Փոխքաղաքապետը, որ թիկնապահ է դարձել, 26 մլն դրամ աշխատավարձ է ստանում․ «Ժողովուրդ»

Armlur.am-ը գրում է. «Տիգրան Ավինյանի շուրջ օղակը սեղմվում է ՔՊ վարչության ընտրություններից առաջ: Նրա պաշտպանների շարքը նոսրանում է, իսկ կողքին որպես «թիկնապահ» մնում է Լևոն Հովհաննիսյանը։


Գաղտնիք չէ, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նկատմամբ ՔՊ-ում լարվածություն է տիրում։ Նրան շատ կուսակիցներ չեն ցանկանում տեսնել ապագա վարչությունում, քանի որ կտրվել է թիմակիցներից և անասելի հարստացել:

Իսկ ով էր Լևոն Հովհաննիսյանը, որը դարձել է Ավինյանի թիկնապահը փոխքաղաքապետի հաստիքին զուգահեռ:

Լևոն Հովհաննիսյանը բանկային համակարգի նախկին աշխատակից է, աշխատել է «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ-ում, ապա «Արդշինբանկ» ՓԲԸ և
«ՎՏԲ Հայաստան» բանկ ՓԲԸ-ում։
2018 թվականը Հովհաննիսյանի կյանքում էլ սկսվեց կտրուկ և շրջադարձային փոփոխություններով։

2021-ին նա նշանակվել է փոխքաղաքապետ, ապա 2023 թվականի մարտի 17-ից, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո, մինչև հոկտեմբերի 10-ը եղել է Երևանի քաղաքապետի պաշտոնակատար։
2023 թվականի սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ։

Հարկ է նշել, որ այս ընտրությունները ՔՊ-ի համար պարտության ընտրություններ էին, քանի որ անցողիկ շեմը այդպես էլ առանձին չհաղթահարեցին։

2023 թվականի հոկտեմբերի 26-ին Հովհաննիսյանը Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստում նշանակվել է Երևանի փոխքաղաքապետ։

Իսկ ինչ ունեցվածք ունի Երևանի քաղաքապետի համար «կուրծք ծեծող» փոխքաղաքապետը։

Լևոն Հովհաննիսյանը 2017 թվականի նոյեմբերին ձեռք է բերել բնակարան Երևանի Արաբկիր վարչական շրջանում։ Տրանսպորտային միջոցներ չի հայտարարագրել։

Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2,5 մլն դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 3 մլն դրամ։

Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 26 մլն 524 հազար դրամ, որից 20 մլն 469 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկից, 2 մլն 655 հազարը եկամտահարկի վերադարձ է, իսկ 3 մլն 400 հազար դրամը վարկեր են «Ինեկոբանկից»։

Լևոն Հովհաննիսյանի ստացած վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 24 մլն 312 հազար դրամ, որից 21 մլն 901 հազարը հիփոթեքով բնակարանի մայր գումարի մնացորդն է։

Նա պատգամավորներից ու շատ համայնքապետերից գրեթե կրկնակի բարձր աշխատավարձ է ստանում»։

դիտվել է 470 անգամ
Լրահոս
Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am