Երբ իշխանությունը դպրոցներ է փակում, նշանակում է՝ այդ բնակավայրերին դատապարտում է դատարկման

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մարզերի դպրոցներում մտահոգիչ պատկեր է։ Մի կողմից՝ լուծարվում և միավորվում են գյուղական համայնքների դպրոցները, մյուս կողմից՝ մարզային որոշ դպրոցներ՝ հատկապես գյուղական համայնքներում գտնվող, չունեն առաջին դասարանցիներ կամ նրանց թիվը շատ քիչ է, կարող է անգամ լինել մեկ առաջին դասարանցի։

Կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանն ասում է, որ, ցավոք, Հայաստանի կրթական քաղաքականությունը, օրենսդրական դաշտը մեծ դպրոցների համար է, ինչը ձևավորում է անարդարություն: Սա հատկապես ցցուն է երևում մարզերում, առավել ևս՝ սահմանամերձ, բարձրլեռնային բնակավայրերում: Նշելով, որ գյուղերի դպրոցներից եկած երեխաները մեծամասամբ ավելի պատրաստված են լինում, փորձագետը արձանագրում է, որ այդ պոտենցիալը կորցնելով՝ ըստ էության, մեր ժողովրդի պոտենցիալն ենք զրոյացնում։ Պետք է հստակ քաղաքականություն մշակվի փոքր և միջին դպրոցների համար, կարծում է նա:

Ինչ վերաբերում է գյուղական համայնքներում դպրոցների փակմանը, ապա Մխիթարյանը դա պարզապես անթույլատրելի է համարում, քանի որ դա կարող է նպաստել փոքր գյուղերից դեպի ավելի մեծ գյուղեր և քաղաքներ արտագաղթին։ «Դպրոց փակելն ամենամեծ հանցագործությունն է։ Դպրոցներ փակում են այն երկրներում, որտեղ իշխողները տվյալ երկրի թշնամին են։ Օրինակ՝ Հայաստանը տարբեր ժամանակահատվածներում գտնվել է կայսրությունների տիրապետության տակ, նրանք փակել են հայկական դպրոցները։ Բայց երբ սեփական իշխանությունը փակում է նույնիսկ փոքր դպրոցները, նշանակում է՝ այդ համայնքներին, բնակավայրերին դատապարտում է դատարկման։ Հիմա միավորում են փոքր դպրոցները, մի քանի տարի հետո այդ բնակավայրերում մարդ չի մնա, որովհետև փոքր գյուղերում միակ աշխատող հիմնարկը շատ դեպքերում դպրոցն է, դպրոցը հանեցիր, գյուղը կդատարկվի»,-ասում է նա։

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Կտավ` "Դրսում` կատու, ներսում` առյուծ" Փաշինյանը օրը մեջ վազում ա ՌԴ, «Լադիմիր Լադիմիրիչ» ա անում․ «Հանրապետություն» էս ի՞նչ ֆոբիա ունեք (video) Արևմուտքն աչք է փակում Փաշինյանի դեսպոտիզմի վրա, ռուսական կոշտ հակազդեցությանն էլ չի արժանանում․ «ՀայաՔվե» Մակրոնը սրընթաց դառնում է ֆրանսիական «փաշինյան», իսկ այդ երկիրը կարող է հայտնվել համընդհանուր քաոսի մեջ Էս ի՞նչ մակարդակ է, էս ի՞նչ եք խոսում․ Արծվիկ Մինասյան (video) Ֆրանսիայում մզկիթների մոտ խոզի գլուխներ են գտել՝ «Մակրոն» գրությամբ Ռոմանոս Պետրոսյանը ինքնագլու՞խ է ազատում ՀԷՑ-ի մասնաճյուղերի տնօրեններին․ Գեղամ Մանուկյան (video) Ռուսական հարվածի հետևանքով Դոնեցկի մարզում կա առնվազն 20 զոհ. Զելենսկի Ավինյանի դեմքին նայեցի, մտահոգվեցի, մի հատ ճշտեք՝ հա վա՞տ չի․ Մեսրոպ Մանուկյան (video) ԱԺ «Հայաստան» խմբակցությունը միանալու է «Պատիվ ունեմ»-ի Էթիկայի հանձնաժողով ստեղծելու պահանջին Գռփում, գռփում, գռփում եք․ ավագանու ընդդիմադիր Գրիգոր Իսկանդարյան (video) Պղծությունը Փաշինյանի ֆեյսբուքյան էջից է գալիս․ Սամվել Հակոբյան (video) Հնդկաստանում Նեպալի հետ սահմանին բարձր պատրաստության ռեժիմ է սահմանվել ՔՊ-ական հերթական խաժամուժի հերթական լկտի վարքագիծը, այս անգամ կին պատգամավորի նկատմամբ. Թանդիլյան Սամվել Կարապետյանը սարսափելի վիճակում է, ինչու եք բերաներդ ջուր առել ու լռում. Դիլբարյան (video) Մարգարիտա Սիմոնյանը 3 անգամ մեզ զգուշացրել է… Անժելա Թովմասյան (video) Էս ի՞նչ եք անում, դուք ո՞վ եք,անտեր ու դուրս մուրացակաները երկրի տիրակալ են դարձել.Ռուզան Ստեփանյան (video) «Պատիվ ունեմ»-ը Արթուր Հովհաննիսյանի վարքը քննելու հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ հանդես կգա Պուտինը ու՞մ և երբ կդիմի Սամվել Կարապետյանի համար․ Հայկ Այվազյան (video) Ալիևը հետևողականորեն փորձում է պահպանել «միջանցքային տրամաբանությունը». քաղաքագետ Ռոմանոս Պետրոսյանի «ձև չունեքի» հետևից դատախազը չի ուզու՞մ գնալ․ Արամ Վարդևանյան (video) Արթուր Խաչատրյանը բացեց Նիկոլենց պարզ թալանը (video) Դոգը Սուրենյանցին երևի մի կրճոն է խոստացել. Նարինե Դիլբարյան(video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am