Իրանը հորդորել է եվրաեռյակին «սեփական շահից ելնելով» վերանայել դիրքորոշումը պաշտոնական Թեհրանի հանդեպ

Իրանը պատրաստ է վերականգնել միջազգային տեսուչների մուտքն իր միջուկային օբյեկտներ և սահմանափակել ուրանի հարստացումն Արևմուտքի պատժամիջոցների վերացման դիմաց։

 Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին բրիտանական The Guardian պարբերականում տպագրված հոդվածում։

«Իրանը պատրաստ է կնքել իրատեսական և երկարաժամկետ գործարք, որը ենթադրում է [օբյեկտների] խիստ վերահսկողություն և [ուրանի] հարստացման սահմանափակումներ՝ պատժամիջոցների վերացման դիմաց։ Այս անցողիկ հնարավորությունից չօգտվելը կարող է ավերիչ հետևանքներ ունենալ տարածաշրջանի համար և դրանից դուրս՝ բոլորովին նոր մասշտաբով», – նշել է Իրանի ԱԳ նախարարը։

Արաղչին կոչ է արել եվրոպական երկրներին կուրորեն չհետևել Վաշինգտոնի գծին՝ նշելով, որ հակառակ պարագայում Եվրոպայի դերը միջազգային հարաբերություններում էլ ավելի կփոքրանա։

«Կարող է թվալ, որ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան գործում են Իրանի դեմ։ Բայց ճշմարտությունն այն է, որ նրանք դիտավորյալ անխոհեմ ուղի են ընտրում՝ հիմնվելով այն տրամաբանության վրա, որ դա կարող է նրանց տեղ ապահովել բանակցային սեղանի շուրջ այլ հարցերով։ Սա սխալ հաշվարկ է, որը անխուսափելիորեն կշրջվի նրանց դեմ», – ասել է նա։

Արաղչին ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անթաքույց կերպով եվրաեռյակին՝ Ֆրանսիային, Գերմանիային և Մեծ Բրիտանիային, դիտարկում է որպես երկրորդական դերակատար։

«Սա ակնհայտ է դառնում՝ տեսնելով, թե ինչպես է Եվրոպան մեկուսացված իր ապագայի համար կարևորագույն հարցերից, այդ թվում՝ Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունից», – գրել է նախարարը։

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Դուք ստում եք, մենք դա բացահայտել ենք. Նաիրի Սարգսյան (video) Ունքը սարքելու տեղ աչքն եք հանո՞ւմ, ի՞նչ է ստանալու սրանից հանրությունը․ Թադևոս Ավետիսյան (video) Իսպանիան օդային և ծովային փոխադրումների սահմանափակումներ կմտցնի Իսրայելի դեմ Աննա՛, ու՞մ հույսին ես մեզ անտեր թողել․ Արմինե Ադիբեկյան (video) Պուտինը Մեհրիբանին ողջունելուց հետո՝ Ալիևի պատասխանը չուշացրեց․ Նահապետյան (video) ԱԺ-ին հատկացված այս շենքի համար որքա՞ն պետք է վճարվի, ո՞նց են որոշում արժեքը․ Արծվիկ Մինասյան (video) «Նիկոլականներն աղբամանի վրա գրել են Նիկո՞լ»․ Հայկ Նահապետյան (video) Ի՞նչ խաղաղություն․ արդեն Թուրքիան ամենավտանգավոր քայլն է նախապատրաստում մեր դեմ․ Աբրահամյան (video) Ես ձեզ ասել էի՝ ինձ մոտ չօգտագործվող գույքի ցուցակ կա, ինչպե՞ս եք հարցը լուծելու․ Դանիելյան (video) Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչն ազատվել է պաշտոնից «Հիմա ընդունո՞ւմ եք, որ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը փոփոխված է»․ պաշտպանը՝ դատավորին (video) Ես չեմ հասկանում՝ ի՞նչ եք ուզում ինձնից․ Ռոբերտ Քոչարյան (video) 7 տարի է՝ չգիտեմ, թե իրավապահ համակարգը, ՀՀ իշխանությունն ի՞նչ է ուզում ինձնից. Ռոբերտ Քոչարյան Չափ ունեցե՛ք, Սերժ Սարգսյանը հարևա՞նս էր, որ գրել եք՝ ամեն գնով ուզում էր իշխանությունը տալ․ Քոչարյան (video) Պարզվել է Աբովյանում ողբերգական դեպքի հետևանքով մահացած եղբայրների ինքնությունը. նամակ են գտել Երուսաղեմում կրակոցների հետևանքով 5 մարդ է զոհվել Լարված իրավիճակ՝ Թուրքիայում, բախումներ՝ ոստիկանության և ընդդիմության միջև Պատժամիջոցները չեն ստիպի Ռուսաստանին փոխել իր դիրքորոշումը. Պեսկով «Թումանյանի» այգում 14-ամյա տղաների ծեծկռտուքի հետևանքով նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց ՀԱՄԱՍ-ը պատրաստակամություն է հայտնել Գազայի հարցով շուտափույթ բանակցություններ սկսել Կադիրովը հայտարարել է, որ խաղաղության հասնելու համար Ուկրաինան պետք է դառնա Ռուսաստանի մաս Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները նշել են, որ շարունակելու են համագործակցել Ադրբեջանի հետ․ ԱԳՆ Ինչպես է ԱԴԾ-ն գետնին պառկեցնում ՌԴ-ում ահաբեկչություններ նախապատրաստող Ադրբեջանի քաղաքացուն (video) Զելենսկին ասել է, որ Պուտինը ուզում է ամբողջությամբ օկուպացնել Ուկրաինան և երկրի «գոյատևումը» հաղթանակ է անվանել Նվազել է ցորենի, կարտոֆիլի, բանջարեղենի բերքի ծավալը ավելի քան 10%-ով. Մեսրոպ Առաքելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am