ՀՅԴ ՀԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․ «Իսկ հիշում եք, որ ՔՊ կանայք խիստ հուզվել և վրդովվել էին, երբ ընդդիմադիր պատգամավորներից մեկն Աննա Հակոբյանին Փաշինյանի զուգընկերուհի էր անվանել:
Դա նրանք համարել էին կնոջ թիրախավորում: Տիկնայք «ֆեմինիստեր» Արթուր Հովհաննիսյանի խոսքերի վերաբերյալ ասելիք ունեք, թե դուք նույնքան սկզբունքային «ֆեմինիստներ եք» որքան սկզբունքային «ժողովրդավարներ» ու «ինքնիշխաններ»:
Ընդհանրապես, նկատե՞լ եք, որ դուք հաջողությամբ ու մեծ արագությամբ պղծում եք ցանկացած գաղափար, որի հետ փորձում եք ասոցացվել»։
Հիշեցնենք՝ նախօրեին Թագուհի Թովմասյանը պահանջել էր, որպեսզի Արթուր Հովհաննիսյանը ԱԺ մուտք գործելուց առաջ ամեն օր պարտադիր թեստավորվի թմրամիջոցների օգտագործման վերաբերյալ, իսկ արդյունքները լինեն հրապարակային։ Արթուր Հովհաննիսյանն էլ իր հերթին պահանջել էր, որ Թագուհի Թովմասյանն ամեն օր սեռավարակի թեստ հանձնի, որ իբր տեսնեն, թե չորս տուն որտեղից իրեն։ Թագուհի Թովմասյանն արձագանքել էր՝ նշելով, որ ինքը չունի չորս տուն և դիմել էր Արթուր Հովհաննիսյանի մայրիկին, որ զբաղվի որդու դաստիարակությամբ ու բացատրի, որ կնոջ մասին նման բառապաշարով ու բովանդակությամբ չեն խոսում։
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը