Հիմա ուշադի՛ր կարդացեք, թե ինչ են քարոզում նիկոլական պատմաբանները. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Օրվա կառավարիչների կողմից տարվող թուրքական նարատիվի բաղադրիչին հանդիպում ենք ամենուր․ այն առկա է նրանց ամենօրյա խոսույթում։ Բայց այսօր խոսելու եմ մի սարսափելի երևույթի մասին։

Նիկոլի կողմից թուրքական օրակարգի սպասարկման փաստն ու հայկական արժեքներից վերջնական հրաժարվելու այս տոտալ գործընթացը ամբողջովին արմատավորվել է կրթական համակարգում։

Բնավ պատահական չէին այն անկյունաքարային քայլերը, որոնք իրականացվեցին վերջին 7 տարիներին (հայոց պատմությունը՝ Հայաստանի պատմություն, հայ գրականությունից հանվեցին հայ վիպասանները, ազգային-ազատագրական պայքարը մնաց «խաղից դուրս», եկեղեցու պատմությունից հրաժարվեցին, դպրոցների պատերից հանեցին հայի ու հայկականի հետ առչվող յուրաքանչյուր բան և այլն)․ Հայաստանի կրթական համակարգը լիովին համապատասխանեցվեց Նիկոլի քաղաքական քիմքին, և յուրաքանչյուր դրվագ ներկայացվում է այդ «ռակուրսով»։

Այսօր աչքովս ընկավ հանրակրթական դպրոցի 8-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագրքում տեղ գտած մի միտք, որից գաղափարս մթագնեց։ Հիմա ուշադի՛ր կարդացեք, թե ինչ են քարոզում նիկոլական պատմաբանները․ գլուխ 1․2-ում նշված է․ «Ալփ Ասլանին հաջորդած Մելիք-շահի (1072-1092) գահակալության տարիներին հաստատվեց հարաբերական խաղաղություն։ Պատերազմներից ու ապստամբություններից հետո սելջուկները իրենց նվաճած տարածքներում, այդ թվում՝ Հայաստանում, սկսեցին վերականգնել ավերված քաղաքներն ու գյուղերը, կարգի բերեցին ճանապարհները, աշխուժացավ քարավանային առևտուրը»։

Կարդացի՞ք, հասկացա՞ք՝ սրանց թելը ո՞ւր է տանում։ Դե քանի որ «կրթյալներին» կրթելու գործը ահագին ժամանակ ուսերիս եմ վերցրել, փորձեմ բացատրել, թե ինչու չի կարող նման զառանցանքը և ակնհայտ սուտը որևէ իրական հիմք ունենալ։

Նախ, հենց սկզբից ասվածի մեջ լրջության ոչ մի տարր չկա։ Սելջուկները, որոնք դասական վաչկատուններ էին և չունեին մի վայրում երկար ապրելու, ինչպես նաև քաղաքաշինության մշակույթ ու գենետիկ մտածողություն, անգամ իրենց համար չէին կառուցում մեծ քաղաքներ ու գյուղեր՝ ապրելով հիմնականում ժամանակավոր կացարաններում՝ վրաններում ու յուրտերում։ Էլ ուր մնաց՝ հայերի համար վերականգնեին ավերված քաղաքներ, ճանապարհներ ու ենթակառուցվածքներ, որպեսզի նրանք «բարեկեցիկ» ապրեին։

Հաջորդ նոնսենսը կապված է այն թեզի հետ, թե իբր այդ շրջանում հաստատվել էր հարաբերական խաղաղություն։ Իրականում տվյալ ժամանակաշրջանը համաշխարհային պատմության մեջ ահավոր տուրբուլենտ փուլ էր․ խաչակրած արշավանքների գագաթնակետն էր, Եվրոպան ապրում էր Փրկչի գերեզմանը ազատագրելու մոլուցքով, Բյուզանդիան փորձում էր վերականգնել իր խարխլվող հեղինակությունը, արաբները ռազմավարական նոր պլանների մշակման մեջ էին, մոնղոլները թափ էին հավաքում։ Այսպիսի միջավայրում ոչ մի երաշխիք չկար, որ հաջորդ օրը մի նոր հարձակում ու պատերազմ չէր սկսվի։ Եվ ահա այս ֆոնին՝ սելջուկները, որոնք նոր կազմավորվող միավոր էին, պետք է թողնեին բոլոր խնդիրներն ու դարդ ու ցավերը և 5-6 տարի առաջ նվաճված Հայաստանում զբաղվեին քաղաքների վերականգնմամբ ու մարդկանց «խաղաղություն» բերելով։

Էլ չեմ խոսում այն մասին, որ, ըստ դասագրքի հեղինակների, փաստորեն սելջուկներն այն աստիճանի խորը քաղաքական տեսաբաններ ու գեոպոլիտիկ մտածողություն են ունեցել, որ կարողացել են հստակ հաշվարկներ անել, ու ստեղծված իրավիճակում համապատասխան ուժային բալանսավորում ու ճիշտ դիվերսիֆիկացիա կազմակերպել։

Համաձայնե՛ք՝ ծիծաղելի է․ ախր դուք միայն ձեզ չեք խայտառակում, դուք մեզ բոլորիս եք դարձնում ծաղրի առարկա։ Թուրքին գովաբանելու այս աստիճանի ճղճիմ քարոզ անգամ Ալիևը չի անում։ Նիկո՛լ, դու Ալիևին էլ ես գերազանցում, բրավո։

Ուղղակի հորդորս բոլոր ծնողներին՝ նայեք ձեր երեխաների դասագրքերը, կարդացեք, մի՛ թողեք նման անորակ դեզինֆորմացիաներով նրանց գլուխները լցնեն ու իրենց անապակ հոգիները թունավորեն թուրքական քարոզով»։

դիտվել է 207 անգամ
Լրահոս
Ես՝ Տիրոջ անպիտան ծառաս, համարձակվելու եմ ասել՝ «Մի ներիր, քանզի շատ լավ գիտեն, թե ինչ են անում»․ սրբազան Իսրայելը hարվածել է Դոհայում գտնվող այն շենքին, որտեղ գտնվել են ՀԱՄԱՍ-ի առաջնորդները. ՑԱԽԱԼ-ի խոսնակ Իրանի արտգործնախարարը Կահիրեում հանդիպել է եգիպտացի գործընկերոջ հետ Նեպալի վարչապետ Շարմա Օլին հրաժարական է ներկայացրել Ֆրանսիայի վարչապետն իր հրաժարականի դիմումն է ներկայացրել Մակրոնին Բացարձակ ապօրինի և շինծու հետապնդումը մի օր ավարտվելու է. բոլոր մեղավորները պատասխան են տալու օրենքի առջև. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան Փորձեցի դիտել Սամվել Կարապետյանի փաստաբանների մամուլի ասուլիսը, բայց չկարողացա. սարսափելի զայրույթ առաջացրեց. Վարդան Օսկանյան ՌԴ-ի ներկայությունն Անդրկովկասում հույժ անհրաժեշտություն է, և պատմությամբ հաստատված իրողություն. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանին Սիրիան և Ռուսաստանը պատրաստակամություն են հայտնել՝ կառուցելու փոխադարձ շահերի վրա հիմնված հարաբերություններ Ձերբակալվել են Գյումրու ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենը և մարզիչը Բա քեզ պե՞տք էր Վահագն Ալեքսանյան, որ բզբզացիր․ Գառնիկ Դանիելյան (video) Խա՜բու՛մ են․․․ Գեղամ Մանուկյանի էմոցիոնալ ելույթը (video) Սա ձեր դեմ է նաև․ Արծվիկ Մինասյանը դիմեց ՔՊ-ին (video) ՔՊ-ն թուրքական ազդեցությունն ուզում է տարածել Հարավային Կովկասում՝ ի հաշիվ ՌԴ-ի՝ Իրանին դուրս մղելով (video) Չներե՛ս, Տեր․․․ Ագնեսա Խամոյանը կարդաց Միքայել Աջապահյանի ուղերձն ԱԱԾ մեկուսարանից (video) #ՀԻՄԱ․ Նիկո՛լ, էդ տապոռն էլ քեզ չի փրկելու․ Խաչիկ Մանուկյան (video) Փաշինյանին ասեմ՝ ինչպես է սրա համար պատասխան տալու․ Լիլիթ Գալստյան (video) Փաշինյանն ամեն կերպ ուզում է դա ծախել․ Տիգրան Աբրահամյան (video) Նիկոլը թռել է Ադրբեջանի տարածքով․ ինչու՞ տարածվեց այս լուրը․ Աննա Մկրտչյան (video) Պահանջում եմ Փաշինյանից՝ շտապ նախաձեռնել համաներման գործընթաց․ Հայկ Մամիջանյան (video) Ինչպե՞ս է Պուտինը վարվում Հայաստանի ընդդիմության հետ․ Հայկ Այվազյան (video) Իրեն ֆանտաստիկ գժի տեղ դնողը էս ի՞նչ արեց․ ավագանու անդամ (video) Կտեսնեք, թե ինչպես է չագուչով տուզիկը ժողջանին համոզելու և ահաբեկելու․․․ Տիգրան Ավինյանը հիշեց Հայկ Մարությանին (video) «Լավ դուք ծնող, քույր, կին, դուստր չունե՞ք, չե՞ք ամաչում ձեր լռությունից»․ Ցոլակ Ակոպյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am