Հայ կրթական հիմնարկությունը իր հեղինակավոր «Educational Visionaries Award» մրցանակը շնորհել է Ռուբեն Վարդանյանին և Վերոնիկա Զոնաբենդին

Սեպտեմբերի 7-ին, Բևերլի Հիլզի «Hilton» հյուրանոցում, Հայ կրթական հիմնարկությունը (AEF) Armenian Educational Foundation իր հեղինակավոր «Educational Visionaries Award» մրցանակը շնորհեց Ռուբեն Վարդանյանին և Վերոնիկա Զոնաբենդին։ Վերոնիկա Զոնաբենդը ներկա էր պարգևատրման արարողությանը և ստացավ մրցանակը նաև Ռուբենի փոխարեն, քանի որ Ռուբեն Վարդանյանը, ցավոք, շարունակում է մնալ ադրբեջանական գերության մեջ։

Մենք սրտանց շնորհավորում ենք Ռուբեն Վարդանյանին և Վերոնիկա Զոնաբենդին՝ այս արժանի և խորհրդանշական գնահատանքի կապակցությամբ։ Նրանց տեսլականն ու նվիրումը կրթությանը ոչ միայն փոխեցին Հայաստանի կրթական դաշտը, այլև բերեցին համաշխարհային ճանաչում։ UWC Դիլիջանի հիմնադրումը նոր հորիզոններ բացեց հազարավոր աշակերտների համար՝ այդ թվում նաև արցախցի ուսանողների, ովքեր հասանելիություն ստացան համաշխարհային կրթությանը։

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում նաև Հայ կրթական հիմնարկությանը՝ այս կարևոր նախաձեռնության համար։ AEF-ը տարիներ շարունակ եղել է արցախցի ուսանողների կողքին՝ տրամադրելով կրթաթոշակներ, ստեղծելով ուսման և զարգացման հնարավորություններ հայրենիքում։

Այս պարգևատրումը մեզ համար ևս մեկ առիթ է վկայելու, որ Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի ներդրումների շնորհիվ մենք կարողանում ենք իրականացնել բազմազան մարդասիրական ու կրթական ծրագրեր՝ հույս և ապագա բերելով հազարավոր մարդկանց։

Շնորհակալ ենք Ռուբենին և Վերոնիկային՝ իրենց տեսլականի, համարձակության և անշեղ նվիրումի համար։ Շնորհակալ ենք նաև Հայ կրթական հիմնարկությանը՝ կրթական մեծ առաքելության և հայ ուսանողներին մշտապես աջակցելու համար։

Այս կարևոր պահին ևս մեկ անգամ կոչ ենք անում միանալ Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների անհապաղ ազատ արձակման պահանջին։

դիտվել է 120 անգամ
Լրահոս
Ինչու՞ է Ճապոնիայից վերադառնալիս Փաշինյանի օդանավը վայրէջք կատարել Մոնղոլիայում ու Ղազախստանում Գազայում սովից մահացածների թիվը հասել է 393-ի Էրդողանը, Փաշինյանի նման, մինչ այսօր չի վստահում իր երկրի զինված ուժերին Իրանում սրընթաց ծավալվում են պարսկական ազգայնական զարթոնքը և հայերի հետ ամուր դաշինք ունենալու գաղափարը Պարտության խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանը․ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ անհրաժեշտությունը Իշխանական պատգամավորը վիրավորանք է համարել իր կողմից թմրանյութի հայտնաբերման համար հետազոտություն անցնելը․ Անուշ Պողոսյան Արտակարգ դեպք՝ Երևանում․ հայտնի սրճարանի տերն ու նրա որդին բռնություն են կիրառել 16-ամյա տղայի նկատմամբ Արթուր Հովհաննիսյանը պետք է ներողություն խնդրի իր հայտարարությունների համար․ ԱԺ պատգամավորներ Ուկրաինայի ԱԳ նախկին նախարարը փախչել է Լեհաստան Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումն է անցկացնում Իռլանդիայի դեմ խաղից առաջ Իսկ դուք ո՞ւր եք, կեղծ ֆեմինիստներ ու վարձու գենդերիստներ․ Արմեն Աշոտյան «Սա ոչ միայն դատապարտելի է, այն նաև զզվելի»․ Շարմազանովը՝ ի պաշտպանություն Թագուհի Թովմասյանի Վրաստանում լարված իրավիճակ է ՔՊ-ում մշակույթի է վերածվել` կանանց հաշվին ինքնահաստատվելու փորձերը, այլանդակ բառապաշարը և գերդոզավորված ինքնահավանությունը․ Տիգրան Աբրահամյան Արցախը նվիրելուց հետո Աստվածաշունչն ի՞նչ է, որ չնվիրի Եկեղեցին Աստծո տունն է, մենք` զավակերը՝ «անիրավ ծառաներ ենք, ինչ որ պարտավոր էինք անելու, արեցինք» Դատավոր Դավիթ Գրիգորյանի արդարացման դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ Վերադարձած գերիները ինքնուրույն են հաղթահարում դժվարությունները. ոմանք արտագաղթում են Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դատական ֆարսը Բուժքույրը ղեկավարելու է առողջապահական ոլորտի օրենսդիր գործունեությունը Փաշինյանի իմպիչմենտի օրակարգը նոր շունչ է ստանում. ԱԺ-ում լսումներ կհրավիրվեն. 24News ՀՀ-ն պատրաստակամ է հյուրընկալելու «3+3» ձևաչափի հանդիպումը. Sputnik Արմենիա Հայ կրթական հիմնարկությունը իր հեղինակավոր «Educational Visionaries Award» մրցանակը շնորհել է Ռուբեն Վարդանյանին և Վերոնիկա Զոնաբենդին PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այդպես էլ ոչինչ չարեց Նեպալում բողոքի ցույցերի ժամանակ զոհերի թիվը հասել է 14-ի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am