Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նպատակը Ուկրաինայի դեմ պատերազմում երկրի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելն է, ասել է Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին։ «[Պուտինը] անշուշտ, ուզում է լիովին օկուպացնել մեզ: Դա նրա համար հաղթանակ է։ Եվ քանի դեռ նա չի կարողանում դա անել, հաղթանակը մեր կողմում է։ Ահա թե ինչու է մեր համար գոյատևումը հաղթանակ, քանի որ մենք գոյատևում ենք մեր ինքնության, մեր երկրի և մեր անկախության շնորհիվ»,- ասել է Զելենսկին ABC News-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ պատերազմը դադարեցնելու համար ԱՄՆ-ը և ԵՄ-ն պետք է ավելի մեծ ճնշում գործադրեն Պուտինի վրա։ «Մենք պետք է դադարենք Ռուսաստանից որևէ էներգակիր գնել։ Սա մարդասպանին կանգնեցնելու միակ միջոցն է։ Անհրաժեշտ է զրկել նրան զենքից։ Էներգիան նրա զենքն է»,- նշել է Զելենսկին։ Միաժամանակ նա ցավով նշել է, որ որոշ եվրոպական երկրներ շարունակում են գնել ռուսական գազ և նավթ։ Ուկրաինայի ղեկավարը մեկնաբանել է նաև Մոսկվայում խաղաղ բանակցություններ անցկացնելու վերաբերյալ Պուտինի առաջարկը։ «Ես չեմ կարող գնալ Մոսկվա, երբ իմ երկիրն ամեն օր հրթիռակոծվում է։ Ես չեմ կարող գնալ այդ ահաբեկչի մայրաքաղաք։ Եվ նա դա հասկանում է»,- ասել է Զելենսկին։ Նրա խոսքով՝ Պուտինի մարտավարությունն իր հետ ուղիղ բանակցությունները անընդհատ հետաձգելն է։
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը