Ալիևը հետևողականորեն փորձում է պահպանել «միջանցքային տրամաբանությունը». քաղաքագետ

Ալիևը կրկին վերադարձել է իր հին բառապաշարին։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Այսօր, Ասիայում փոխգործակցության և վստահության կառուցման միջոցների համաժողովում, նա հայտարարել է․

«Ադրբեջանը դառնում է Եվրասիայի կարևորագույն տրանսպորտային-լոգիստիկ հանգույցներից մեկը։ Չեմ կասկածում, որ «Զանգեզուրի միջանցքը»՝ որպես Միջին միջանցքի ուղղություններից մեկը, մոտ ապագայում մայրցամաքներն իրար կապող կարևոր տրանսպորտային արտերիա կդառնա»։

Սա շարունակությունն է այն ուղերձի, որ Ալիևը հնչեցրեց ՇՀԿ գագաթնաժողովում՝ երբ հայտարարեց, որ ««Զանգեզուրի միջանցքը» շուտով կդառնա Միջին միջանցքի և Հյուսիս–Հարավ միջանցքի կարևոր հատված»։

Խնդիրը միայն բառերի ընտրությունը չէ։ Ալիևը հետևողականորեն փորձում է պահպանել «միջանցքային տրամաբանությունը», այսինքն՝ ներկայացնել, թե Սյունիքի ճանապարհը բացվելու է ոչ թե Հայաստանի ինքնիշխան վերահսկողության ներքո, այլ՝ հատուկ կարգավիճակով։

Սա նրա քաղաքական գիծն է․

Ներքին լսարանին նա ցույց է տալիս, որ չի զիջում «միջանցք» պահանջից։

Միջազգային լսարանին՝ որ առանց Ադրբեջանի թեզի հնարավոր չէ ապահովել Միջին միջանցքի ամբողջականությունը։

Հայաստանի համար սկզբունքային է մեկ բան․ Ճանապարհները կարող են լինել, բայց միջանցք չի լինելու։

Ցանկացած հաղորդակցություն կարող է գործել միայն Հայաստանի ինքնիշխանության ներքո։

Բայց արդյո՞ք Փաշինյանի կառավարությունը կհետևի այս սկզբունքին, թե՞ հերթական անգամ կդիմի նվաստացուցիչ զիջումների՝ հօգուտ Ադրբեջանի։

Մինչ այժմ Նիկոլ Փաշինյանը կամ Արարատ Միրզոյանը հստակ չեն հերքել Դոնալդ Թրամփի հայտարարությունը Սյունիքի ճանապարհը 99 տարով վարձակալելու մասին։

Նրանք նաև չեն հայտարարել, որ Հայաստանը ունենալու է մաքսային վերահսկողություն այդ ճանապարհի նկատմամբ։

Սա միայն ուժեղացնում է հանրային կասկածները, որ պաշտոնական Երևանը Սյունիքի հարցում արդեն իսկ արել է կամ պատրաստվում է անել սկզբունքային զիջում»,- գրել է նա:

դիտվել է 47 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն Իսրայելին «կանաչ լույս» է տվել Կատարի մայրաքաղաքին հшրվածելու համար. լրատվամիջոց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և Հռոմի պապն արձագանքել են Կատարի մայրաքաղաքի վրա Իսրայելի հարվածներին Եվ ժողովուրդը, ինչպես միշտ, կընտրի «հանցագործ Բարաբբային»․ Արա Պողոսյան Կկարողանա՞ն վերադարձնել ԱՆԻՖ-ից ստացած գումարները. Կառավարության որոշումը. Hetq.am «Հայաստան» խմբակցությունը կմիանա «Պատիվ ունեմ» խմբակցության պահանջին Բազմազգ զորավարժությունները ռազմավարական նշանակություն ունեն տարածաշրջանում խաղաղության պահպանման տեսանկյունից. Հասանով Մտածում եմ՝ կարո՞ղ է Փաֆ Դեդդին է, մեկ էլ տեսնեմ՝ Ավինյանի «դեդդի»-ն է․ Պեդրո Զարոկյան Եթե դուք չունեք աշխատանք, ուրեմն այս ուղերձը ձեր մասին է․ Նարեկ Կարապետյան Ես՝ Տիրոջ անպիտան ծառաս, համարձակվելու եմ ասել՝ «Մի ներիր, քանզի շատ լավ գիտեն, թե ինչ են անում»․ սրբազան Իսրայելը hարվածել է Դոհայում գտնվող այն շենքին, որտեղ գտնվել են ՀԱՄԱՍ-ի առաջնորդները. ՑԱԽԱԼ-ի խոսնակ Իրանի արտգործնախարարը Կահիրեում հանդիպել է եգիպտացի գործընկերոջ հետ Նեպալի վարչապետ Շարմա Օլին հրաժարական է ներկայացրել Ֆրանսիայի վարչապետն իր հրաժարականի դիմումն է ներկայացրել Մակրոնին Բացարձակ ապօրինի և շինծու հետապնդումը մի օր ավարտվելու է. բոլոր մեղավորները պատասխան են տալու օրենքի առջև. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան Փորձեցի դիտել Սամվել Կարապետյանի փաստաբանների մամուլի ասուլիսը, բայց չկարողացա. սարսափելի զայրույթ առաջացրեց. Վարդան Օսկանյան ՌԴ-ի ներկայությունն Անդրկովկասում հույժ անհրաժեշտություն է, և պատմությամբ հաստատված իրողություն. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանին Սիրիան և Ռուսաստանը պատրաստակամություն են հայտնել՝ կառուցելու փոխադարձ շահերի վրա հիմնված հարաբերություններ Ձերբակալվել են Գյումրու ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենը և մարզիչը Բա քեզ պե՞տք էր Վահագն Ալեքսանյան, որ բզբզացիր․ Գառնիկ Դանիելյան (video) Խա՜բու՛մ են․․․ Գեղամ Մանուկյանի էմոցիոնալ ելույթը (video) Սա ձեր դեմ է նաև․ Արծվիկ Մինասյանը դիմեց ՔՊ-ին (video) ՔՊ-ն թուրքական ազդեցությունն ուզում է տարածել Հարավային Կովկասում՝ ի հաշիվ ՌԴ-ի՝ Իրանին դուրս մղելով (video) Չներե՛ս, Տեր․․․ Ագնեսա Խամոյանը կարդաց Միքայել Աջապահյանի ուղերձն ԱԱԾ մեկուսարանից (video) #ՀԻՄԱ․ Նիկո՛լ, էդ տապոռն էլ քեզ չի փրկելու․ Խաչիկ Մանուկյան (video) Փաշինյանին ասեմ՝ ինչպես է սրա համար պատասխան տալու․ Լիլիթ Գալստյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am