Թուրքիայում 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը

«Research Istanbul» կազմակերպության կողմից անցկացված հետազոտության համաձայն՝ թուրք հասարակության 71%-ը կարծում է, որ Թուրքիան պետք է սկսի միջուկային զենք մշակել: Միայն 18%-ն է դեմ այդ գաղափարին, իսկ 11%-ը չունի կողմնորոշված կարծիք:
Նույն հետազոտության համաձայն՝ բնակչության 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն: Իսկ այն հարցին, թե արդյո՞ք Թուրքիան բավարար օդային պաշտպանական համակարգ ունի, 48%-ն է դրական պատասխան տվել:
Հետազոտողները նշում են, որ արտաքին սպառնալիքների ընկալումը հասարակության մեջ լուրջ անվտանգային մտահոգություն է դարձել: Ըստ նրանց՝ Թուրքիան գտնվում է բարդ աշխարհաքաղաքական պայմաններում՝ միաժամանակ կառավարելով Մերձավոր Արևելքի, Բալկանների և Կովկասի ճգնաժամերը: Թեև Թուրքիան 1979 թվականից միացել է միջուկային զենքի տարածումը կանխելու պայմանագրին, բայց այդ երկրի հասարակությունը այնուամենայնիվ ակնկալում է ուժեղ զսպող միջոցների առկայություն:
Ermenihaber