Գլխավոր մաքսային տեսուչը այլ ծառայողի անունով մուտք է գործել համակարգ և կեղծ տեղեկություններ մուտքագրել

ՊԵԿ ներքին անվտանգության վարչության աշխատակիցների կողմից ստացված տեղեկատվությամբ պարզվել է, որ ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության գլխավոր մաքսային տեսուչը նախկինում ՀՀ ժամանակավոր ներմուծված օտարերկրյա հաշվառմամբ տրանսպորտային միջոցը, առանց տվյալ տրանսպորտային միջոցի փաստացի վերաարտահանման, ավարտել է հիշյալ տրանսպորտային միջոցը ժամանակավոր ներմուծման մաքսային մուտքի օրդերը, իսկ տրանսպորտային միջոցը մնացել է ՀՀ տարածքում՝ առանց համապատասխան մաքսային հսկողության: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից:

«Ձեռք բերված տեղեկություններն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, և նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննությամբ պարզվել է, որ 2023 թվականին քաղաքացու կողմից Վրաստանի Հանրապետությունից 1 տարի ժամկետով՝ ժամանակավոր ներմուծման ռեժիմով ՀՀ ներմուծված Volkswagen Тouareg մակնիշի տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետությունից փաստացի չարտահանվելու, ավտոմեքենան ներմուծողի բացակայության պայմաններում 2024 թվականին, գլխավոր մաքսային տեսուչը, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր իշխանական լիազորություններն օգտագործելով ի վնաս պետական և ծառայողական շահերի, չի կատարել իր ծառայողական պարտականությունները և նույն բաժանմունքի մեկ այլ մաքսային ծառայողի անհատական մուտքանունով և գաղտնաբառով մուտք է գործել՝ «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային տեղեկատվական համակարգ, որտեղ մուտքագրել է կեղծ տեղեկություններ այն մասին, որ ժամանակավոր ներմուծված հիշյալ ավտոմեքենան վերաարտահանվել է Հայաստանի Հանրապետությունից և մաքսային մուտքի օրդերին տրվել է «փակված» կարգավիճակ:

Նշվածի արդյունքում, փաստացի հիշյալ տրանսպորտային միջոցը մնացել է Հայաստանի Հանրապետությունում և չի մաքսազերծվել, ինչպես նաև վերոհիշյալ քաղաքացին հնարավորություն է ստացել ավտոմեքենան, առանց համապատասխան մաքսային հսկողության կամ առանց սահմանված կարգով մաքսազերծելու, շահագործել Հայաստանի Հանրապետությունում:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ ՊԵԿ պաշտոնյայի կողմից կատարված վերը նշված գործողությունների արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 11.234.711 ՀՀ դրամի գույքային վնաս, իսկ մաքսային ծառայողին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 445-րդ հոդվածի 1-ին մասով, որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

դիտվել է 114 անգամ
Լրահոս
Ես՝ Տիրոջ անպիտան ծառաս, համարձակվելու եմ ասել՝ «Մի ներիր, քանզի շատ լավ գիտեն, թե ինչ են անում»․ սրբազան Իսրայելը hարվածել է Դոհայում գտնվող այն շենքին, որտեղ գտնվել են ՀԱՄԱՍ-ի առաջնորդները. ՑԱԽԱԼ-ի խոսնակ Իրանի արտգործնախարարը Կահիրեում հանդիպել է եգիպտացի գործընկերոջ հետ Նեպալի վարչապետ Շարմա Օլին հրաժարական է ներկայացրել Ֆրանսիայի վարչապետն իր հրաժարականի դիմումն է ներկայացրել Մակրոնին Բացարձակ ապօրինի և շինծու հետապնդումը մի օր ավարտվելու է. բոլոր մեղավորները պատասխան են տալու օրենքի առջև. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան Փորձեցի դիտել Սամվել Կարապետյանի փաստաբանների մամուլի ասուլիսը, բայց չկարողացա. սարսափելի զայրույթ առաջացրեց. Վարդան Օսկանյան ՌԴ-ի ներկայությունն Անդրկովկասում հույժ անհրաժեշտություն է, և պատմությամբ հաստատված իրողություն. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանին Սիրիան և Ռուսաստանը պատրաստակամություն են հայտնել՝ կառուցելու փոխադարձ շահերի վրա հիմնված հարաբերություններ Ձերբակալվել են Գյումրու ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենը և մարզիչը Բա քեզ պե՞տք էր Վահագն Ալեքսանյան, որ բզբզացիր․ Գառնիկ Դանիելյան (video) Խա՜բու՛մ են․․․ Գեղամ Մանուկյանի էմոցիոնալ ելույթը (video) Սա ձեր դեմ է նաև․ Արծվիկ Մինասյանը դիմեց ՔՊ-ին (video) ՔՊ-ն թուրքական ազդեցությունն ուզում է տարածել Հարավային Կովկասում՝ ի հաշիվ ՌԴ-ի՝ Իրանին դուրս մղելով (video) Չներե՛ս, Տեր․․․ Ագնեսա Խամոյանը կարդաց Միքայել Աջապահյանի ուղերձն ԱԱԾ մեկուսարանից (video) #ՀԻՄԱ․ Նիկո՛լ, էդ տապոռն էլ քեզ չի փրկելու․ Խաչիկ Մանուկյան (video) Փաշինյանին ասեմ՝ ինչպես է սրա համար պատասխան տալու․ Լիլիթ Գալստյան (video) Փաշինյանն ամեն կերպ ուզում է դա ծախել․ Տիգրան Աբրահամյան (video) Նիկոլը թռել է Ադրբեջանի տարածքով․ ինչու՞ տարածվեց այս լուրը․ Աննա Մկրտչյան (video) Պահանջում եմ Փաշինյանից՝ շտապ նախաձեռնել համաներման գործընթաց․ Հայկ Մամիջանյան (video) Ինչպե՞ս է Պուտինը վարվում Հայաստանի ընդդիմության հետ․ Հայկ Այվազյան (video) Իրեն ֆանտաստիկ գժի տեղ դնողը էս ի՞նչ արեց․ ավագանու անդամ (video) Կտեսնեք, թե ինչպես է չագուչով տուզիկը ժողջանին համոզելու և ահաբեկելու․․․ Տիգրան Ավինյանը հիշեց Հայկ Մարությանին (video) «Լավ դուք ծնող, քույր, կին, դուստր չունե՞ք, չե՞ք ամաչում ձեր լռությունից»․ Ցոլակ Ակոպյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am