Կադիրովը հայտարարել է, որ խաղաղության հասնելու համար Ուկրաինան պետք է դառնա Ռուսաստանի մաս

«Ուկրաինայում պատերազմը կավարտվի միայն այն ժամանակ, երբ այդ երկիրը դառնա Ռուսաստանի մաս», - «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։ Նա ընդգծել է, որ հիմա «շահավետ չէ» դադարեցնել մարտական գործողությունները։ «ԶՈՒ-ի նպատակներն ու խնդիրները օդից չեն վերցվել, դրանք մեր ողջ երկրի անվտանգության երաշխիքն են։ Մեր սահմաններին խաղաղություն հնարավոր է միայն այն ժամանակ, երբ Ուկրաինան դառնա Ռուսաստանի մարզ կամ շրջան»,- նշել է Կադիրովը։

Սեպտեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ պատերազմի ավարտի շուրջ բանակցությունները ձգձգելով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայում նոր հարձակում է նախապատրաստում։ Ըստ եվրոպական երկրների գնահատականների՝ նրա բանակը կփորձի առաջխաղացում ունենալ Պոկրովսկի շրջանում, որը նա արդեն մեկ տարուց ավելի է՝ չի կարողանում գրավել։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել էր, որ Ռուսաստանը քաղաքի մոտ տեղափոխել է 100 հազար զինվոր։ Պոկրովսկի գրավումը ճանապարհ կբացի դեպի Սլավյանսկ և Կրամատորսկ՝ Դոնեցկի մարզի վերջին խոշոր չօկուպացված քաղաքներ։


«Այժմ խաղաղության դիմաց Պուտինը Ուկրաինայից պահանջում է ամբողջությամբ հրաժարվել Դոնբասից, բայց միաժամանակ համաձայն է սառեցնել ռազմաճակատը Խերսոնի և Զապորոժիեի մարզերում շփման գծով։ Զելենսկին նշել էր, որ այս պայմանների կատարումը չի դադարեցնի պատերազմը: Ռուսաստանը պարզապես կօգտագործի ստացված տարածքները՝ որպես հետագա հարձակման հենակետ»։

 

«Եթե վաղը մենք ինչ-որ կերպ հեռանանք Դոնբասից, ինչը տեղի չի ունենա, ապա Պուտինի համար կբացենք անպաշտպան տարածություն՝ կես միլիոն բնակչություն ունեցող Խարկով քաղաքի կողքին։ Նա կգրավեր նաև Դնեպրի արդյունաբերական կենտրոնը»,- բացատրել է Զելենսկին։ Նախագահն ընդգծել է, որ եթե Պուտինին հաջողվեր գրավել ամբողջ Ուկրաինան, ապա նա կօգտագործեր այն Եվրոպայի վրա հարձակվելու համար։

«Ներկայումս Ռուսաստանը վերահսկում է Դոնբասի 88%-ը և Զապորոժիեի ու Խերսոնի մարզերի 73%-ը, ընդհանուր առմամբ՝ Ուկրաինայի տարածքի մոտ 20%-ը։ Եվ չնայած հավակնոտ ծրագրերին, Պուտինի բանակը շատ դանդաղ է առաջ շարժվում. անցյալ տարի նրան հաջողվել է գրավել Ուկրաինայի տարածքի 1%-ը, իսկ 2025 թվականի ամառային հարձակման ժամանակ՝ 0,3%-ը»։

Մեծ Բրիտանիայի զինված ուժերի պաշտպանության շտաբի նախկին պետ, ադմիրալ Թոնի Ռադակինը, ով վերջերս է լքել իր պաշտոնը, հայտարարել է, որ «եթե խխունջը սկսեր սողալ Դոնի Ռոստովից 2022 թվականի փետրվարի 24-ին, նա այս ժամանակ արդեն սողացած կլիներ ամբողջ Ուկրաինայով և կանցներ Լեհաստանի կեսը, ահա թե որքան բարդ վիճակում է Ռուսաստանը»։ Ըստ Ռադակինի՝ եթե Պուտինը շարունակի պատերազմը նույն տեմպով, ապա նրան ևս 4,4 տարի կպահանջվի Ուկրաինայի չորս մարզերի մնացած տարածքը գրավելու համար։

դիտվել է 96 անգամ
Լրահոս
Նիկոլի ռեյտինգը իբր աճել է բլեֆը պայթեց․ Արմինե Ադիբեկյան (video) #ՀԻՄԱ․ Առանց Նիկոլի՝ մեկ շաբաթ․ Էդգար Ղազարյան (video) Մեռած գործը վերակենդանացնում են․ Արամ Վարդևանյան (video) Նիկոլ Փաշինյան, դե այս հարցիս պատասխանեք․ Ռոման Երիցյան (video) «Ժաննա՛, Նիկոլի բերած մուրճը գիտե՞ս՝ ինչ է լինելու». Քաղաքացի (video) Հիմա հասկանանք՝ Նարեկ Նալբանդյանը ոնց դարձավ օլիգարխ ու ինչի՞ց է նեղվել․ Արմինե Ադիբեկյան (video) Սննդային թունավորման դեպք է արձանագրվել. 12 քաղաքացի դիմել է բժշկական օգնության Վերջին 5 տարվա ընթացքում գյուղատնտեսական ցանքային տարածությունները Հայաստանում նվազել են մոտ 15,000 հա-ով․ Մեսրոպ Առաքելյան «Արթուր Հովհաննիսյանի լկտի պատասխանը Թագուհի Թովմասյանին» (video) Հիմա ասեմ՝ ինչպես է Նիկոլի վարկանիշը զրո․ Հայկ Նահապետյան (video) Եղիշե Մելիքյանը իրատեսական է համարում Իռլանդիայի հավաքականին հաղթելը Ալիևը և Փաշինյանը հրավիրվել են Ղազախստան Ռուսական զորքերը «Իսկանդերով» հարվածել են Զելենսկու հայրենի քաղաքին Հստակ ասեք՝ մինչև ո՞ր հատվածն է սահման․ Գառնիկ Դանիելյան (video) ՔՊ–ականի գռեհիկ պատասխանը․ «Ես էլ կառաջարկեմ, որ ամեն օր սեռավարակի թեստ հանձնի» Արդեն անուններ եմ տալու․ դրանց ավելի խիստ ենք պատժելու, քան՝ Նիկոլին․ գեներալ Արշակ Կարապետյան (video) Մահացել է «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ, գյուղատնտես Հրաչ Բերբերյանը Ագրեսիվ ՔՊ-ականները․ Ռուբինյանը կիսատ թողեց ճեպազրույցը ու գնաց (video) Ընդհանուր հայտարարագրման դեմ պայքարը մեծ թափ կստանա. Նաիրի Սարգսյան (video) #ՀԻՄԱ․ «Սրիկա տականքնե՛ր, պատասխան եք տալու»․ արցախցի Անաստաս Իսրայելյան (video) Հայաստանը պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար. Ամիրբեկով Արմավիրում բախվել են «ПАЗ» մակնիշի ավտոբուսը և «Lexus»-ը. կան տուժածներ Բա չեք լսե՞լ՝ Վահագն Խաչատուրյանն ինչ է ասել․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ին (video) ՔԿՀ-ում մարդու բերանից օրեր շարունակ արյուն ա գնացել, մեղավորներին գտե՛ք․ Գառնիկ Դանիելյան (video) Դիմեք ոստիկանություն, ասեք՝ Հրաչյա Հակոբյանը կոռուպցիայով է զբաղվել, ֆուտբոլի տոմս է բաժանել (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am