Ինչո՞ւ վրացական իշխանությունները արգելեցին ադրբեջանցի ուսանողի մուտքը երկիր

Օրեր առաջ ադրբեջանցի ուսանող, լրագրող Ջավիդ Ախմեդովին թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան. նա սովորում է Թբիլիսիի համալսարաններից մեկում։

Սկզբում նրան Վրաստան մուտքը մերժելու պատճառը նրա նկատմամբ կիրառված տուգանքներն էին, սակայն ավելի ուշ ասացին, որ «նույնիսկ եթե տուգանքը վճարեք, ձեզ, միևնույն է, թույլ չեն տա մուտք գործել երկիր»։

«39 աստիճան ջերմությամբ և կոկորդի ցավով ես ժամանեցի Վրաստան և անմիջապես ստիպված եղա վերադառնալ։ Պարզվեց, որ տուգանքը ոչ թե 5000 լարի էր, այլ՝ 10000։ Ես ասացի. «Այսօր կվճարեմ, մի քիչ ժամանակ տվեք»։ Մոտ կես ժամ անց նրանք եկան և ասացին. «Նույնիսկ եթե տուգանքը վճարեք, ձեզ, միևնույն է, թույլ չեն տա մուտք գործել երկիր»։ Երբ հարցրի պատճառը, նրանք որևէ բացատրություն չտվեցին, պարզապես կրկնեցին. «այլ պատճառներով»։ Բոլոր ոստիկանները հերթով նայում էին անձնագրումս գտնվող իմ ամերիկյան վիզաներին և լուրջ դեմք էին ընդունում, կարծես դա մեծ խախտում լիներ։ Հիմա ես նստած եմ Ստամբուլի օդանավակայանում», - ասաց Ջավիդ Ախմեդովը։

Ինչո՞ւ Վրաստանի իշխանությունները նման կոշտ ձևով վարվեցին այս լրագրողի հետ, հայտնի դարձավ, երբ պարզվեց, թե որտեղ էր սովորում սույն ադրբեջանցի երիտասարդը: Պարզվեց, որ նա GIPA-ի սան էր:

Թբիլիսիում գործում է Վրաստանի հանրային կապերի ինստիտուտ (GIPA):

Այն հիմնադրվելէ 1994 թվականին, որտեղ կրթական ծրագրերի թվում են հանրային հարաբերությունները, լրագրությունը, տեղական կառավարումը և միջազգային հարաբերություններն ու միջազգային իրավունքը։ GIPA-ն Վրաստանի երեք ամենահեղինակավոր համալսարաններից մեկն է՝ Թբիլիսիի ազատ համալսարանի և Թբիլիսիի պետական համալսարանի հետ համատեղ։

Այն համարվում է Հարավային Կովկասի տարածաշրջանի մեդիա ոլորտի ամենահայտնի ուսումնական հաստատություններից մեկը, որտեղ բացի Վրաստանի քաղաքացիներից, սովորում են նաև Հայաստանի ու Ադրբեջանի մեծ թվով երիտասարդներ: Ախմեդովը հենց այդ ադրբեջանական քվոտայով էր սովորում GIPA-ում:

Ամեն տարի Հայաստանում և Ադրբեջանում գործող ամերիկյան դեսպանատները հայտարարում են Վրաստանի Հանրային գործերի ինստիտուտի (GIPA) Կովկասյան լրագրության և մեդիա կառավարման դպրոցի մագիստրոսական ծրագրին՝ «Լրագրություն և մեդիա հարաբերություններ» մասնագիտությամբ, ուսանողների ընդունելության մասին։

Հետաքրքիր է, որ այս տարի Վրաստանի Հասարակական գործերի ինստիտուտի (GIPA) հայ ուսանողները հայտնվել են անհավասար պայմաններում նույն կուրսում սովորող ադրբեջանցի ուսանողների համեմատ: Հայաստանում գործող ԱՄՆ դեսպանատունը դադարեցրել է Վրաստանում հայ ուսանողների կրթության և կացության ֆինանսավորումը՝ պահպանելով Ադրբեջանից եկած ուսանողների ֆինանսավորումը:

Վրաստանի իշխանություններին հայտնի էր, թե ինչ աստիճանի էին ներգրավված այս հաստատության սաները անցած տարվա Վրաստանի ներքաղաքական հակամարտության մեջ:

Իշխանություններին հաջողվել է ինչ-որ չափով վերահսկողության տակ վերցնել այդ հաստատության վրացի ուսանողների գործնեությունը, մինչդեռ հայ և ադրբեջանցի ուսանողների գործնեությունը Վրաստանում, դժվար էր վերահսկել, նրանց՝ այլ երկրի քաղաքացի լինելու պատճառով:

Հաշվի առնելով, որ ներկայիս ԱՄՆ վարչակազմը այդպես էլ չարձագանքեց Վրաստանի իշխանության առաջարկներին՝ վերսկսել հարաբերությունները նոր հիմքի վրա, ներկայիս Վրաստանի իշխանությունները որոշել են ավելի ուշադիր հետևել այն կառույցներին, որոնք գործում են արևմտյան կենտրոնների վերահսկողության տակ:

Հենց այդ պատճառով էլ, ադրբեջանցի լրագրողը նկատել էր, որ վրացի ոստիկանները նայում էին իր անձնագրում գտնվող ամերիկյան վիզաներին և լուրջ դեմք էին ընդունում, կարծես դա մեծ խախտում լիներ:

Այս դրվագը ևս մեկ ապացույց է, թե ինչ աստիճանի են հասել Վրաստանում Արևմուտքի հանդեպ պատկերացումների փոփոխությունները:

Հատկապես ուկրաինական դեպքերից հետո, վրացիները հասկացան, որ Արևմուտքում իրենց երկիրը դիտարկում են բացառապես, որպես «մանրադրամ», իսկ վրացիները չէին ուզում կրկնել ուկրաինացիների տխրահռչակ փորձը: Մանավանդ, որ դրա փոքր տարբերակը նրանք տեսան 2008-ին, երբ Ռուսաստանի հետ բախումից հետո, նրանց ոչ ոք առարկայորեն չօգնեց:

Մինչդեռ, դրա արդյունքում, վրացիները գրեթե հավերժորեն կորցրին իրենց տարածքների 20 տոկոսը:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 514 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am