Մտահոգիչ հայտարարություն Բաքվից. Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամի իր ալիքում գրում է․

««Հայկական կողմը դեռ պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի խաղաղության պայմանագիրը ստորագրելու և հետագայում իրականացնելու համար»:

Այս հայտարարության հեղինակը Ադրբեջանի նախագահի օգնական Ամիրբեկովն է: Սա առաջին հայացքից կարող է լինել մի ծանոթ հայտարարություն, որպիսին արել են թե նրա ղեկավարը, թե Ադրբեջանի ԱԳ նախարարը, թե Իլհամ Ալիևի մյուս օգնական Հաջիևը:

Գործնականում սակայն սա աննախադեպ հայտարարություն է, որը պարունակում է շատ մտահոգիչ երանգ: Աննախադեպ է այն, որ Ադրբեջանը խոսում է ոչ միայն խաղաղության պայմանագրի ստորագրման համար Հայաստանի «կատարելիք քայլերի» մասին, այլ նաև «հետագայում իրականացնելու համար» կատարելիք քայլերի մասին: Որովհետև, պայմանագրի ստորագրման համար Ադրբեջանը ակնկալում է քայլ՝ Սահմանադրության փոփոխություն, այլ ոչ թե քայլեր: Ամիրբեկովը խոսում է «կատարելիք քայլերի» մասին, նշելով՝ պայմանագրի «հետագա իրականացման համար»:

Սա առնվազն հիմք է տալիս մտորելու, որ Ադրբեջանը դիտարկում է Հայաստանի գործողություններ, որոնք «բխեցնելու» է պայմանագրի տեքստից: Եվ դատելով նրա հայտարարության տրամաբանությունից ու տոնայնությունից, որը Ադրբեջանի համար ավանդական շանտաժային է, հնարավոր է եզրակացնել, որ խաղաղության պայմանագիրը ստորագրելով Ադրբեջանը ոչ թե «փակելու» է պայմանների կամ նախապայմանների, շանտաժի դարաշրջանը, այլ մտնելու է դրա նոր փուլ, արդեն «իրավա-պայմանագրային» բազայից բխող փուլ:

Ահա այս հնարավոր համատեքստն էի նաև նկատի ունեցել, երբ պայմանագրի տեքստի հանրայնացումից հետո տելեգրամյան ալիքում գրառումների մի շարքով ներկայացրի այդ տեքստում իմ դիտարկմամբ առկա խութերը, խնդիրները, մարտահրավերները: Ես այս գրառման սկզբնամասում առանձին հղումով ներկայացրել եմ այդ շարքի գրառումներից մեկը, որով անցնելով կարող եք վերստին ընթերցել շարքի մյուս գրառումները, ինչը թույլ կտա ավելի հանգամանալից պատկերացում կազմել, թե ինչի ուղղություններով կարող է Բաքուն Երեւանից ակնկալել «կատարելիք քայլեր»՝ ստորագրելուց հետո պայմանագրի «հետագա իրականացման համար»»:

դիտվել է 162 անգամ
Լրահոս
«Լավ դուք ծնող, քույր, կին, դուստր չունե՞ք, չե՞ք ամաչում ձեր լռությունից»․ Ցոլակ Ակոպյան Աղջիկ ջա՛ն, դու քո տեղում չես․ էս ի՞նչ խայտառակություն ես խոսում․․․ (video) Բա չեմ լսում ձեր վայնասունը․ Զոհրաբյան Կտավ` "Դրսում` կատու, ներսում` առյուծ" Փաշինյանը օրը մեջ վազում ա ՌԴ, «Լադիմիր Լադիմիրիչ» ա անում․ «Հանրապետություն» էս ի՞նչ ֆոբիա ունեք (video) Արևմուտքն աչք է փակում Փաշինյանի դեսպոտիզմի վրա, ռուսական կոշտ հակազդեցությանն էլ չի արժանանում․ «ՀայաՔվե» Մակրոնը սրընթաց դառնում է ֆրանսիական «փաշինյան», իսկ այդ երկիրը կարող է հայտնվել համընդհանուր քաոսի մեջ Էս ի՞նչ մակարդակ է, էս ի՞նչ եք խոսում․ Արծվիկ Մինասյան (video) Ֆրանսիայում մզկիթների մոտ խոզի գլուխներ են գտել՝ «Մակրոն» գրությամբ Ռոմանոս Պետրոսյանը ինքնագլու՞խ է ազատում ՀԷՑ-ի մասնաճյուղերի տնօրեններին․ Գեղամ Մանուկյան (video) Ռուսական հարվածի հետևանքով Դոնեցկի մարզում կա առնվազն 20 զոհ. Զելենսկի Ավինյանի դեմքին նայեցի, մտահոգվեցի, մի հատ ճշտեք՝ հա վա՞տ չի․ Մեսրոպ Մանուկյան (video) ԱԺ «Հայաստան» խմբակցությունը միանալու է «Պատիվ ունեմ»-ի Էթիկայի հանձնաժողով ստեղծելու պահանջին Գռփում, գռփում, գռփում եք․ ավագանու ընդդիմադիր Գրիգոր Իսկանդարյան (video) Պղծությունը Փաշինյանի ֆեյսբուքյան էջից է գալիս․ Սամվել Հակոբյան (video) Հնդկաստանում Նեպալի հետ սահմանին բարձր պատրաստության ռեժիմ է սահմանվել ՔՊ-ական հերթական խաժամուժի հերթական լկտի վարքագիծը, այս անգամ կին պատգամավորի նկատմամբ. Թանդիլյան Սամվել Կարապետյանը սարսափելի վիճակում է, ինչու եք բերաներդ ջուր առել ու լռում. Դիլբարյան (video) Մարգարիտա Սիմոնյանը 3 անգամ մեզ զգուշացրել է… Անժելա Թովմասյան (video) Էս ի՞նչ եք անում, դուք ո՞վ եք,անտեր ու դուրս մուրացակաները երկրի տիրակալ են դարձել.Ռուզան Ստեփանյան (video) «Պատիվ ունեմ»-ը Արթուր Հովհաննիսյանի վարքը քննելու հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ հանդես կգա Պուտինը ու՞մ և երբ կդիմի Սամվել Կարապետյանի համար․ Հայկ Այվազյան (video) Ալիևը հետևողականորեն փորձում է պահպանել «միջանցքային տրամաբանությունը». քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am