SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 5-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Շինարարների փողոցի շենքերի մեկի բնակարաններից մեկից ծեծի ենթարկվելու հետևանքով «ուղեղի ցնցում» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա, ով այնուհետև տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ երեխան նշված հասցեի բնակիչ 14-ամյա Ռ․ Հ․-ն է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով երեխայի հայրը բժիշկներին հայտնել է, որ սեպտեմբերի 4-ին ժամը 19։00-ից մինչև 20։00-ն ընկած ժամանակահատվածում «Թումանյանի» անվան զբոսայգում վիճաբանություն է ծագել իր որդու և 2 հասակակից տղաների միջև, որի ժամանակ էլ վերջիններս ձեռքերով հարվածներ են հասցրել Ռ․ Հ․-ի դեմքին և գլխին՝պատճառելով մարմնական վնասվածքներ։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկությունները իրացնելիս և ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Ռ․ Հ․-ին մարմնական վնասվածքներ են պատճառել Երևանի բնակիչներ 14-ամյա Է․ Ղ․-ն և 14-ամյա Է․ Գ․-ն։
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը