Մանրամասներ տնային կալանքի տակ գտնվող անձի տան վրա զինված հարձակման գործից

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երեկ Երևանում տեղի ունեցած սպանության գործով իրավապահներին դեռևս չի հաջողվել հայտնաբերել տնային կալանքի տակ գտնվող անձի տուն զինված հարձակում կատարած տղամարդուն, որը փախուստի է դիմել։

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ սեպտեմբերի 9-ի առավոտյան՝ Էրեբունի վարչական շրջանում։ Կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել մեկ տղամարդ, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

«Փաստինֆո»-ն ավելի վաղ, հղում կատարելով աղբյուրներին, նշել էր, որ տնային կալանքի տակ գտնվող անձի տան վրա երկու անձ զինված հարձակում է գործել, ինչի հետևանքով փոխհրաձգություն է տեղի ունեցել՝ տնային կալանքի տակ գտնվող անձի և նրա տուն մուտք գործել փորձող անձանց միջև։ Փոխհրաձգության հետևանքով զինված հարձակման մասնակիցներից մեկը հրազենային վիրավորում է ստացել և մահացել։ Նշենք, որ տնային կալանքի տակ գտնվող տղամարդն, ըստ լուրերի, մեղադրվում է սպանության մեջ, պարզ չէ՝ տեղի ունեցողը վենդետա է, թե ոչ։

ՔԿ-ից պաշտոնապես «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել էին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով (սպանության փորձը՝ այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, մի խումբ անձանց կողմից), 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ), 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը)։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ մեկ անձ ձերբակալվել է, կատարվում է նախաքննություն։

«Փաստինֆո»-ին հայտնի դարձավ, որ այս պահին ձերբակալվածը տնային կալանքի տակ գտնվող անձն է, իսկ նրա բնակարան զինված հարձակում գործած տղամարդկանցից մեկն անմիջապես դիմել է փախուստի և առ այս պահը նրան հայտնաբերել չի հաջողվել։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

դիտվել է 140 անգամ
Լրահոս
Մենք ճանապարհի սկզբին ենք, խաղաղությունը երկար խնամք է պահանջում․ Միրզոյան Սեպտեմբերի 11-ին ցիկլոն կներթափանցի Հայաստան. Գագիկ Սուրենյան Դանակահարություն՝ Դավիթաշենում․ «կտրած վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ Հրայր սարկավագը կշարունակի մնալ ազատության մեջ Նեպալում ավելի քան 7500 կալանավոր է փախել բանտերից անկարգությունների ընթացքում Ինչպե՞ս ստացվեց, որ ՔՊ-ականներից սկզբունքայնություն և բարոյականություն դրսևորեցին միայն վեցը․ Շանտա՞ժ, թե՞ «ընտանիք ենք պահում» Նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանել 1,5 տարի Ցավոք, գերիների մասով չունենք ամբողջական, վերջնական հարցի լուծում. Միրզոյան Սահմանազատման գործընթացում կարող է նորություն լինել. ԱԳ նախարար Թալինի խանութներից մեկից գողացել էին ոսկյա 9 շղթա «Հայփոստը» դադարեցրել է ԱՄՆ ուղարկվող ապրանքների ընդունումն ու առաքումը․ «Հետք» Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում․ ձերբակալվել են իրանցի և եգիպտացի 11 քաղաքացիներ․ կա վիրավոր Այ' ողորմելի Վահագն, մոռացե՞լ ես Փաշինյանը՝ պաշտպանական ծախսերը կրճատելու մասին (video) Փաշինյանն էդ պողպատե մանդատը գիտե՞ք թող ինչ անի․ Շարմազանով (video) Էս ի՞նչ հիմնավորում եք բերում․․․ դուք փորձը տեսե՞լ եք․ ընդդիմադիր պատգամավորը՝ Փաշինյանին (video) Ումի՞ց է վախեցել Սերժ Սարգսյանը (video) Արարատ Միրզոյանը բացահայտում է խաղաղության վերաբերյալ իրենց կեղծիքը (video) Թագուհի Թովմասյան, էդ «թուրքի լամուկ» Արթուր Հովհաննիսյանին մի փառահեղ ապտակ տուր․ մանկավարժ (video) «ՔՊ-ականները խառնված են, չգիտեն՝ ինչ են անելու, եթե Նիկոլը մեռնի»․ Արթուր Համբարձումյան (video) «Ազգակից չենք», «Իշխանական լինեի, այդպես չէիք ասի»․ Գառնիկ Դանիելյան-Արմեն Դանիելյան երկխոսություն (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժներ Հարություն Աբրահամյանը և Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանադյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am