Սեպտեմբերի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։
Ահազանգ է ստացվել, որ Գետափ գյուղի 11-րդ փողոցում գտնվող տներից մեկում կրակ և ծուխ է նկատվում. հայտնում է Shamshyan.com-ը։
Մինչ հրշեջներն ու պարեկները կժամանեին՝ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «Մարմնի տարբեր հատվածների իննսուն տոկոսանոց այրվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։
Պարզվել է, որ տեղափոխվածը նույն գյուղի բնակիչ 86-ամյա Անահիտ Գ․-ն է, ում առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։
Նույն օրը ժամը 23։30-ի սահմաններում Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոնի ռեանիմացիայի բժիշկը հայտնել է, որ Վայոց ձոր բժշկական կենտրոնից Գետափ գյուղում խոտեր այրելու հետևանքով «Ջերմային այրվածք բոցով, 3-րդ, 4-րդ աստիճանի, կրծքավանդակի, որովայնի, շեքի, թիկունքի, նստատեղի, վերին և ստորին վերջույթների շրջանում մոտավորապես 80 տոկոս մարմնի մակերես, ինհալացիոն վնասվածք և ծանր այրվածքային շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության տեղափոխված Անահիտ Գ․-ն, գիտակցության չգալով, մահացել է։
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժներ Հարություն Աբրահամյանը և Գյուլնարա Ալեքսանյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանադյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը