«Հետք»-ը գրում է․ «ԱՄՆ մաքսային նոր կանոնակարգով պայմանավորված` 2025 թվականի օգոստոսի 21-ից «Հայփոստ» ՓԲԸ-ն ժամանակավորապես դադարեցրել է ԱՄՆ ուղարկվող ապրանքների փոստային փաթեթների և ծանրոցների ընդունումն ու առաքումը:
Խոսքը 2025 թվականի հուլիսի 30-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած հրամանագրի մասին է, որով դադարեցվում է 800 դոլարից ցածր արժեք ունեցող ապրանքների առաքումը աշխարհի բոլոր երկրներ: Նախկինում այս ապրանքները և ծանրոցները ազատված էին մաքսատուրքից: Սակայն, այսուհետ բոլոր փոստային առաքանիները ենթակա են պարտադիր հարկման։ Ավելի վաղ՝ 2025 թվականի մայիսի 2-ին, այս արտոնությունը կասեցվել էր Չինաստանի և Հոնկոնգի համար:
Հարկման և մաքսային կարգավորումները դեռևս հստակեցված չեն: Փոփոխություններն ազդում են աշխարհի բոլոր փոստային և սուրհանդակային ընկերությունների վրա, որոնցից շատերը, մինչև ԱՄՆ-ի լրացուցիչ հստակեցումներ տրամադրելը, դադարեցրել են առաքումները։ Օգոստոս ամսվա վերջին ԱՄՆ-ի հետ փոստային ծառայությունները դադարեցրել են Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և ԵՄ անդամ մի շարք այլ երկրներ»:
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժներ Հարություն Աբրահամյանը և Գյուլնարա Ալեքսանյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանադյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը