Էրդողանը, Փաշինյանի նման, մինչ այսօր չի վստահում իր երկրի զինված ուժերին

Ինչպես հայտնի է, Թուրքիայում, ամեն տարի, օգոստոսի 30-ին նշվում է, այսպես կոչված «Հաղթանակի օր». 1922-ին, այդ օրը թուրքական բանակը, ըստ թուրքական պատմագրության, հաղթանակ տարավ հունական բանակի նկատմամբ:

Դրա արդյունքում, Թուրքիային հաջողվեց վիժեցնել Սևրի պայմանագիրը, և դրա տեղը ստորագրվեց Լոզանի պայմանագիրը, որտեղ այդ երկրին հաջողվեց դիավանագիտական հարթակում ամրագրել իր հաջողությունը:

Այս տարի պաշտոնական արարողությունը տեղի է ունեցավ Անիթքաբիրում՝ հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հուշարձան-դամբարանում՝ Էրդողանի և կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ։

Այդ միջոցառման ժամանակ Էրդողանին փորձել են հնարավորինս հեռու պահել զինվորականներից:

Միջոցառման ժամանակ սպաներն ու սերժանտները ընկալվել էին, որպես անվտանգության պոտենցիալ սպառնալիք։ Մուտքից մոտ 200 մետր հեռավորության վրա գտնվող առաջին անցակետում ոստիկանությունը նրանց անունները համեմատում էր Էրդողանի անվտանգության ծառայության ղեկավարությամբ կազմված ցուցակի հետ։

Ոստիկանական պատնեշները շրջապատել էին ոչ միայն Անիթքաբիր տանող փողոցները, այլև համալիրի որոշ հատվածներ, ինչը ընդգծում էր անվտանգության ուժեղացված միջոցառումները։ Խիստ վերահսկողությունը արտացոլում է 2016 թվականի հուլիսի հեղաշրջման փորձի հետևանքները, երբ բանակը փորձեց տապալել Էրդողանին՝ օգտագործելով տանկեր, ինքնաթիռներ և ուղղաթիռներ։ Ավելի քան 250 մարդ զոհվեց, և Էրդողանը պահպանեց իշխանությունը, այն բանից հետո, երբ հավատարիմները, ոստիկանությունը և քաղաքացիական ամբոխը դիմադրեցին։

Այդ ժամանակվանից ի վեր Էրդողանը նույնիսկ իր սեփական զինված ուժերը համարում է վտանգի պոտենցիալ աղբյուր։ Զինվորներից հաճախ պահանջվում է պաշտոնական արարողությունների ժամանակ չլիցքավորված զենք կրել, իսկ ոստիկանությանը երբեմն հրամայվում է հանձնել իրենց զենքերը ծառայության ընթացքում՝ զինված հարձակման ցանկացած հնարավորություն բացառելու համար։

Փորձագետների կարծիքով՝ այս ամենը պայմանավորված է բանակի նկատմամբ Էրդողանի վախերով:

Հենց դրա պատճառով էլ նա փորձում է բանակը ավելի շատ իր վստահելի կադրերով լրացնել:

Դրա վառ օրինակը պաշտպանության նոր նախարարի թեկնածուի փնտրտուքի խնդիրն է:

Ո՞վ է լինելու Թուրքիայի պաշտպանության հաջորդ նախարարը։

Ինչպես հայտնի է, այդ երկրում բանակն ունի երկու առանցքային պաշտոններ, բանակի գլխավոր շտաբի պետի ու պաշտպանության նախարարի:

Գլխավոր շտաբի պետ Մեթին Գյուրակի անսպասելի հրաժարականից հետո Թուրքիայի ռազմական և քաղաքական շրջանակներում ծավալվել է լարված պայքար երկրի մյուս, ամենաազդեցիկ պաշտոններից մեկի՝ ազգային պաշտպանության նախարարի պաշտոնի համար։

Այս պայքարի կենտրոնում են երկու բարձրաստիճան հրամանատարներ՝ ներկայիս գլխավոր շտաբի պետ Սելջուկ Բայրաքթարօղլուն և ռազմածովային ուժերի հրամանատար Էրջումենթ Թաթլիօղլուն։ Երկուսն էլ համարվում են ներկայիս նախարար Յաշար Գյուլերի հավանական իրավահաջորդներ, սակայն նրանց հնարավորությունները կախված են ոչ միայն արժանիքներից, այլև քաղաքական նպատակահարմարությունից, այսինքն՝ Էրդողանի որոշումից։

Չնայած Մեթին Գյուրակը համարվում էր փորձառու սպա, 2025 թվականի օգոստոսին նրա հրաժարականը անակնկալ դարձավ բոլորի համար։

Ավելին, Գյուրակն ինքը հրաժարականի մասին իմացել է միայն Բարձրագույն ռազմական խորհրդի նիստի ժամանակ, մինչդեռ պաշտպանության նախարարն ու նախագահը արդեն տեղեկացված էին։

Սելջուկ Բայրաքթարօղլուի՝ Գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակումը ավանդույթից շեղում էր. նա դարձավ Թուրքիայի պատմության մեջ երրորդ գեներալը, որը գլխավորեց Գլխավոր շտաբը՝ առանց ռազմական հրամանատարության որևէ փորձի: Նրա հաղթաթուղթը ոչ թե արհեստավարժ զինվորական լինելն էր, այլ 2016 թվականի հեղաշրջման փորձից հետո իրականացված լայնածավալ կադրային զտումներին մասնակցությունը: Որպես անձնակազմի վարչության պետ՝ նա սերտորեն համագործակցել էր Հուլուսի Աքարի, Յաշար Գյուլերի և անձամբ Էրդողանի հետ՝ ապահովելով ռազմական կառույցների քաղաքական հուսալիությունը: Այսօր Բայրաքթարօղլուն նախարարի պաշտոնը համարում է իր առաքելության տրամաբանական շարունակությունը:

Նույն պաշտոնի նկատմամբ հավակնություններ ունի նաև ռազմածովային ուժերի հրամանատար Էրջումենտ Թաթլիօղլուն, քանզի նրա հանդեպ նույնպես Էրդողանն ունի մեծ վստահություն:

Երկու թեկնածուներն էլ ոչ միայն մրցում են պաշտոնի համար, այլև, ակամայից ներքաշվել են քաղաքական վեճերի մեջ։

Բանն այն է, որ մեկ տարի առաջ ռազմական ակադեմիայում ավարտական ​​​​արարողության ժամանակ, Էրդողանի ներկայությամբ, ավելի քան երեք հարյուր սպաներ, նախագահի ձեռքից վկայականներ ստանալուց հետո բարձրացրին իրենց սրերը՝ գոռալով. «Մենք Աթաթուրքի զինվորներն ենք»։ «Երդվում ենք, որ կպաշտպանենք աշխարհիկ, ժողովրդավարական Թուրքական Հանրապետության անկախությունը, երկրի անբաժանելի միասնությունը, մեծ թուրք ազգի պատիվն ու արժանապատվությունը, և յուրաքանչյուր ոք, ով ոտնձգություն կանի մեր սրբազան հայրենիքի մի սանտիմետրի վրա, կհանդիպի մեզ, և մեր սրերը միշտ սուր և պատրաստ կլինեն։ Մենք թուրքական ապագայի զավակներն ենք։ Մենք ծնվել ենք պատվով և կապրենք պատվով։ Երջանիկ է նա, ով իրեն թուրք է անվանում»։

Երիտասարդ սպաների այս արարքը խիստ բացասական էր ընդունվել Էրդողանի կողմից:

Նրան դա հիշեցրել էր 2016-ի դեպքերը, երբ գրեթե նույն կարգախոսներով, բանակը փորձում էր հեղաշրջում իրականացնել: Եվ ահա, երիտասարդ թուրք սպաների այս արարքը անպատիժ չմնաց:

Էրդողանը ստեղծեց այդ սպաների արարքի քննության համար, այսպես կոչված՝ կարգապահական հանձնաժողով:

Եվ ահա, այս առթիվ, Թուրքիայի գլխավոր ընդիմադիր կուսակցության առաջնորդ՝Օզգյուր Օզելը վերը նշված գեներալներին ուղղակիորեն անվանեց երիտասարդ սպաների գործով կարգապահական հանձնաժողովի վրա ճնշում գործադրողների շարքում։

Արդյունքում, այս գեներալների հետագա կարիերան, ուղղակի կապված է Էրդողանի իշխանության պահպանման հետ:

Թուրքիայի պաշտպանության նախարարի պաշտոնի համար այսօրվա պայքարը միայն կարիերայի մրցակցություն չէ։ Այն արտացոլում է բանակի և քաղաքական կենտրոնի միջև ուժերի հավասարակշռության խորը փոփոխությունները։ Բանակային հիերարխիան ավելի ու ավելի է ենթարկվում ոչ այնքան զինվորական ծառայության կանոններին, որքան քաղաքական հավատարմության տրամաբանությանը։ Արդյունքում, նախարարի պաշտոնը կարող է տրվել ոչ թե բանակներ հրամանատարած արհեստավարժ գեներալներից մեկին, այլ այն անձին, ով Թուրքիայի նախագահին վստահություն կներշնչի։

Նույն վիճակն է նաև, Հայաստանում, որտեղ բարձր զինվորական պաշտոններում նշանակում են ոչ այնքան արհեստավարժության հատկանիշներից ելնելով, այլ՝ Փաշինյանի իշխանության նկատմամբ լոյալության սկզբունքով:

Այդ պրակտիկան առկա է գրեթե բոլոր ավտորիտար, կամ կիսաավտորիտար երկրներում, որտեղ երկրի ղեկավարի հենարանը, դառնում է ոչ այնքան ժողովուրդը, որքան՝ երկրի պետական կառավարման համակարգի ուժային մասը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 258 անգամ
Լրահոս
Վարչապետը նաև «հրշեջ» է․ «Հրապարակ» Դատավորների գործով 2 մարդ կալանքի տակ է. «Հրապարակ» Դատախազին անվստահություն կհայտնե՞ն. «Հրապարակ» Իսկ ի՞նչ է ուզում հանրությունը. «Փաստ» Հովիկ Աղազարյանը կրկին կփորձի. «Հրապարակ» Ինչու է Պետրոս Մարտիրոսյանը բոյկոտում աշխատանքը. «Ժողովուրդ» Արթուր Հովհաննիսյանի տան վարձը պետբյուջեից է վճարվել. անբարոյականություն․ «Ժողովուրդ» ՔՊ-ն տապալել է առողջապահական ապահովագրության խոստումը. ով է պատասխանատու․ «Ժողովուրդ» «Հսկայական աշխատանքներ ենք տանում արեւմտյան երկրների հետ». ԱԺԲ-ն՝ 2026-ին ընդառաջ. «Ժողովուրդ» 3 տարի բանտում. նիստերը դռնփակ են, իրավիճակը` անհայտ. «Ժողովուրդ» Ինչու՞ է Ճապոնիայից վերադառնալիս Փաշինյանի օդանավը վայրէջք կատարել Մոնղոլիայում ու Ղազախստանում Գազայում սովից մահացածների թիվը հասել է 393-ի Էրդողանը, Փաշինյանի նման, մինչ այսօր չի վստահում իր երկրի զինված ուժերին Իրանում սրընթաց ծավալվում են պարսկական ազգայնական զարթոնքը և հայերի հետ ամուր դաշինք ունենալու գաղափարը Պարտության խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանը․ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ անհրաժեշտությունը Իշխանական պատգամավորը վիրավորանք է համարել իր կողմից թմրանյութի հայտնաբերման համար հետազոտություն անցնելը․ Անուշ Պողոսյան Արտակարգ դեպք՝ Երևանում․ հայտնի սրճարանի տերն ու նրա որդին բռնություն են կիրառել 16-ամյա տղայի նկատմամբ Արթուր Հովհաննիսյանը պետք է ներողություն խնդրի իր հայտարարությունների համար․ ԱԺ պատգամավորներ Ուկրաինայի ԱԳ նախկին նախարարը փախչել է Լեհաստան Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումն է անցկացնում Իռլանդիայի դեմ խաղից առաջ Իսկ դուք ո՞ւր եք, կեղծ ֆեմինիստներ ու վարձու գենդերիստներ․ Արմեն Աշոտյան «Սա ոչ միայն դատապարտելի է, այն նաև զզվելի»․ Շարմազանովը՝ ի պաշտպանություն Թագուհի Թովմասյանի Վրաստանում լարված իրավիճակ է ՔՊ-ում մշակույթի է վերածվել` կանանց հաշվին ինքնահաստատվելու փորձերը, այլանդակ բառապաշարը և գերդոզավորված ինքնահավանությունը․ Տիգրան Աբրահամյան Արցախը նվիրելուց հետո Աստվածաշունչն ի՞նչ է, որ չնվիրի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am