադյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը