Քննարկել են Սիրիայում հրադադարի պահպանման ռեժիմը
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են,որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեքշաբթի հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով Սիրիայում հրադադարին առնչվող իրավիճակը։ «Ուշադրության կենտրոնում էին ռուս-ամերիկյան նախաձեռնությունների իրականացումը՝ Սիրիայում հրադադարի հաստատման վերաբերյալ՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի համապատասխան որոշման հիման վրա։ Պաշտոնյաները հաստատել են մեր երկրների միջև համակարգման վճռորոշ կարևորությունը՝ նախ ռազմաճակատում, ապա նաև հրադադարի ռեժիմի ամրապնդման համար, որը պետք է պահպանվի կառավարական ուժերի և ահաբեկիչների հետ կապ չունեցող զինված ընդդիմության միջև»,-ասված է հաղորդագրության մեջ։ Կողմերն աջակցել են Ժնևում սիրիական կառավարության ու ընդդիմության միջև բանակցությունները վերսկսելու ՄԱԿ-ի ջանքերին։
