«Մուշեղի բութի կեսը չկար, շորերը սաղ արյուն էր». հարցաքննվեց Ճվճըվ Արոյի հայտնի որդին

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով երեկ  հարցաքննվեց ամիսներ առաջ մահացած Ճվճըվ Արոյի (Արա Վարդանյան) որդին՝ Սերժ Վարդանյանը: Նշենք, որ Սերժ Վարդանյանը հաճախ է տարբեր առիթներով բերման ենթարկվում՝ այդ կերպ հայտնվելով նաեւ մամուլի ուշադրության կենտրոնում: Երեկ նախագահող դատավոր Նելլի Բաղդասարյանը վկային առաջարկեց պատմել, թե իրեն ինչ է հայտնի դեպքի մասին, Սերժ Վարդանյանը սկսեց անհանգիստ շարժումներ անել ձեռքերով՝ պարբերաբար կրկնելով, որ ոչինչ չի հիշում: Նա ասաց, որ ամբաստանյալներից ոչ մեկին չի ճանաչում, ճանաչում է միայն դեպքի օրը սպանված Մուշեղ Մուշեղյանին՝ հոր «մոտիկն է եղել»: Վկան ասաց, որ նախաքննության ընթացքում իր տված ցուցմունքները չի հիշում: Դատավորի հարցին՝ ի՞նչ պատճառով, հիշողության հետ կապված խնդիրնե՞ր ունի, վկան հանկարծ ասաց. «Հիշում եմ, հիշում եմ, բայց կոնկրետ չեմ հիշում»,- ասաց նա եւ կրկին սկսեց անհանգիստ շարժումներ անել: «Դեպք էր տեղի ունեցել, որը չեմ ուզում հիշել, ըտեղ գրված ա: Էդ օրը գնացել էի Չարբախ՝ հայրիկիս տանեի հիվանդանոց առողջականի հետ կապված խնդիրներ ուներ: Էլ չեմ հիշում ըտեղ սաղ գրված ա»,- ասաց վկան՝ ձեռքով ցույց տալով դատավորի սեղանին առկա քրեական գործի նյութերը: Սա զայրացրեց դատավորին, նա վկային կրկին նախազգուշացրեց, որ նման վերաբերմունքի դեպքում կարող է տուգանել 100 հազար դրամի չափով, իսկ հիշողության հետ խնդիրներ ունենալը կարելի է պարզել դատարանի կողմից նշանակված փորձաքննության միջոցով: Դատարանի նախազգուշացումից հետո վկան պատմեց, որ դեպքի օրը Չարբախում իր ընկերոջը՝ Դավիթին (Խոսքը՝ Դավիթ Հախանումյանի մասին է, որը նույնպես գործով վկա է,-հեղ.) է հանդիպել, նրան գումար է պարտք եղել, տվել է, որից հետո գնացել է «Լիա» գեղեցկության սրահից իր հորը եւ Մուշեղ Մուշեղյանին վերցնելու: «Գեղեցկության սրահում ինչ-որ շուխուռ ա եղել, հայրս Մուշեղի հետ դուրս եկավ, ինքնուրույն չէր կարող քայլել, հայրս էր թեւն ընկած բերում: Մուշեղին նստեցրինք ավտոն, որ տանենք հիվանդանոց: Մուշեղը նստեց ավտոյի դեմը, ինձ ասեց` կրակել ա, հետո իրեն են խփել դանակով: Ասեց`կիքս տվի, ինքս ինձ խփի: Հետո տարել եմ հիվանդանոց ու ոչ մի բանից տեղյակ չեմ, հեռացել եմ»: Մեղադրող դատախազ Գեւորգ Գեւորգյանի հարցին, թե կրակոցի ձայներ լսե՞լ է, վկան դրական պատասխան տվեց, սակայն ասաց, որ չգիտի որտեղից էին դրանք հնչում: Ի պատասխան դատախազների հարցին ասաց, որ չգիտի, թե հայրն ու Մուշեղը ինչ նպատակով էին գնացել գեղեցկության սրահ: Գեւորգյանի հարցին, երբ Մուշեղը նստեց մեքենան, նրա վրա տեսանելի վնասվածքներ նկատե՞ց, Սերժ Վարդանյանը պատասխանց. «Բութի կեսը պոկված էր, շորերի հատվածում սաղ արյուն էր»: Մեղադրողի հարցին, թե առաջին ցուցմունքի ժամանակ քննիչին ասել է, թե մեքենայում ինչ է իրեն ասել Մուշեղ Մուշեղյանը, վկան ասաց. «Չեմ հիշում, դեպքի հետ կապված ոչինչ չեմ ուզում հիշել»: Նշենք, որ առաջին անգամ հարցաքննվելիս վկան, Մուշեղ Մուշեղյանի «կիքսի մասին» քննիչին չի հայտնել: Այդ մասին հայտնել է միայն երկրորդ անգամ հարցաքննվելիս: Հենց այս հիմքով էլ մեղադրողը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննության ընթացքում տված ցուցմունքները, էական հակասություններ տեսնելով դատարանում եւ նախաքննության ընթացքում տված ցուցմունքների միջեւ: Բացի դա վկան նախաքննության ընթացքում ասել է, որ հայրն ու Մուշեղ Մուշեղյանը գեղեցկության սրահ են գնացել ֆինանսական հարցերով, այնինչ դատախազի հարցին ի պատասխան ասաց, որ «չի հիշում եւ չգիտի» ինչու են գնացել սրահ: Դատարանը սակայն դատախազի միջնորդությունը մերժեց՝ նշելով, որ «չեմ հիշումը» էական հակասություն չէ եւ ՀՀ քրեական դատավարության օրենսդրությունը նման կարգ չի սահմանում: Մյուս վկան՝ Արսեն Սիմոնյանն էր: Վերջինս ասաց, որ ամբաստանյալներից ճանաչում է միայն Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանին՝ որպես «հարազատ մարդ»: Նա հայտենց, որ դեպքի օրը՝ 2016 թվականի նոյեմբերի 13-ին, գնացել է «Լիա» գեղեցկության սրահ՝ մազերը կտրելու, վարսահարդարը զբաղված է եղել եւ նա գնացել է Պետրոս Իսրայելյանի աշխատասենյակ`(սրահին կից նկուղ,-Տ.Խ.) նրան տեսնելու: «Գնացի Գոռիկն էր (Պետրոսի որդին), Գեղամը ներսում չէր, նստած խոսում էինք, այդ պահին անծանոթ մարդիկ մտան ներս, ոչ մեկին չեմ ճանաչել: Գոռիկի հետ զրուցելու ընթացքում այլ մարդկանց հետ ներս մտավ նաեւ Մուշեղ Մուշեղյանը (այդ ժամանակ նրան չի ճանաչել), վիճաբանություն սկսվեց Գեւորգի եւ նրա միջեւ»,- պատմեց նա: Սիմոնյանը պատմեց, որ Մուշեղ Մուշեղյանը գեղեցկության սրահ էր եկել «փող ստանալու»: Դատավորի հարցին, թե ի՞նչից ենթադրեց, վկան ասաց. «Որովհետեւ ասեց փողերը պիտի տաք»,- ապա շարունակեց. «Մուշեղն ու Գեւորգը վիճաբանում էին, կոպիտ ձեւով իրար հետ խոսեցին, Մուշեղը հայհոյանքներ հնչեցրեց, Գեւորգն էլ` նրան ու Մուշեղը կրակեց Գեւորգի վրա, հետո հարձակվեց Գեւորգի վրա, Գեւորգն էլ նրա վրա` դանակով: Հետո կրակոցներ սկսվեցին, Մուշեղը Գեւորգի պարանոցից բռնել էր, շոկի մեջ էի հո չէի կանգնելու տենամ ով ինչ ա անում, ում ա կրակում, վարսավիրանոցի մուտքով փախել եմ, նստել եմ մեքենաս ու գնացել»,- ասաց նա»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 7 անգամ
Լրահոս
ՃՏՊ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ Կառավարական ինքնաթիռը մեկնել է Սոֆիա՝ տեխսպասարկման․ «Հետք» Շղթայական ավտովթար․ մեքենաներից մեկը բախվել է հաստաբուն ծառի 34 տարի առաջ ժամերի ընթացքում ազատագրվեց հայոց հինավուրց անառիկ բերդաքաղաքը՝ Շուշին Իրանի զինվորականները հաղորդել են նավթատար լցանավի կալանման մասին Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին գումար առաջարկած երիտասարդը ձերբակալվել է Ասադովի շուրջ օղակը սեղմվում է․ Ադրբեջանի վարչապետը սկանդալի կենտրոնում Երևանում բախվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն․ վերջինը հայտնվել է մայթին, բախվել լուսացույցին Քրիստոնեությունը հաղթանակած խաղաղության և հաշտության պայմանագիրն է, որը Աստված նվաճել է մարդու համար Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով լի ութ երկաթուղային վագոն Այլ բացատրություն չունեմ, քան համակարգային բառդակը․ Մելիքյան Վեդիում մանկապղծության ենթարկված քույրերի հորեղբայրը ձերբակալվել է ոստիկանների հետ միջադեպի համար Ընտրությունների մասնակից 19 քաղաքական ուժերը բացել են նախընտրական հիմնադրամներ Ձեզ ո՞վ է ասել, որ Ռուսաստանը սպասելու է․․․ դե կտեսնե՛ք՝ ինչ կանեն, եթե․․․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկոլի ընտրողներին հարցրե՛ք՝ ո՞վ է պահել ու պահելու Հայաստանը, հենց Թուրքիան հարձակվի․ Հարությունյան (video) Իմ էս ծերացած խելքով ես Փաշինյանին չեմ ընտրի․ Հարցում (video) Ալե՛ն, նայիր խոշտանգված Վիգենի դեմքին ու հիշի՛՝ ինչ էիր ասում․ Հայկ Նահապետյան (video) Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. Արաղչի Լսե՛ք թուրք վերլուծաբանին․ 500 միլիարդ են շահելու Մեղրու ճանապարհից, մենք՝ 0․ Խոսրով Հարությունյան (video) Թուրքիան մանրամասներ է հայտնել «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներից Մենք ենք մեղավոր, որ այդ հիմարին բերել ենք․ քաղաքացիների զայրույթը՝ Փաշինյանի մասին խոսելիս (video) Ոչ մի ղեկավարի օրոք 3 պատերազմ չէինք տեսել․ Հարցում (video) «Համակարգային բառդակ»․ պաշտպանը Վեդիի երեխաների հորեղբոր գործով նոր մանրամասներ է հայտնում «Հլը սրանց խոսալը նայե՛ք»․ Քննչական կոմիտեի նախագահ, էս ի՞նչ խայտառակ բան ես ասում․ Հայկ Նահապետյան (video) Եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am