Ադրբեջանական բանակը կմասնակցի երկրի ներսում ցույցերի ցրմանը
Ադրբեջանի զինված ուժերն այսուհետ կմասնակցեն երկրի ներսում հասարակական կարգի պահպանման գործողություններին: Այս մասին դրույթը ներառվել է «Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մասին» օրինագծի 4-րդ հոդվածում:Ինչպես հաղորդում է Minval.az-ը, հոդվածում ասվում է, որ զինված ուժերը մասնակցում են քաղաքական կայունության, սահմանադրական կարգի, հասարակական կարգ ու կանոնի ու երկրի ներսում անվտանգության պահպանմանը: Օրինագիծը քննարկման կդրվի դեկտեմբերի 15-ին:
