Վերադարձած գերիները ինքնուրույն են հաղթահարում դժվարությունները. ոմանք արտագաղթում են

2023 թվականի դեկտեմբերի 13-ին Հայաստան վերադարձան 44-օրյա պատերազմում գերեվարված 32 անձինք։ Նրանց թվում էին նաև Շիրակի մարզի Զույգաղբյուր գյուղի բնակիչներ՝ Ավագյան Սերոբը, Ավետիսյան Վաղարշակը, Դիլանյան Արմանը և Սերոբյան Գեղամը։
Զույգաղբյուրի վարչական ղեկավար Վահան Դիլանյանի փոխանցմամբ՝ վերադարձից հետո նախկին գերիներից յուրաքանչյուրն այսօր զբաղված է իր գործով։ «Սերոբը մեկնել է Ռուսաստան և արդեն մի քանի տարի է՝ չի բնակվում գյուղում։ Արմանը աշխատում է գյուղում՝ գազի քաշում, Գեղամը վարորդ է հիվանդանոցում, իսկ Վաղարշակը զբաղվում է անասնապահությամբ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց Դիլանյանը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։