Իշխանական պատգամավորը վիրավորանք է համարել իր կողմից թմրանյութի հայտնաբերման համար հետազոտություն անցնելը․ Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է.
2025 թվականի օգոստոսի 1-ից գործում է Բժշկական մասնագիտական գործունեությունը խոչընդոտող ֆիզիկական արատների կամ հիվանդությունների ցանկը սահմանելու մասին կառավարության 447-Ն որոշումը, համաձայն որի բժիշկները աշխատելու համար պարտավոր են անցնել համապատասխան հետազոտություններ՝ ապացուցելու, որ իրենք թմրամոլ կամ ալկոհոլիկ չեն։ Բժշկական հանրույթը սա ընդունեց լուռ, ընդունեց ի գիտություն և շուտով բոլոր բժիշկներից կպահանջեն նարկոլոգի կողմից տեղեկանք։ Եվ ահա այսօր իշխանական պատգամավորը վիրավորանք է համարել իր կողմից թմրանյութի հայտնաբերման համար հետազոտություն անցնելը․․․․
Հարգելի բժիշկներ, բոլոր ենթադրությունները թողնում եմ ձեզ և հիշեցնում
ԱՊԱԳԱ ԿԱ, ԿԱ ԱՊԱԳԱ