Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Ճապոնիայի հարավում գտնվող Ամամիոսիմա կղզու շրջանում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին տեղեկացրել է երկրի գլխավոր օդերեւութաբանական վարչությունը: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 30 կմ խորության վրա: Էպիկենտրոնը գտնվում է Խաղաղ օվկիանոսում: Ցնցումներ են զգացվել Կագոսիմայի եւ Օկինավայի պրեֆեկտուրաներում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
