Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում․ ձերբակալվել են իրանցի և եգիպտացի 11 քաղաքացիներ․ կա վիրավոր

Սեպտեմբերի 7-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արին-Բերդի փողոցի 9/2 հացեում գործող ակումբում վիճաբանություն է տեղի ունենում, իսկ քիչ անց «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ նշված վայրում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով «աջ նախաբազկի պատռած վերք» ախտորոշմամբ շտապօգնության թիվ 44 խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վիրավորը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 35-ամյա Հուսեին Մ․-ն է, իսկ արդեն կարճ ժամանակ անց ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները Արին-Բերդի փողոցի 9/2 հասցեի դիմացից խուլիգանություն կատարելու համար ձերբակալել և ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ՝ 34-ամյա Մուհամմադ Մ․-ին, 28-ամյա Համիդ Ա․-ին, 40-ամյա Մուսթաբա Ա․-ին, 20-ամյա Ամիրմոհամմադ Լ․-ին, 40-ամյա Իսա Լ․-ին, 34-ամյա Յուսուֆ Լ․-ին, 44-ամյա Ղադեր Դ․-ին և Եգիպտոսի Հանրապետության քաղաքացիներ 49-ամյա Մաբրուք Ս․-ին, 49-ամյա Գաբրիել Բ․-ին, 39-ամյա Ջավադ Ն․-ին և 35-ամյա Հուսեին Մ․-ին։

Դեպքի վայր մեկնած ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 04։00-ի սահմաններում Արին-Բերդի փողոցի 9/2 հասցեի դիմաց Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ Հուսեին Մ․-ի և Եգիպտոսի Հանրապետության քաղաքացիներ Մաբրուք Ս․-ի, Գաբրիել Բ․-ի միջև առաջացած վիճաբանության ժամանակ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, հայհոյանքներ են հնչեցրել և փոխադարձ հարվածներ հասցրել միմիյանց։

Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

դիտվել է 133 անգամ
Լրահոս
Մինչև Արցախի օկուպացիան՝ Վաղուհասում գործել է մշակույթի տուն, դպրոց, ապրել 650 մարդ Ադրբեջանցիները ձերբակալվելո՞ւ են, եթե, ասենք, ՀՀ տարածքում հանցագործություններ կատարեն. Խամոյանը՝ Փաշինյանին Փարիզում ցուցարարները փողոցներ են փակել Երևանի բյուջեի չիրացված աշխատանքների հերթական վկայությունը Նեպալյան հեղափոխություն. որո՞նք են դրա պատճառները Նոր Գեղիի բնակիչները 20 օրից ավելի է՝ չեն կարողանում այգիները ջրել. սպառնում են դիմել վճռական գործողությունների Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Եմենի Սանա քաղաքին «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները Տավուշում քննարկել են բնակիչներին հուզող խնդիրները Բեռնատարը բախվել է արգելապատնեշներին, հայտնվել ձորակում․ վիրավոր կա Երևանի երկնքում կուտակված ծխի ամպ Կարեն Ֆարխոյանը կշարունակի քննել Բագրատ Սրբազանի և մյուսների վերաբերյալ ռեպրեսիաների գործը․ բացարկի միջնորդությունը մերժվեց Դատավոր Դավիթ Գրիգորյանին վատաբանողները պետք է ներողություն խնդրեն ՝ Նիկոլ Փաշինյանից և նրա ոհմակից սկսած․ փաստաբան Բաքուն ու Վաշինգտոնը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը Մենք ճանապարհի սկզբին ենք, խաղաղությունը երկար խնամք է պահանջում․ Միրզոյան Սեպտեմբերի 11-ին ցիկլոն կներթափանցի Հայաստան. Գագիկ Սուրենյան Դանակահարություն՝ Դավիթաշենում․ «կտրած վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ Հրայր սարկավագը կշարունակի մնալ ազատության մեջ Նեպալում ավելի քան 7500 կալանավոր է փախել բանտերից անկարգությունների ընթացքում Ինչպե՞ս ստացվեց, որ ՔՊ-ականներից սկզբունքայնություն և բարոյականություն դրսևորեցին միայն վեցը․ Շանտա՞ժ, թե՞ «ընտանիք ենք պահում» Նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանել 1,5 տարի Ցավոք, գերիների մասով չունենք ամբողջական, վերջնական հարցի լուծում. Միրզոյան Սահմանազատման գործընթացում կարող է նորություն լինել. ԱԳ նախարար Թալինի խանութներից մեկից գողացել էին ոսկյա 9 շղթա «Հայփոստը» դադարեցրել է ԱՄՆ ուղարկվող ապրանքների ընդունումն ու առաքումը․ «Հետք» Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում․ ձերբակալվել են իրանցի և եգիպտացի 11 քաղաքացիներ․ կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժներ Հարություն Աբրահամյանը և Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանադյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am