Պակիստանը մտադիր է ճանաչել Հայաստանը որպես ՄԱԿ-ի անդամ պետություն, որի համար կստանա Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) միանալու «կանաչ լույս»։ Այս մասին հայտնել են ՏԱՍՍ-ի աղբյուրները։
«Պակիստանն իսկապես պլանավորում է դա անել, և որպես փոխադարձ քայլ՝ համաձայնության հասնել ԵԱՏՄ-ին միանալու հարցի շուրջ», – ասել է ՄԱԿ-ում գործակալության զրուցակիցներից մեկը։
Մեկ այլ դիվանագիտական աղբյուր նշել է, որ համապատասխան ընթացակարգերը կարող են տևել մի քանի շաբաթից մինչև մի քանի ամիս։ «Ամեն դեպքում, սա կանխատեսելի հեռանկար է», – հավելել է զրուցակիցը։ Նա նաև ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը որևէ խոչընդոտ չի թողել այս հարցում։
Նախորդ օրը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ռուսական կողմը ողջունում է Հայաստանի և Պակիստանի միջև շփումների վերսկսումը՝ այն անվանելով «քայլ առաջ»։
Հիշեցնենք՝ օգոստոսի 31-ին Չինաստանում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և նրա պակիստանցի գործընկեր Իսհակ Դարի հանդիպումը։ Բանակցություններից հետո երկու արտաքին գործերի նախարարները ստորագրեցին դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ կոմյունիկե։
Անկախության հռչակումից ի վեր Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի Պակիստանի հետ՝ ԼՂ հակամարտության հարցում Իսլամաբադի դիրքորոշման պատճառով։ Ավելին, տարիներ շարունակ Պակիստանը Հայաստանի ազգային անվտանգության դոկտրինում որակվել է որպես ազգային անվտանգության սպառնալիք։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին խաղաղության համաձայնագիր, որից հետո կողմերը հայտարարեցին տարածաշրջանում խաղաղության մասին։
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը