Մեռած գործը վերակենդանացնում են․ Արամ Վարդևանյան (video)
Սա իրականում իրավական, իրավաբանական, քրեադատավարական գործընթաց չէ։ Այս մասին «Մարտի 1»-ի գործով դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Երբ այն ճշմարտությունը, որի մասին ի սկզբնե խոսում էինք, որ 300․1 հոդվածը իրականում հակասահմանադրական հոդված է, առնչություն չունի օրինականության հետ՝ հաստատվեց ՍԴ-ի կողմից, այդ պահից ի վեր վերջակետ պիտի դրվեր այս գործի որևէ մի շերտի մեջ։ Փաստացի ունենք այն, որ մեռած գործը վերակենդանացնում են։ Այստեղ ոչ միայն սահմանադրությամբ երաշխավորված արդար դատաքննության, օրինականության որոշակիության սկզբունքների հետ ենք բախվում, այլ նաև ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիության և առողջության հետ։ Կարծես այս քրեական վարույթի հետ սահմանադրությամբ արգելված բժշկական միջամտություններ են անում, եվգենիկական փորձեր են անում»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։