Գազայում սովից մահացածների թիվը հասել է 393-ի

Վերջին 24 ժամվա ընթացքում, ըստ Գազայի առողջապահական իշխանությունների, սովից և թերսնումից ևս 6 մարդ է մահացել։ Այսպիսով, սովի և թերսնման զոհերի թիվն անկլավում հասել է 393-ի, որոնցից 140-ը երեխաներ են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA գործակալությունը։

Բժշկական աղբյուրների տեղեկացմամբ՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում ևս 67 մարդ է զոհվոլ, 320-ը՝ վիրավորվել։

Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալը նախազգուշացրել է, որ սովը շատ շուտով կտարածվի Գազայի հատվածի կենտրոնական և հարավային շրջաններում: Թոմ Ֆլեթչերն Իսրայելին կոչ է արել թույլ տալ օգնության անարգել մատակարարումները պաղեստինյան անկլավ: Ըստ միջազգային կազմակերպությունների՝ հարյուր հազարավոր պաղեստինցիներ կա՛մ արդեն սովի են մատնված, կա՛մ դրա վտանգի տակ են: Իսրայելը հայտնել է, որ վերջին շաբաթվա ընթացքում Գազա է մուտք գործել 1900 բեռնատար, սակայն ըստ հումանիտար կազմակերպությունների՝ դա բավարար չէ:

Իսրայելական բանակը հայտարարել է, որ նոր տարհանման հրամաններ է տվել Գազա քաղաքի շենքերից մեկի և հարակից վրանների բնակիչների համար։

Գազայի հատվածի քաղաքացիական պաշտպանության խոսնակի փոխանցմամբ՝ իսրայելական ուժերը սեպտեմբերի 7-ի լուսաբացից ի վեր անկլավում ամբողջությամբ ոչնչացրել են ավելի քան 50 շենք, իսկ ևս 100 շենք մասամբ վնասվել է։

Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թ. հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 64 522-ի, վիրավորվել է 163 096 մարդ։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։ ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ գտնվում է 48 պատանդ։ Նրանցից միայն 20-ն է, ամենայն հավանականությամբ, դեռ ողջ։

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Վարչապետը նաև «հրշեջ» է․ «Հրապարակ» Դատավորների գործով 2 մարդ կալանքի տակ է. «Հրապարակ» Դատախազին անվստահություն կհայտնե՞ն. «Հրապարակ» Իսկ ի՞նչ է ուզում հանրությունը. «Փաստ» Հովիկ Աղազարյանը կրկին կփորձի. «Հրապարակ» Ինչու է Պետրոս Մարտիրոսյանը բոյկոտում աշխատանքը. «Ժողովուրդ» Արթուր Հովհաննիսյանի տան վարձը պետբյուջեից է վճարվել. անբարոյականություն․ «Ժողովուրդ» ՔՊ-ն տապալել է առողջապահական ապահովագրության խոստումը. ով է պատասխանատու․ «Ժողովուրդ» «Հսկայական աշխատանքներ ենք տանում արեւմտյան երկրների հետ». ԱԺԲ-ն՝ 2026-ին ընդառաջ. «Ժողովուրդ» 3 տարի բանտում. նիստերը դռնփակ են, իրավիճակը` անհայտ. «Ժողովուրդ» Ինչու՞ է Ճապոնիայից վերադառնալիս Փաշինյանի օդանավը վայրէջք կատարել Մոնղոլիայում ու Ղազախստանում Գազայում սովից մահացածների թիվը հասել է 393-ի Էրդողանը, Փաշինյանի նման, մինչ այսօր չի վստահում իր երկրի զինված ուժերին Իրանում սրընթաց ծավալվում են պարսկական ազգայնական զարթոնքը և հայերի հետ ամուր դաշինք ունենալու գաղափարը Պարտության խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանը․ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ անհրաժեշտությունը Իշխանական պատգամավորը վիրավորանք է համարել իր կողմից թմրանյութի հայտնաբերման համար հետազոտություն անցնելը․ Անուշ Պողոսյան Արտակարգ դեպք՝ Երևանում․ հայտնի սրճարանի տերն ու նրա որդին բռնություն են կիրառել 16-ամյա տղայի նկատմամբ Արթուր Հովհաննիսյանը պետք է ներողություն խնդրի իր հայտարարությունների համար․ ԱԺ պատգամավորներ Ուկրաինայի ԱԳ նախկին նախարարը փախչել է Լեհաստան Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումն է անցկացնում Իռլանդիայի դեմ խաղից առաջ Իսկ դուք ո՞ւր եք, կեղծ ֆեմինիստներ ու վարձու գենդերիստներ․ Արմեն Աշոտյան «Սա ոչ միայն դատապարտելի է, այն նաև զզվելի»․ Շարմազանովը՝ ի պաշտպանություն Թագուհի Թովմասյանի Վրաստանում լարված իրավիճակ է ՔՊ-ում մշակույթի է վերածվել` կանանց հաշվին ինքնահաստատվելու փորձերը, այլանդակ բառապաշարը և գերդոզավորված ինքնահավանությունը․ Տիգրան Աբրահամյան Արցախը նվիրելուց հետո Աստվածաշունչն ի՞նչ է, որ չնվիրի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am