Միլանը հրաժեշտ է տալիս նորաձևության արքային՝ Ջորջիո Արմանիին

Իտալիան հրաժեշտ է տալիս իր ամենահայտնի նորաձևության դիզայներ Ջորջիո Արմանիին: Հազարավոր սգացողներ շաբաթ օրը հարգանքի տուրք մատուցեցին իտալական նորաձևության լեգենդ Ջորջիո Արմանիին, ով մահացավ այս շաբաթ 91 տարեկան հասակում, երբ նրա դագաղը հանրային ցուցադրության դրվեց Միլանում։
Մարդիկ անցնում էին փայտե փակ դագաղի մոտով մութ սենյակում, որը լուսավորված էր թղթե մոմերով և դիզայների պատկերով մեծ էկրանին։
Հրաժեշտի արարողությունը տեղի է ունենում Armani/Teatro-ում՝ նորաձևության տան գլխավոր գրասենյակի ցուցասրահում, և յուրաքանչյուրը կարող է հրաժեշտ տալ:
Իտալական նորաձևության լեգենդի հրաժեշտի արարողությունը կտևի երկու օր:
Արմանին մինչև իր վերջին օրը աշխատել է իր հավաքածուի վրա, որը նվիրված է տան 50-ամյակին: Ցուցադրությունը նախատեսված է սեպտեմբերի վերջին Բրերա պատկերասրահում և տեղի կունենա՝ անկախ դիզայների մահվան հանգամանքից:
Միլանում և Արմանիի հայրենի Պիաչենցայում, որտեղ նա ծնվել է, սեպտեմբերի 8-ին, երբ տեղի կունենա հուղարկավորությունը, սուգ է հայտարարվել։ Դիզայների խնդրանքով արարողությունը կանցկացվի փակ, առանց կողմնակի անձանց։
Միլիարդավոր դոլարների շքեղ նորաձևության կայսրության ղեկավար Արմանին մահացավ հինգշաբթի՝ տևական ծանր հիվանդությունից հետո։