Երևանում գողություն կատարելու պահին երկու անձ է ձերբակալվել. ՆԳՆ

Սեպտեմբերի 8-ի առավոտյան ժամը 6-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ րոպեներ առաջ Երևանի Բրյուսովի փողոցի մոտ լսել է կրակոցի ձայն, այս պահին էլ տեսնում է կասկածելի երկու հոգու: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Պարեկային ծառայության 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները րոպեներ անց նշված հասցեում նկատել են դիմակավորված երկու քաղաքացու։ Նրանցից մեկը նկատելով պարեկներին` իր մոտից նետել է ատրճանակի նմանվող առարկա, պտուտակահան, շինարարական ձեռնոցներ, գլխարկ, կենցաղային դանակ և պայուսակ, իսկ մյուսը` փորձել է դիմել փախուստի։ Բրյուսովի փողոցում պարեկներին հաջողվել է երկու անձին էլ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալել։ 31 և 38 տարեկան տղամարդիկ տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։

Տարածքի ուսումնասիրությամբ պարզվել է, որ կայանված «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները գտնվում են թուլացրած վիճակում, իսկ ապակուն տեղադրված էր տելեգրամյան էջի հղման QR կոդ: Նույն QR կոդը փակցված էր նաև հարևանությամբ կայանված մեկ այլ «Լեքսուսի» ապակուն, որի կողային հայելիները գողացված էին։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: Կատարվում է նախաքննություն։

դիտվել է 161 անգամ
Լրահոս
Թուրքիայում 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը Մարգարիտա Սիմոնյանի մոտ քաղցկեղ է ախտորոշվել. The Moscow Times Նեթանյահուն Երուսաղեմում հարձակման ֆոնին հայտարարել է ահաբեկչության դեմ «հզոր պատերազմ» մղելու մասին Արթուր Հովհաննիսյանի դաստիարակությամբ զբաղվելու ժամանակն անցել է, ստիպված եմ դիմել իր մայրիկին Ֆրանսիան դատապարտել է Երուսաղեմում տեղի ունեցած հարձակումը Ինչից են թունավորվել «Արմավիր Գարդեն»-ում Տարոն Մարգարյանի վերաբերյալ քրվարույթի մեղադրական եզրակացությունն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ Նիկոլի ռեյտինգը իբր աճել է բլեֆը պայթեց․ Արմինե Ադիբեկյան (video) #ՀԻՄԱ․ Առանց Նիկոլի՝ մեկ շաբաթ․ Էդգար Ղազարյան (video) Մեռած գործը վերակենդանացնում են․ Արամ Վարդևանյան (video) Նիկոլ Փաշինյան, դե այս հարցիս պատասխանեք․ Ռոման Երիցյան (video) «Ժաննա՛, Նիկոլի բերած մուրճը գիտե՞ս՝ ինչ է լինելու». Քաղաքացի (video) Հիմա հասկանանք՝ Նարեկ Նալբանդյանը ոնց դարձավ օլիգարխ ու ինչի՞ց է նեղվել․ Արմինե Ադիբեկյան (video) Սննդային թունավորման դեպք է արձանագրվել. 12 քաղաքացի դիմել է բժշկական օգնության Վերջին 5 տարվա ընթացքում գյուղատնտեսական ցանքային տարածությունները Հայաստանում նվազել են մոտ 15,000 հա-ով․ Մեսրոպ Առաքելյան «Արթուր Հովհաննիսյանի լկտի պատասխանը Թագուհի Թովմասյանին» (video) Հիմա ասեմ՝ ինչպես է Նիկոլի վարկանիշը զրո․ Հայկ Նահապետյան (video) Եղիշե Մելիքյանը իրատեսական է համարում Իռլանդիայի հավաքականին հաղթելը Ալիևը և Փաշինյանը հրավիրվել են Ղազախստան Ռուսական զորքերը «Իսկանդերով» հարվածել են Զելենսկու հայրենի քաղաքին Հստակ ասեք՝ մինչև ո՞ր հատվածն է սահման․ Գառնիկ Դանիելյան (video) ՔՊ–ականի գռեհիկ պատասխանը․ «Ես էլ կառաջարկեմ, որ ամեն օր սեռավարակի թեստ հանձնի» Արդեն անուններ եմ տալու․ դրանց ավելի խիստ ենք պատժելու, քան՝ Նիկոլին․ գեներալ Արշակ Կարապետյան (video) Մահացել է «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ, գյուղատնտես Հրաչ Բերբերյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am