Իշխանությունը չի զոհի իր «օգտակար զինվորին»

Այսօրվա պաշտոնյաների համար սովորական է դարձել, որ ցանկացած հարց բարձրացնելու դեպքում նրանք փոխում են թեման ու պատասխանի փոխարեն դիմում նվաստացնող ու վիրավորական արտահայտությունների։ Սրան ականատես ենք լինում նույնիսկ երկրի առաջին դեմքի մակարդակով, երբ հարցին պատասխանելու փոխարեն նա շեղում է թեման։ Նույն ոճով է գործում նաև ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։

Թագուհի Թովմասյանը բարձրացրել էր կոնկրետ պահանջ՝ Հովհաննիսյանի թմրամիջոցների թեստավորման մասին։ Դա վիրավորանք չէր, այլ պահանջ։ Սա կարող էր պարզ ու պաշտոնական պատասխան ունենալ․ համաձայնել, չհամաձայնել կամ փաստերով հերքել։ Բայց Հովհաննիսյանը փաստարկ բերելու փոխարեն իջավ անձնական վիրավորանքների մակարդակի և կնոջ հասցեին անպատշաճ ենթադրություն արեց՝ առաջարկելով անցնել սեռավարակների թեստ։

Նման պահվածքն անվանվում է լկտիություն․ երբ փաստերի փոխարեն մարդը դիմում է անձնական վիրավորանքների, իր խոսքը վերածելով ոչ թե քաղաքական բանավեճի, այլ ստորացուցիչ հարձակումների։ Սա հարձակում է կնոջ անձնական կյանքի, արժանապատվության ու մասնագիտական համբավի վրա։ Պատգամավորի նպատակը ոչ թե Թագուհի Թովմասյանի բարձրացրած պահանջին լուծում տալն էր, այլ նրա հեղինակությունը արատավորելը, տարիներով ստեղծած վաստակը քանդելը։

Հարց է ծագում՝ ինչու՞ իշխանությունը քայլեր չի ձեռնարկում նման պահվածքի համար։ Պատճառը պարզ է․ քաղաքական շահ։ Նման պատգամավորները իշխանության համար «օգտակար զինվորներ» են․ նրանք կոշտ ու հաճախ անբարոյական ձևով հարվածում են ընդդիմադիրներին, ինչից իշխանությունն անուղղակիորեն շահում է։ Իսկ երբ հասարակությունը չի պահանջում խիստ պատժամիջոցներ, իշխանությունը պարզապես չի տեսնում անհրաժեշտություն նման քայլեր ձեռնարկելու։

Եվ քանի դեռ հանրությունը լուռ է, իշխանությունն իր «օգտակար զինվորներին»  չի զոհի։


Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Փաշինյանը՝ պաշտպանական ծախսերը կրճատելու մասին (video) Փաշինյանն էդ պողպատե մանդատը գիտե՞ք թող ինչ անի․ Շարմազանով (video) Էս ի՞նչ հիմնավորում եք բերում․․․ դուք փորձը տեսե՞լ եք․ ընդդիմադիր պատգամավորը՝ Փաշինյանին (video) Ումի՞ց է վախեցել Սերժ Սարգսյանը (video) Արարատ Միրզոյանը բացահայտում է խաղաղության վերաբերյալ իրենց կեղծիքը (video) Թագուհի Թովմասյան, էդ «թուրքի լամուկ» Արթուր Հովհաննիսյանին մի փառահեղ ապտակ տուր․ մանկավարժ (video) «ՔՊ-ականները խառնված են, չգիտեն՝ ինչ են անելու, եթե Նիկոլը մեռնի»․ Արթուր Համբարձումյան (video) «Ազգակից չենք», «Իշխանական լինեի, այդպես չէիք ասի»․ Գառնիկ Դանիելյան-Արմեն Դանիելյան երկխոսություն (video) Ինչ հայտնեց Սերժ Սարգսյանը դատարանին (video) Ռոբերտ Քոչարյանի մեծ սխալներից մեկը գիտե՞ք՝ որն է․ Ագնեսա Խամոյան (video) #ՀԻՄԱ․ Այս հարցից Փաշինյանը խանգարմունքի մեջ է ընկնում, Ավինյանը՝ փախչում․ Սամվել Հակոբյան (video) Իզուր համեստություն մի՛ արեք․ դուք գիտե՞ք՝ ով եք․ Ագնեսա Խամոյանը՝ Արմեն Դանիելյանին (video) Օդի ջերմաստիճանը կնվազի Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը նշանակվել է ՔՊ վարչության վերջին ընտրությունները խայտառակություն էին․ Գառնիկ Դանիելյան (video) Աննա Գրիգորյանը «նեղը գցեց» ԲԴԽ նախագահին՝ հիշեցնելով Փաշինյանի խայտառակ գրառումը (video) Ինչո՞ւ վրացական իշխանությունները արգելեցին ադրբեջանցի ուսանողի մուտքը երկիր Իշխանափոխության 2 ձև կա․ Սերժ Սարգսյան (video) «Մեր պետությունը կանցնի նույն ճանապարհով, ինչ անցել են Ռուսաստանի կայսրությունը, Ֆրանսիայի թագավորությունը, ԽՍՀՄ-ը». Արմեն Հովասափյան Թե ինչպես է իշխանությունը չեզոքացնում իր հակառակորդներին ընտրություններից առաջ․ Գեղամյան Արմեն Դանիելյանը խայտառակ բարեվարքություն ունի, ո՞նց եք նրան ներկայացնում․ Գեղամ Մանուկյան (video) Փաշինյանը կհանդիպի՞ Պուտինի հետ Իսկական տղամարդը չի թաքնվում կնոջ ներողության հետևում. Արթուր Չախոյան Ադրբեջանցիները Ռուսաստանը և Հայաստանը համարում են իրենց գլխավոր թշնամիները Դիակներ անարգողներն ակնկալում են ներողություն. Հովսեփյանը՝ Թորոսյանից ներողություն խնդրելու մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժներ Հարություն Աբրահամյանը և Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանադյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am