Կադաստրի կոմիտեի պաշտոնյան կաշառք է ստացել՝ ապահովելու կեղծ տվյալներով շինությունների գրանցումը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից քարտեզագրողի, գեոդեզիստի, չափագրողի և հողաշինարարի որակավորումներ ստացած անհատ ձեռնարկատերերը նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում գտնվող ինքնակամ շինությունների որակական և քանակական տվյալները կեղծելու և ՀՀ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային համակարգ մուտքագրելու դիմաց քաղաքացուց ստացել են կաշառք, որի մի մասը փոխանցել են ՀՀ կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձին՝ նման պայմաններում ինքնակամ շինությունների անխոչընդոտ գրանցումն ապահովելու համար։

Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ նշված անհատ ձեռնարկատերերը Արտաշատ քաղաքում նախագծման գործունեություն իրականացնող անձի, ինչպես նաև Արտաշատի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի նախկին աշխատակցի կողմից տեղեկություններ տրամադրելու միջոցով կազմել են մեկ այլ քաղաքացուն պատկանող բնակելի տան և օժանդակ շինությունների կառուցման նախագծային փաստաթղթերի մշակման կեղծ ճարտարապետահատակագծային առաջադրանք։

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար մեղադրանք է ներկայացվել 6 անձի: ՀՀ կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ կաշառք ստանալու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Կաշառք ստանալուն օժանադակելու և մասնավոր ոլորտում կաշառք ստանալու, ինչպես նաև խմբի կազմում կեղծ փաստաթղթեր պատրաստելու և իրացնելու համար մեղադրանքներ են ներկայացվել նաև 2 անհատ ձեռնարկատերերին: Նրանցից մեկի նկատմամբ նույնպես որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը:

Նախաքննության ընթացքում մեղադրանք է ներկայացվել նաև կաշառք տված քաղաքացուն և կեղծ փաստաթղթեր պատրաստելուն օժանդակած անձանց:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

դիտվել է 100 անգամ
Լրահոս
Փաշինյանն ամեն կերպ ուզում է դա ծախել․ Տիգրան Աբրահամյան (video) Նիկոլը թռել է Ադրբեջանի տարածքով․ ինչու՞ տարածվեց այս լուրը․ Աննա Մկրտչյան (video) Պահանջում եմ Փաշինյանից՝ շտապ նախաձեռնել համաներման գործընթաց․ Հայկ Մամիջանյան (video) Ինչպե՞ս է Պուտինը վարվում Հայաստանի ընդդիմության հետ․ Հայկ Այվազյան (video) Իրեն ֆանտաստիկ գժի տեղ դնողը էս ի՞նչ արեց․ ավագանու անդամ (video) Կտեսնեք, թե ինչպես է չագուչով տուզիկը ժողջանին համոզելու և ահաբեկելու․․․ Տիգրան Ավինյանը հիշեց Հայկ Մարությանին (video) «Լավ դուք ծնող, քույր, կին, դուստր չունե՞ք, չե՞ք ամաչում ձեր լռությունից»․ Ցոլակ Ակոպյան Աղջիկ ջա՛ն, դու քո տեղում չես․ էս ի՞նչ խայտառակություն ես խոսում․․․ (video) Բա չեմ լսում ձեր վայնասունը․ Զոհրաբյան Կտավ` "Դրսում` կատու, ներսում` առյուծ" Փաշինյանը օրը մեջ վազում ա ՌԴ, «Լադիմիր Լադիմիրիչ» ա անում․ «Հանրապետություն» էս ի՞նչ ֆոբիա ունեք (video) Արևմուտքն աչք է փակում Փաշինյանի դեսպոտիզմի վրա, ռուսական կոշտ հակազդեցությանն էլ չի արժանանում․ «ՀայաՔվե» Մակրոնը սրընթաց դառնում է ֆրանսիական «փաշինյան», իսկ այդ երկիրը կարող է հայտնվել համընդհանուր քաոսի մեջ Էս ի՞նչ մակարդակ է, էս ի՞նչ եք խոսում․ Արծվիկ Մինասյան (video) Ֆրանսիայում մզկիթների մոտ խոզի գլուխներ են գտել՝ «Մակրոն» գրությամբ Ռոմանոս Պետրոսյանը ինքնագլու՞խ է ազատում ՀԷՑ-ի մասնաճյուղերի տնօրեններին․ Գեղամ Մանուկյան (video) Ռուսական հարվածի հետևանքով Դոնեցկի մարզում կա առնվազն 20 զոհ. Զելենսկի Ավինյանի դեմքին նայեցի, մտահոգվեցի, մի հատ ճշտեք՝ հա վա՞տ չի․ Մեսրոպ Մանուկյան (video) ԱԺ «Հայաստան» խմբակցությունը միանալու է «Պատիվ ունեմ»-ի Էթիկայի հանձնաժողով ստեղծելու պահանջին Գռփում, գռփում, գռփում եք․ ավագանու ընդդիմադիր Գրիգոր Իսկանդարյան (video) Պղծությունը Փաշինյանի ֆեյսբուքյան էջից է գալիս․ Սամվել Հակոբյան (video) Հնդկաստանում Նեպալի հետ սահմանին բարձր պատրաստության ռեժիմ է սահմանվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am