Անօդաչուներն «աննախադեպ» կերպով խախտել են Լեհաստանի օդային տարածքը. Վարշավան տեղեկացրել է ՆԱՏՕ-ին

Լեհական հրամանատարությունը հայտարարել է, որ գիշերը «օդային տարածքի աննախադեպ խախտում» է արձանագրվել, Լեհաստանի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել։

 

Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով լեհական բանակի օպերատիվ հրամանատարության հայտարարությունը։

«Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի տարածքի վրա այսօրվա հարձակման հետևանքով Լեհաստանի օդային տարածքի աննախադեպ խախտում է տեղի ունեցել «դրոն» տեսակի օբյեկտներով։ Սա ագրեսիայի ակտ է, որն իրական սպառնալիք է ստեղծել մեր քաղաքացիների համար», – հայտարարել է Լեհաստանի բանակի օպերատիվ հրամանատարությունը։

 Հայտարարության մեջ ասվում է, որ օպերատիվ հրամանատարը որոշում է կայացրել «չեզոքացնել» սպառնալիք ներկայացնող ԱԹՍ-ները՝ խոցելով դրանցից մի քանիսը։ Այժմ խոցված ԱԹՍ-ների բեկորների որոնողական աշխատանքներ են տարվում։

Լեհաստանի օպերատիվ հրամանատարությունը հայտնել է, որ լեհական ինքնաթիռներն ու ՆԱՏՕ-ի այլ երկրների կործանիչները բարձրացել են օդ, և որ ցամաքային ՀՕՊ համակարգերը բերվել են լիակատար մարտական ​​պատրաստության վիճակի։ Բացի այդ, փակվել է Ժեշուվի, Լյուբլինի և Վարշավայի օդանավակայանների օդային տարածքը։

Իր հերթին, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը X սոցիալական հարթակում գրել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին տեղեկացրել է գիշերը Լեհաստանի երկնքում ԱԹՍ-ների խոցման մասին։

«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին տեղեկացրել ենք ստեղծված իրավիճակի և մեր օդային տարածքը խախտած օբյեկտների դեմ ձեռնարկված գործողությունների մասին։ Մենք մշտական ​​կապի մեջ ենք մնում», – գրել է Տուսկը։

Լեհաստանի վարչապետն իր գրառման մեջ, սակայն, չի ասել, որ Լեհաստանի երկնքում ռուսական անօդաչուներ են խոցվել:

։Լեհաստանի կառավարության խոսնակ Ադամ Շլապկան իր հերթին X-ում գրել է, որ վարչապետ Տուսկը պետության անվտանգության համար պատասխանատու նախարարների հետ արտահերթ նիստ է անցկացնում։

դիտվել է 123 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանը բացահայտում է խաղաղության վերաբերյալ իրենց կեղծիքը (video) Թագուհի Թովմասյան, էդ «թուրքի լամուկ» Արթուր Հովհաննիսյանին մի փառահեղ ապտակ տուր․ մանկավարժ (video) «ՔՊ-ականները խառնված են, չգիտեն՝ ինչ են անելու, եթե Նիկոլը մեռնի»․ Արթուր Համբարձումյան (video) «Ազգակից չենք», «Իշխանական լինեի, այդպես չէիք ասի»․ Գառնիկ Դանիելյան-Արմեն Դանիելյան երկխոսություն (video) Ինչ հայտնեց Սերժ Սարգսյանը դատարանին (video) Ռոբերտ Քոչարյանի մեծ սխալներից մեկը գիտե՞ք՝ որն է․ Ագնեսա Խամոյան (video) #ՀԻՄԱ․ Այս հարցից Փաշինյանը խանգարմունքի մեջ է ընկնում, Ավինյանը՝ փախչում․ Սամվել Հակոբյան (video) Իզուր համեստություն մի՛ արեք․ դուք գիտե՞ք՝ ով եք․ Ագնեսա Խամոյանը՝ Արմեն Դանիելյանին (video) Օդի ջերմաստիճանը կնվազի Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը նշանակվել է ՔՊ վարչության վերջին ընտրությունները խայտառակություն էին․ Գառնիկ Դանիելյան (video) Աննա Գրիգորյանը «նեղը գցեց» ԲԴԽ նախագահին՝ հիշեցնելով Փաշինյանի խայտառակ գրառումը (video) Ինչո՞ւ վրացական իշխանությունները արգելեցին ադրբեջանցի ուսանողի մուտքը երկիր Իշխանափոխության 2 ձև կա․ Սերժ Սարգսյան (video) «Մեր պետությունը կանցնի նույն ճանապարհով, ինչ անցել են Ռուսաստանի կայսրությունը, Ֆրանսիայի թագավորությունը, ԽՍՀՄ-ը». Արմեն Հովասափյան Թե ինչպես է իշխանությունը չեզոքացնում իր հակառակորդներին ընտրություններից առաջ․ Գեղամյան Արմեն Դանիելյանը խայտառակ բարեվարքություն ունի, ո՞նց եք նրան ներկայացնում․ Գեղամ Մանուկյան (video) Փաշինյանը կհանդիպի՞ Պուտինի հետ Իսկական տղամարդը չի թաքնվում կնոջ ներողության հետևում. Արթուր Չախոյան Ադրբեջանցիները Ռուսաստանը և Հայաստանը համարում են իրենց գլխավոր թշնամիները Դիակներ անարգողներն ակնկալում են ներողություն. Հովսեփյանը՝ Թորոսյանից ներողություն խնդրելու մասին «Մեծ հաղթանակ Հայաստանի համար»․ ՈւԵՖԱ Առողջ սերունդ ստեղծելու պայմաններ պետք է ստեղծել, բոլոր մարզերում պետք է լինեն մարզադպրոցներ, որ երեխաները կտրվեն փողոցից. Ծառուկյան Արտակարգ դեպք, հրդեհ է բռնկվել Գյումրիում հայտնի «Ֆուդ Թայմ» սննդի կետում Ինչպե՞ս է Սամվել Կարապետյանի գործն ընկել Արմեն Դանիելյանի մոտ․ Ագնեսա Խամոյանը՝ ԲԴԽ նախագահին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժներ Հարություն Աբրահամյանը և Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանադյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am