Բուժքույրը ղեկավարելու է առողջապահական ոլորտի օրենսդիր գործունեությունը

«Առողջություն և իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ըստ մամուլում տեղ գտած տեղեկության՝ իշխող կուսակցությունը ԱԺ առողջապահության մշտական հանձնժողովի նախագահի պաշտոնում առաջադրելու է Հռիփսիմե Հունանյանին։
Ընթացիկ տարվա սկզբին սույն տիկինը զբաղեցրեց նույն հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը։ Մասնագիտական բարձր ռեսուրսով նախագահի պարագայում մի կերպ Հռիփսիմե Հունանյանի պաշտոնավարունը ընկալվեց, իհարկե ավանսով։ Անգամ կարծիք եմ հայտնել, որ միջին բուժաշխատողները շատ չլուծված խնդիրներ ունեն, գուցե սա շանս է դրանց մասին բարձրաձայնելու, լուծում տալու։
Սույն տիկինը ունի միջին մասնագիտական կրթություն, բուժքույր է, աշխատել է նաև ավագ բուժքույր։ ԱԺ-ում նա չի ընդծվել օրենսդրական նախաձեռնություններով։
Ամենայն հարգանքով սույն տիկնոջ և միջին բուժաշխատողների նկատմանբ, փաստում եմ, որ այս նշանակումը անցնում է առողջապահական ոլորտի բոլոր կարմիր գծերը։
Բուժքույրը ղեկավարելու է առողջապահական ոլորտի օրենսդիր գործունեությունը։
Լավ, դուք մի իրավաբան չունեի՞ք թիմում։ Սրանից հետո խոսելո՞ւ եք լավ առողջապահություն ունենալու մասին։
Այսքան չսիրել առողջապահությունը։
Այս ինչքա՜ն ենք իջել։
Հարգելի առոջապահության մեծեր, դուք հա՞շտ եք այս իրողության հետ։
Ականջդ կանչի պրոֆեսոր Բաբլոյան…»: