Փաշինյանը մեկնում է Մոսկվա Սեպտեմբերի 26-30-ը Մոսկվայում կանցկացվի Համաշխարհային ատոմային շաբաթը՝ «World Atomic Week»-ը, որը մի հարկի տակ է հավաքելու աշխարհի տարբեր երկրների առաջնորդների, որոնք զարգացնում են ատոմային ծրագրեր իրենց երկրներում: Միջոցառմանը հրավիրված է նաև Նիկոլ Փաշինյանը և, ըստ MediaHub-ի աղբյուրի, Փաշինյանը մեկնելու է Մոսկվա: Ավելին՝ նա ակնկալում է առանձին հանդիպում ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Այս առնչությամբ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը մեր հարցին ի պատասխան տվեց ավանդական պատասխան. «Վարչապետի այցերի մասին տեղեկատվությունը հաղորդվում է պատշաճ ժամկետում»:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չէր բացառել, որ Փաշինյանը կմասնակցի «World Atomic Week»-ին: Նշենք, որ վերջին անգամ Փաշինյան-Պուտին հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի 31-ին Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում: Սա առաջին հանդիպումն էր վաշինգտոնյան համաձայնությունը կնքելուց հետո:
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժներ Հարություն Աբրահամյանը և Գյուլնարա Ալեքսանյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանադյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը