«Մեր պետությունը կանցնի նույն ճանապարհով, ինչ անցել են Ռուսաստանի կայսրությունը, Ֆրանսիայի թագավորությունը, ԽՍՀՄ-ը». Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր խոսելու եմ մի երևույթի մասին, որի մասին շատերը խոսում են, բայց խորքային պատկերացում չունեն, թե իրականում ինչի՞ մասին է խոսքը։ Խոսքս՝ «էլիտաների ճգնաժամի» մասին է, որի հիմքերն այսօրվա Հայաստանում «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է։ Սա այն վիճակն է, երբ իշխող կամ ընդդիմադիր էլիտաները կորցնում են կարողությունը առաջնորդելու հասարակությանը, ի վիճակի չեն կայացնել կենսունակ որոշումներ և ապահովել քաղաքականության շարունակականություն։ Էլիտար ճգնաժամը միշտ ուղեկցվում է ոչ միայն ներսից՝ էլիտայի ներսում բևեռացմամբ, այլև դրսից՝ հասարակության և էլիտայի միջև փոխադարձ անվստահությամբ։

Հայաստանյան քաղաքական կյանքում այսօր մենք ականատես ենք դասական էլիտար ճգնաժամի։ Սա այն վիճակն է, երբ իշխանությունը կորցրել է իր լեգիտիմությունը, ընդդիմությունը չի դառնում կենսունակ այլընտրանք, իսկ հասարակությունը հայտնվում է անորոշության ու ապատիայի մեջ։

Ըստ էության՝ Նիկոլի իշխանության տարիներին քաղաքական դաշտը աստիճանաբար հասավ մի կետի, որտեղ առաջացել է իրական պատային իրավիճակ։ Այսօր իշխանությունը հայտարարում է «խաղաղության դարաշրջանի» մասին, բայց իրականում չի ապահովում ո՛չ անվտանգություն, ո՛չ կայունություն։ Ընդդիմությունն իր հերթին, չնայած հասարակական դժգոհությանը, չի կարողանում հանդես գալ որպես վստահություն ներշնչող ուժ, իսկ քաղաքացիների մեծ մասը դադարել է հավատալ թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը, և քաղաքական գործընթացները ընկալվում են որպես փակուղի։

Իրականում նման պատկերը պատմության մեջ նորություն չեն կան բազմաթիվ պատմական դրվագներ, որոնք բնորոշում է էլիտաների ճգնաժամի մասին։ Մասնավորապես, ցարական Ռուսաստանում 1917-ին էլիտան բաժանված էր և կորցրել էր ղեկավարելու ունակությունը։ Իսպանիայում 1930-ականներին աջերն ու ձախերը միմյանց համարում էին ոչ լեգիտիմ, և երկիրն աստիճանաբար ընկղմվեց քաղաքացիական պատերազմի մեջ։ ԱՄՆ-ում 1850-ականների ստրկության հարցը դարձավ այնպիսի հակասության աղբյուր, որ երկիրը այլևս չէր կարող միասնական որոշումներ ընդունել։ Ցցուն դեպքերից է Ֆրանսիայում Լյուդովիկոս XVI-ի օրոք տեղի ուենցածը, երբ էլիտան չկարողացավ իրական բարեփոխումներ անել՝ հանգեցնելով մեծ հեղափոխության։ Իսկ ԽՍՀՄ-ում 1980-ականների վերջում «պերեստրոյկան» բացեց ճաքերը, որոնք վերածվեցին ամբողջական փլուզման։

Հայաստանի այսօրվա իրավիճակը վկայում է նույն տրամաբանության մասին․ Նիկոլը կառչում է իշխանությունից՝ պոպուլիստական լեզվով հայտարարելով, թե ինքը է «կառավարությունը»։ Ընդդիմությունը շարունակում է գործել հին սխեմաներով՝ հասարակությանը չառաջարկելով նոր որակի տեսլական։ Պետական ինստիտուտները դարձել են դատարկ շենքեր, որտեղ որոշումներ չեն կայացվում, այլ միայն գրչի շարժումով հաստատվում են Նիկոլի կամայականությունները։

Այս ամենի հետևանքը միանգամայն կանխատեսելի է․ պատմական փորձը ցույց է տալիս, որ նման էլիտար ճգնաժամերը երբեք չեն մնում անփոփոխ։ Ավելին, դրանք կամ հանգեցնում են հեղափոխությունների, կամ պետության փլուզման, կամ դառնում են դրսից պարտադրված լուծումների աղբյուր։

Այսօր Հայաստանի համար վտանգն այն է, որ եթե նոր որակի էլիտար մտածելակերպ ու քաղաքականություն չձևավորվի, ապա մեր պետությունը կանցնի նույն ճանապարհով, ինչ անցել են Ռուսաստանի կայսրությունը, Ֆրանսիայի թագավորությունը, ԽՍՀՄ-ը և այլք»:

դիտվել է 108 անգամ
Լրահոս
«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները Տավուշում քննարկել են բնակիչներին հուզող խնդիրները Բեռնատարը բախվել է արգելապատնեշներին, հայտնվել ձորակում․ վիրավոր կա Երևանի երկնքում կուտակված ծխի ամպ Կարեն Ֆարխոյանը կշարունակի քննել Բագրատ Սրբազանի և մյուսների վերաբերյալ ռեպրեսիաների գործը․ բացարկի միջնորդությունը մերժվեց Դատավոր Դավիթ Գրիգորյանին վատաբանողները պետք է ներողություն խնդրեն ՝ Նիկոլ Փաշինյանից և նրա ոհմակից սկսած․ փաստաբան Բաքուն ու Վաշինգտոնը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը Մենք ճանապարհի սկզբին ենք, խաղաղությունը երկար խնամք է պահանջում․ Միրզոյան Սեպտեմբերի 11-ին ցիկլոն կներթափանցի Հայաստան. Գագիկ Սուրենյան Դանակահարություն՝ Դավիթաշենում․ «կտրած վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ Հրայր սարկավագը կշարունակի մնալ ազատության մեջ Նեպալում ավելի քան 7500 կալանավոր է փախել բանտերից անկարգությունների ընթացքում Ինչպե՞ս ստացվեց, որ ՔՊ-ականներից սկզբունքայնություն և բարոյականություն դրսևորեցին միայն վեցը․ Շանտա՞ժ, թե՞ «ընտանիք ենք պահում» Նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանել 1,5 տարի Ցավոք, գերիների մասով չունենք ամբողջական, վերջնական հարցի լուծում. Միրզոյան Սահմանազատման գործընթացում կարող է նորություն լինել. ԱԳ նախարար Թալինի խանութներից մեկից գողացել էին ոսկյա 9 շղթա «Հայփոստը» դադարեցրել է ԱՄՆ ուղարկվող ապրանքների ընդունումն ու առաքումը․ «Հետք» Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում․ ձերբակալվել են իրանցի և եգիպտացի 11 քաղաքացիներ․ կա վիրավոր Այ' ողորմելի Վահագն, մոռացե՞լ ես Փաշինյանը՝ պաշտպանական ծախսերը կրճատելու մասին (video) Փաշինյանն էդ պողպատե մանդատը գիտե՞ք թող ինչ անի․ Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժներ Հարություն Աբրահամյանը և Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանադյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am