Պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը բազմիցս ԱԺ ամբիոնից հանդես է եկել պատգամավորի կարգավիճակին ոչ համարժեք վարքագծով, ինչը, անպատժելիության պայմաններում, շարունակաբար խորացել է և անցել է բոլոր կարմիր գծերը։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ակտիվիստ Արթուր Չախոյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը, իրավիճակը մեղմելու նպատակով, Արթուր Հովհաննիսյանի փոխարեն հրապարակային ներողություն խնդրեց պատգամավոր Թագուհի Թովմասյանից՝ իր գործընկերոջ ոչ հարիր վարքագծի համար։ Սա ցույց է տալիս, որ Արթուր Հովհաննիսյանը խուսափեց կրել պատասխանատվություն և չգտավ իր մեջ բավարար տղամարդկություն՝ անձամբ ներողություն խնդրելու համար։
Նույնիսկ իր գործընկերոջ հրապարակային ներողությունից հետո նա մնաց լուռ։
Հետո կասեն, թե Արթուր Հովհաննիսյանը «տղամարդ է», բայց իսկական տղամարդը չի թաքնվում կնոջ ներողության հետևում։ Իսկական տղամարդը սեփական սխալի պատասխանատվությունը հենց ինքն է կրում»։
Հիշեցնենք՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն Ազգային ժողովի նախագահին ուղղված նամակում իշխանական Արթուր Հովհաննիսյանից պահանջել էր թմրանյութի թեստ հանձնել, քանի որ նրա պահվածքը կասկածներ է հարուցում:
Ի պատասխան «թմրանյութի թեստին»՝ Արթուր Հովհաննիսյանն էլ խորհրդարանում պահանջել էր, որպեսզի ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը «սեռավարակի թեստ» հանձնի, քանի որ նա մի քանի բնակարան ունի Երևանում:
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժներ Հարություն Աբրահամյանը և Գյուլնարա Ալեքսանյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանադյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը