Բազմազգ զորավարժությունները ռազմավարական նշանակություն ունեն տարածաշրջանում խաղաղության պահպանման տեսանկյունից. Հասանով

Բաքվում անցկացվում է «Անվերջ եղբայրություն – IV» բազմազգ համատեղ զորավարժությունը՝ Ադրբեջանի, Ղազախստանի, Կատարի, Ուզբեկստանի, Պակիստանի և Թուրքիայի հատուկ ջոկատայինների մասնակցությամբ:
Այս մասին հայտնում են Ադրբեջանի ՊՆ-ից:
««Անվերջ եղբայրություն-IV» բազմազգ զորավարժությունները ռազմավարական նշանակություն ունեն ոչ միայն ռազմական փորձի փոխանակման և գործնական հմտությունների կատարելագործման, այլև միջազգային անվտանգության ամրապնդման և տարածաշրջանում խաղաղության պահպանման տեսանկյունից»,- հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:
Հասանովը ասել է, որ եղբայրական և բարեկամ երկրների հատուկ նշանակության ուժերի համատեղ գործունեությունը, առաջադրված խնդիրների բարձր պրոֆեսիոնալ կատարումը վկայում են համերաշխության և համագործակցության հետագա խորացման մասին: