Զինված հարձակում են գործել տնային կալանքի տակ գտնվող անձի տան վրա․ մեկ անձ սպանվել է

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Երևանում այսօր սպանված տղամարդը զինված փորձել է մուտք գործել տնային կալանքի տակ գտնվող անձի բնակարան, ինչի հետևանքով փոխհրաձգություն է տեղի ունեցել։

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել այսօր՝ սեպտեմբերի 9-ի առավոտյան՝ Էրեբունի վարչական շրջանում։ Կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել մեկ տղամարդ, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

«Փաստինֆո»-ին մանրամասներ են հայտնի դարձել դեպքից։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ տնային կալանքի տակ գտնվող անձի տան վրա երկու անձ զինված հարձակում է գործել, ինչի հետևանքով փոխհրաձգություն է տեղի ունեցել՝ տնային կալանքի տակ գտնվող անձի և նրա տուն մուտք գործել փորձող անձանց միջև։ Փոխհրաձգության հետևանքով զինված հարձակման մասնակիցներից մեկը հրազենային վիրավորում է ստացել և մահացել։

Նշենք, որ տնային կալանքի տակ գտնվող տղամարդն, ըստ լուրերի, մեղադրվում է սպանության մեջ։ Իրավապահները խուսափում են ասել՝ տեղի ունեցածը վենդետա է, թե ոչ, այսինքն՝ պատժի բացակայությունն է՞ պատճառ դարձել վրեժխնդրության, թե ոչ։

Քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով (սպանության փորձը՝ այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, մի խումբ անձանց կողմից), 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ), 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը)։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ մեկ անձ ձերբակալվել է, կատարվում է նախաքննություն։

դիտվել է 313 անգամ
Լրահոս
Դոհայում պայթյուններ են լսվել. Իսրայելը թիրախավորել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը. AP Վայոց Ձորի մարզում տարբեր աստիճանի այրվածքներով հիվանդանոց տեղափոխված կինը մահացել է Վեհափառն այցելել է Միքայել Սրբազանին. Aravot.am Զինված հարձակում են գործել տնային կալանքի տակ գտնվող անձի տան վրա․ մեկ անձ սպանվել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները Վերաքննիչ բողոք են ներկայացրել Էրմիտաժը վերաբացվել է ռումբի սպառնալիքով պայմանավորված տարհանումից հետո Հայաստան-Իռլանդիա հանդիպումն ավարտվեց Հայաստանի հաղթանակով Պարզվել է խոշոր ավտովթարի մասնակից վարորդների և անչափահաս վիրավորների ինքնությունը Հացադուլի մեջ գտնվող Վիգեն Էուլջեքջյանի առողջական վիճակի մասին ընտանիքը տեղեկություն չունի Պորտուգալիայի դեմ խաղից հետո մեզ ծափահարեցին, և ես հասկացա այդ ամենի խորը իմաստը. Մելիքյան Նեպալի բանակը զորքեր է տեղակայում երկրում Շվեդիայի առողջապահության նախարարն ուշաթափվել է մամուլի ասուլիսի ժամանակ Մեկնարկել է դասական «ծածկադմփոց» գործողությունը Արցախահայության ազատության ու պետականութան համար պայքարում 12 ազատամարտիկներ զոհվեցին Աստղաշենում Երևանում վիճաբանությnւն և ծեծկռտnւք է տեղի ունեցել․ կա վիրավոր Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվի մեր ազգի խաղաղությունը․ Էրդողան Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի դատական ֆարսը Ալիևը փորձում է «միջանցքը» ներկայացնել որպես Ադրբեջանի մաս Կովբոյական Դոհայում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների վրա Իսրայելի հարձակումը միջազգային իրավունքի չափազանց վտանգավոր խախտում է․ Իրանի ԱԳՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժներ Հարություն Աբրահամյանը և Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանադյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am