Մասնագիտությամբ բուժքույր պատգամավորը կարծում է, որ եթե պատգամավորին հորդորում են թմրանյութերի գործածման տեստ հանձնել, ապա դա վիրավորանք է․ Անուշ Պողոսյան

  «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է․

«Այս կինը պատգամավոր Հռիփսիմե Հունանյանն է, մասնագիտությամբ բուժքույր, ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահն է և նա կարծում է, որ եթե պատգամավորին հորդորում են թմրանյութերի գործածման տեստ հանձնել, ապա դա վիրավորանք է և համարժեք պատասխանը պետք է լինի՝ ընտանիքի մորը, կնոջը պետք է անվանեն անբարո և ուղորդեն սեռավարակի տեստ հանձնել։

Սիրելիներս, այս կառավարությունը 2025 թվականի օգոստոսի 1-ից բժիշկներին աշխատելու համար պարտավոեցնելու է անցնել համապատասխան հետազոտություններ՝ ապացուցելու, որ իրենք թմրամոլ կամ ալկոհոլիկ չեն։ Հիմա ուզում եմ հարցնել այս տիկնոջից, ինչ համապատասխան պատասխան է ակնկալում նա բժիշկներից․․․»։

Հիշեցնենք՝ նախօրեին Թագուհի Թովմասյանը պահանջել էր, որպեսզի Արթուր Հովհաննիսյանը ԱԺ մուտք գործելուց առաջ ամեն օր պարտադիր թեստավորվի թմրամիջոցների օգտագործման վերաբերյալ, իսկ արդյունքները լինեն հրապարակային։ Արթուր Հովհաննիսյանն էլ իր հերթին պահանջել էր, որ Թագուհի Թովմասյանն ամեն օր սեռավարակի թեստ հանձնի, որ իբր տեսնեն, թե չորս տուն որտեղից իրեն։ Թագուհի Թովմասյանն արձագանքել էր՝ նշելով, որ ինքը չունի չորս տուն և դիմել էր Արթուր Հովհաննիսյանի մայրիկին, որ զբաղվի որդու դաստիարակությամբ ու բացատրի, որ կնոջ մասին նման բառապաշարով ու բովանդակությամբ չեն խոսում։

Ավելի ուշ էլ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությանների կին պատգամավորները հայտարարություն էին տարածել՝ դատապարտելով Արթուր Հովհաննիսյանի՝ Թագուհի Թովմասյանի հասցեին հնչեցրած հայտարարությունները։

«Հատկանշական է, որ Արթուր Հովհաննիսյանը մշտապես աչքի է ընկնում բարոյական նվազագույն նորմերին հակասող վարքագծով․ նա հայտնի է բռնության հրապարակային կոչերով և ընդդիմադիր գործիչների հասցեին զրպարտություններով, որոնց համար դատարանի վճիռներով պարտավորվել է ներողություն խնդրել։

Անընդունելի համարելով Ազգային ժողովի բարձր պաշտոն զբաղեցնող անձի կողմից հանրային հարթակում նման կնոջը թիրախավորող և նվաստացնող բառապաշարի կիրառումը՝ մենք պահանջում ենք․

ա. Արթուր Հովհաննիսյանի կողմից հրապարակային ներողություն՝ իր հայտարարությունների համար,

բ. Ազգային ժողովի ղեկավարության հստակ, հասցեական և հրապարակային դատապարտում, ինչպես նաև Ա. Հովհաննիսյանի վարքը քննող Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի ձևավորում»։

Երեկ էլ հայտնի դարձավ, որ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությանները ԱԺ կանոնակարգ օրենքի համապատասխան դրույթների հիման վրա, հանդես են գալու պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ։  

դիտվել է 254 անգամ
Լրահոս
Թագուհի Թովմասյան, էդ «թուրքի լամուկ» Արթուր Հովհաննիսյանին մի փառահեղ ապտակ տուր․ մանկավարժ (video) «ՔՊ-ականները խառնված են, չգիտեն՝ ինչ են անելու, եթե Նիկոլը մեռնի»․ Արթուր Համբարձումյան (video) «Ազգակից չենք», «Իշխանական լինեի, այդպես չէիք ասի»․ Գառնիկ Դանիելյան-Արմեն Դանիելյան երկխոսություն (video) Ինչ հայտնեց Սերժ Սարգսյանը դատարանին (video) Ռոբերտ Քոչարյանի մեծ սխալներից մեկը գիտե՞ք՝ որն է․ Ագնեսա Խամոյան (video) #ՀԻՄԱ․ Այս հարցից Փաշինյանը խանգարմունքի մեջ է ընկնում, Ավինյանը՝ փախչում․ Սամվել Հակոբյան (video) Իզուր համեստություն մի՛ արեք․ դուք գիտե՞ք՝ ով եք․ Ագնեսա Խամոյանը՝ Արմեն Դանիելյանին (video) Օդի ջերմաստիճանը կնվազի Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը նշանակվել է ՔՊ վարչության վերջին ընտրությունները խայտառակություն էին․ Գառնիկ Դանիելյան (video) Աննա Գրիգորյանը «նեղը գցեց» ԲԴԽ նախագահին՝ հիշեցնելով Փաշինյանի խայտառակ գրառումը (video) Ինչո՞ւ վրացական իշխանությունները արգելեցին ադրբեջանցի ուսանողի մուտքը երկիր Իշխանափոխության 2 ձև կա․ Սերժ Սարգսյան (video) «Մեր պետությունը կանցնի նույն ճանապարհով, ինչ անցել են Ռուսաստանի կայսրությունը, Ֆրանսիայի թագավորությունը, ԽՍՀՄ-ը». Արմեն Հովասափյան Թե ինչպես է իշխանությունը չեզոքացնում իր հակառակորդներին ընտրություններից առաջ․ Գեղամյան Արմեն Դանիելյանը խայտառակ բարեվարքություն ունի, ո՞նց եք նրան ներկայացնում․ Գեղամ Մանուկյան (video) Փաշինյանը կհանդիպի՞ Պուտինի հետ Իսկական տղամարդը չի թաքնվում կնոջ ներողության հետևում. Արթուր Չախոյան Ադրբեջանցիները Ռուսաստանը և Հայաստանը համարում են իրենց գլխավոր թշնամիները Դիակներ անարգողներն ակնկալում են ներողություն. Հովսեփյանը՝ Թորոսյանից ներողություն խնդրելու մասին «Մեծ հաղթանակ Հայաստանի համար»․ ՈւԵՖԱ Առողջ սերունդ ստեղծելու պայմաններ պետք է ստեղծել, բոլոր մարզերում պետք է լինեն մարզադպրոցներ, որ երեխաները կտրվեն փողոցից. Ծառուկյան Արտակարգ դեպք, հրդեհ է բռնկվել Գյումրիում հայտնի «Ֆուդ Թայմ» սննդի կետում Ինչպե՞ս է Սամվել Կարապետյանի գործն ընկել Արմեն Դանիելյանի մոտ․ Ագնեսա Խամոյանը՝ ԲԴԽ նախագահին (video) Մայր Աթոռից հաստատում են
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժներ Հարություն Աբրահամյանը և Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանադյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am